Գյումրիում հիմնանորոգվող փողոցի կամրջի ամրացումը դեռ չսկսած փլուզվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Գյումրիում հիմնանորոգվող փողոցի կամրջի ամրացումը դեռ չսկսած փլուզվել է

20:30 25.11.2020

Գյումրիի Օզանյան – Ղարսի խճուղի փողոցներն իրար կապող կամրջում փլուզում է տեղի ունեցել:  50-ականներին  կառուցված կամուրջը միջպետական կամ հանրապետական նշանակության ճանապարհներ չի կապում, բայց երկու փողոցների համար ինտենսիվ երթևեկությունն ապահովող օղակ է։ 2 փողոցների   հիմնանորոգմանը զուգահեռ, ըստ նախագծի,կամուրջը ամրացվում է։

Աշխատանքները շինարարը սկսել էր մի հատվածում, որը դեռ չավարտած,մյուսում փլուզում տեղի ունեցավ: Կամրջի վիճակից բողոքող, անհանգստացող թաղամասի միակ բնակիչն, ասում է, թե սա կամրջի  փլուզման առաջին դեպքը չէ, մի քանի օր առաջ էլ  ամրացված հատվածում է փլուզում եղել, երկու խոշոր անցքեր էին բացվել,որոնք շինարարն այն արդեն թողել է բետոնյա շերտի տակ:

Բնակիչն իրենն է պնդում՝ կամուրջը  փլուզվում է թույլ հիմքերի պատճառով,իսկ  շինարարն էլ  հակադարձում, թե նման բան հնարավոր չէ, նախագծողները  ուսումնասիրություն կատարել են, կամրջի տեխնիկական վիճակի վերաբերյալ կա եզրակացություն, համաձայն որի կամրջի հիմքերն ամուր են:

Կամրջով երթևեկութունը դեռ մեկ շաբաթ էլ կլինի միակողմանի։ Ամրաններով ու բենտոնյա շերտով նոր ծածկույթի կառուցումը մասնակի ավարտել են, նույն տեխնոլոգիայով  նորոգելու են նաև փլուզված հատվածը։ Ամրության երաշխիքներ շինարարը տալիս է, ծանրաքարշ մեքենաների  երթևեկությունից այն հաստատ չի տուժի։ Բայց  Օզանյան-Ղարսի խճուղի  փողոցների կապիտալ նորոգումը  կմնա անավարտ, շարունակությունը հաջորդ տարվա համար է: Հիշեցնենք, որ 2 փողոցները  վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ են  նորոգվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP