18:16 26.11.2020
The New York Times-ի կինոքննադատները կազմել են 21-րդ դարի լավագույն դերասանների ցուցակը: Ինչպես նշել են Մանոլա Դարգիսը և Էնթոնի Սքոթը, որոնք աշխատել են վարկանիշի վրա, ներկայացված լավագույն 25-ը սուբյեկտիվ է և սկանդալային՝ «որոշ բացթողումների պատճառով»:
Առաջին տեղը զբաղեցրել է Դենզել Վաշինգտոնը («Մեծ հավասարիչը»), որին լրագրողները անվանում էին «էկրանի տիտան»:
«Նա մրցակցությունից վեր է: Էկրանի տիտան և միևնույն ժամանակ նուրբ և զգայուն վարպետ՝ հին դպրոցի լուրջ բեմական պատրաստվածությամբ և կինոաստղի պայծառ խարիզմայով: Նա կարող է կատարել Շեքսպիր և Օգոստ Ուիլսոն՝ չարագործների և հերոսների դերեր: Նա նաև փայլուն խաղում է սովորական տղաների դերեր»,- գրել է Սքոթը Վաշինգտոնի մասին:
Լավագույն հնգյակում ընդգրկված են ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Հուպերտը («Դաշնակահարուհի»), բրիտանացի-իռլանդացի դերասան Դանիել Դեյ-Լյուիսը («Նավթ»), Քիանու Ռիվզը (The Matrix) և Նիկոլ Քիդմանը («Ուրիշները»), որոնք ընտրվել են «քրտնաջան աշխատանքի համար»:
Ցուցակում են նաև կորեացի դերասաններ Սոնգ Կանգ Հոն («Մակաբույծ») և Քիմ Մին Հին («Սպասուհի»), չինացի Չժաո Տաոն («Մեղքի հպումը»), իտալացի Թոնի Սերվիլոն («Մեծ գեղեցկուհի») և մեկ այլ ֆրանսուհի Քեթրին Դենևը («Խավարում պարողը»):
Բացի դրանից՝ վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Թիլդա Սուինթոնը («Ողջ կմնան միայն սիրեկանները»), Խոակին Ֆենիքսը («Ջոկեր») և Ջուլիանա Մուրը («Մեծ Լեբովսկի»):
20:20 29.04.2025
Մոդի. Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն ընտրելու, թե ինչպես արձագանքել Քաշմիրում ահաբեկչությանըՀնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն՝ որոշելու Ջամու և Քաշմիրում ահաբեկչական հարձակմանը պատասխանելու եղանակը, նպատակը և ժամանակը, հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին անվտանգության բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ «Զինված ուժերը օպերատիվ ազատություն ունեն Հնդկաստանի պատասխան գործողությունների մեթոդի, նպատակների և ժամկետների ընտրության հարցում: Մեր ազգային վճռականությունը ահաբեկչությանը ջախջախիչ հարված հասցնելն է»,-կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում PTI լրատվական […] ...
20:10 29.04.2025
Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն էԱվելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները: Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց […] ...
20:05 29.04.2025
Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...
17:14 29.04.2025
Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերումԱպրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...