13:51 18.01.2018
Պրոբացիայի ծառայության համար 2017 թվականը գործունեության առաջին լիարժեք օրացուցային տարին էր։ Այդ առիթով այսօր կազմակերպվել էր «Պրոբացիայի ծառայության առաջին տարվա գործունեության արդյունքները, խնդիրները և հեռանկարները» թեմայով քննարկում: Միջոցառման ժամանակ ամփոփվեցին 2017 թվականի արդյունքները, քննարկվեցին խնդիրները, որոնց բախվում է ծառայությունը այս փուլում, զարգացման հեռանկարները, ինչպես նաև թե ինչ դերակատարություն կարող է ունենալ հասարակական հատվածը իրավախախտների վերականգնման գործում։
Լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ամենակարևոր հաջողությունը համարեց այն, որ արդեն կա կայացած պրոբացիոն ծառայություն, կան ներդրված վերասոցիալականացման մեխանիզմներ.
«Նախկինի համեմատ էական տարբերությունը կայանում է նրանում, որ այն անձը, որը դատապարտվել է ազատազրկման հետ չկապված պատժատեսակի կամ որով ազատվել է պատժից և գտնվում է պրոբացիայի ծառայության հսկողության տակ, առաջին հերթին իրականացվում է ռիսկերի և պահանջմունքների գնահատում, վեր են հանվում այն խնդիրները, որոնք ունի տվյալ անձը, մասնավորապես ընտանիքի, աշխատանքի, կրթության հետ կապված: Աշխատանքները պրոբացիայի ծառայությունը տանում է ոչ միայն պատժի իրականացման ուղղությամբ, որը նախկինում իրականացվում էր այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումում, այլ հիմնականում անձին նախապատրաստում է համայնքում կյանքին»,-նշեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ այս տարի պրոբացիայի ծառայության շենքում ներդրել են 3 մասնագիտական կաբինետներ, որը թույլ է տալիս անձին նոր մասնագիտություն սովորեցնել հենց տեղում: Բացի այդ, հոգեբանական ծառայություններ են մատուցվում, որը ներկայումս ավելի արհեստավարժ մասնագիտացված ձևով է իրականացվում: Քրմոյանն ասում է, որ անձի աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերի լուծումներ են գտնվել.
«Մասնավորապես նախորդ տարի մենք օրենք ենք փոխել զբաղվածության մասին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական ծառայության հետ ակտիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի տվյալ անձին տեղավորենք աշխատանքի և կրկնահանցագործության դեպքերի ռիսկը նվազեցնենք»,- ասաց նա:
Արդարադատության նախարարության պաշտոնյան նշեց նաև, որ, ի տարբերություն նախորդ տարիների, նոր կարգավորումներ են ամրագրել: Հստակեցրել են այն աշխատանքների ցանկը, որոնք անձը պետք է կատարի, եթե դատապարտվել է հանրային աշխատանքների կամ եթե տուգանքը փոխարինվել է հանրային աշխատանքներով.
«Դրանք պետք է լինեն այն աշխատանքները որով անձը «փոխհատուցելու է» համայնքին և համայնքը, որտեղ նա հանցագործություն է կատարել, տեսնի, որ անձը ուղղվել է, վերասոցիալականացվում է, կատարում է հենց համայնքի աշխատանքները: Դրանք մաքրման, համապատասխան սանիտարական աշխատանքներ են համայնքներում, արձանների, մշակութային օբյեկտների պահպանության աջակցություն, համայնքներում համապատասխան կանաչապատման աշխատանքներ: Միջոցառումներն անվճար են, նաև հանրային աշխատանքները կատարում են առանց փոխհատուցման, որպես դատարանի կողմից նշանակված պատիժ»,-նշեց Քրմոյանը:
Պաշտոնյան մատնանշեց նաև մի քանի խնդիրներ: Դրանք առաջին հերթին կապված են նոր ծառայությունների ներդրման հետ:
«Այս տարվա հունվարի 1-ից պրոբացիայի ծառայության գործառույթներին օրենքի ուժով ավելացել է պայմանական վաղակետ ազատման դեպքում խորհրդատվական զեկույցների տրամադրումը, սա նշանակում է, որ դատարանը կամ անկախ հանձնաժողովները կարող են դիմել պրոբացիայի ծառայությանը և ստանալ խորհրդատվական զեկույց: Այս քայլով մենք փորձում ենք առավել թափանցիկ և արդյունավետ դարձնել պայմանական վաղակետ ազատման ինստիտուտը, որպեսզի պրոֆեսիոնալ կարծիք տրվի անձի կրկնահանցագործության ռիսկի, անձի վերասոցիալականացման հետ կապված: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք պետք է նոր գործառույթը արդյունավետորեն կարողանանք իրականացնել»,-ասաց փոխնախարարը:
Մյուս խնդիրը, որի մասին խոսեց, վերաբերում է անձի էլեկտրոնային հսկողությանը: Քրմոյանի խոսքով՝ նախորդ տարի իրականացրել են փորձարարական պիլոտային ծրագիր: Պրոբացիայի ծառայությունը պետք է էլեկտրոնային հսկողություն իրականացնի, թե՛ որպես այլընտրանքային խափանման միջոց, թե՛ որպես պատժի հետ զուգորդված միջամտություն.
«Մենք շատ ենք խոսում, օրինակ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Հենց խնդիրն այն է, որ մենք ունենք համապատասխան հանձնարարականներ և փորձում ենք էլեկտրոնային հսկողությունը փորձարկենք, որպեսզի հետագայում նոր Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումով ավելի քիչ կիրառենք կալանքը որպես խափանման միջոց: Պրոբացիայի ծառայողն անձի ոտքի վրա կամրացնի համապատասխան էլեկտրոնային սարքավորում և օրինակ կվերահսկի տնային կալանքի իրականացումը: Անձը ոչ թե կալանք կկրի որպես խափանման միջոց փակ քրեակատարողական հաստատությունում, այլ, օրինակ, տանը կգտնվի և որոշակի ժամերի ընթացքում այդ խափանման միջոցի իրականացումը կվերահսկվի հենց էլեկտրոնային ճանապարհով առանց որևէ անձի միջամտության»,-նշեց արդարադատության նախարարի տեղակալը:
Նա տեղեկացրեց, որ համապատասխան սարքերն արդեն վարձակալել են: Ներկայումս երկու տեսակի նմանատիպ 50 սարք ունեն՝ առաջինը տնային կալանքի իրականացման, երկրորդը՝ արբանյակային կապի միջոցով տեղաշարժը հսկելու համար: Այս սարքերի վերջնական ներդրումը կանեն Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքի ընդունումից հետո.
«Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ պարտադիր տնային կալանքը պետք է պարտադիր էլեկտրոնային սարքերի կիրառմամբ լինի: Քրեական օրենսգրքով ավելացվելու են ազատազրկման հետ չկապված պատժատեսակները, որոնք նույնպես զուգորդված կլինեն համապատասխան էլեկտրոնային հսկողությամբ»,-ասաց Քրմոյանը:
Ըստ նրա՝ սա նշանակում է, օրինակ, անձին կարգելվի մոտենալ ինչ-որ մեկին, ասենք ընտանիքի անդամին, բռնության դեպքում այցելել որոշակի վայրեր, օրինակ՝ գիշերային ակումբներ, որոշակի ժամերին անձին կարգելվի գտնվել տանից դուրս կամ որոշակի տարածքում և դա հնարավոր է միայն էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկել: Հիմա փորձարկվում է:»,-եզրափակեց փոխնախարարը:
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...
14:02 11.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...
13:53 11.04.2025
Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...
13:44 11.04.2025
Ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից. ԲարբոսաՊորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ Բարբոսայի խոսքերով՝ ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից։ «Կարծում եմ, որ առաջիկա ամռանը Սպերցյանի համար մեծ հնարավորություններ կլինեն Եվրոպա գնալու։ Գաղտնիք չէ, որ նման մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստին հետևում են եվրոպացի սկաուտները։ Հնարավոր է, որ Սպերցյանն այս […] ...
13:36 11.04.2025
Չինաստանը բարձրացրել է ԱՄՆ-ից ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%Ի պատասխան ամերիկյան վարչակազմի գործողությունների՝ Չինաստանը ապրիլի 12-ից բարձրացնում է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը 84%-ից մինչև 125%։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի սակագնային կոմիտեն։ Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, չինական ապրանքների վրա Վաշինգտոնի չափազանց բարձր մաքսատուրքերը «միջազգային առևտրի և տնտեսական կանոնների, հիմնական տնտեսական օրենքների և ողջախոհության լուրջ խախտում են, ահաբեկման և […] ...