«Ամեն ծառ մի զինվոր է». 60-ամյա քաշաթաղցի այգեգործը Շիրակի մարզի Թորոսգյուղի այգին է մշակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

«Ամեն ծառ մի զինվոր է». 60-ամյա քաշաթաղցի այգեգործը Շիրակի մարզի Թորոսգյուղի այգին է մշակում

20:57 25.11.2020

Կարապետ Կարապետյանը Քաշաթաղի Վուրգավան գյուղից է եկել։ Այգեգործ է, Արցախի բերրի  հողերի մշակը։ Վուրգավանում աշխատասեր մարդիկ  ոչ մի թիզ հող անմշակ չեն թողել, ինքն էլ մրգատու ծառերով այգի է հիմնել, մի մասն էլ հենց Արաքս գետի ափին։ Բերքն արդեն հասել էր՝ խաղողի վազերը կախվել, նռնենիների ճյուղերը ճկվել էին, բայց ոչինչ հավաքել չհասցրին։

«Ամեն ծառ մի զինվոր է,- ասում է 60ամյա այգեգործը,- նույնքան ուշադրություն ու խնամք է պահանջում,իսկ զինվորի թիկունքը  ամուր ու առողջ միշտ պետք է պահես»։ Արցախի բնությունը չէ, բայց ինչպես իր այգին կխնամեր, նույն աշխատասիրությամբ հիմա Թորոսի ճամբարի այգին է մշակում, ծառերն է էտում, որ հաջորդ տարի բերքն ավելի առատ լինի։

«Ժամանակը կանգ չի առնում,ապրել է պետք, բայց սեփական հայրենիքում ու հողում»,- ասում է այգեգործը։Նա հայրենի գյուղի ու իր այգու կարոտն այս այգուց է առնում։

Տիկին Ռիման 2-րդ անգամ է փախստականի կարգավիճակում հայտնվել։ 88-ին  Բաքվից Հայաստան են եկել, տնավորվել ու ապրում էր Մարտակերտի շրջանում։ Պատերազմը չթողեց երկար վայելել ստեղծած տուն ու տեղը։ 2 որդիները հիմա էլ Մարտակերտում են, տեսել են իրենց տան քանդվելը թշնամու հրթիռակոծությունից։ 5 անչափաս թոռների ու հարսների հետ սպասում է որդիների որոշմանը, թե երբ կվերադառնան Արցախ:

Մարտակերտի իրենց գյուղը՝ Կոճողոթին այլևս իրենցը չէ, այնպես ինչպես Հադրութի շրջանի Թաղլա գյուղը, որտեղ 21 տարի ապրել է Արսեն Վարդանյանը։ Մեկ շաբաթ առաջ է  Արցախից եկել, ռազմաճակատում է եղել 44 օր, հիմա էլ մասնակցում է ականազերծման աշխատանքներին։

Արսեն Վարդանյանը մասնագիտությամբ ականազերծող է։ 90-ականներին ևս  արցախյան պատերազմից հետո կյանքի գնով տարածքներ են վնասազերծել, որ բնակիչներն ապահով ապրեն, նույնն արել են ապրիլյան պատերազմից հետո։ Ընտանիքին Արցախ տանելու մասին է մտածում։ Վերադարձ հայրենիք բոլորն են ուզում, բայց ոմանց համար հայրենի տունն ու այգին անհաս երազանք դարձավ։ Հարմարվել ու  Հայաստանում  նոր էջից նոր կյանք սկսելու դժվար ջանքեր են գործադրում: Իսկ վերադարձողները ավերված  տունը նորոգելու անսպառ կամք և ուժ են ներդնելու։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP