13:48 25.11.2020
«Ես դեռ այդպիսի պատերազմում չէի եղել: Դա աննախադեպ էր իմ մասնագիտական ոչ երկար, կարճ՝ 7 տարվա կյանքի համար»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է WarGonzo նախագծի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը՝ պատասխանելով հարցին, թե որն էր իր աշխատանքի առանձնահատկությունն արցախյան այս պատերազմում:
Պեգովն ասել է, որ ինքն օրինակ չի բերում անգամ շփման գծից, խոսել է այն զինանոցից, որը կիրառվել է քաղաքների նկատմամբ։
«Դու գտնվում ես Ստեփանակերտում, հասկանում ես, որ դու ոչ մի կերպ ապահովագրված չես ոչնչից: Կասետային «Սմերչը» կարող է պայթել ամեն վայրկյան, ամեն տեղ, դու նույնիսկ տարրական արձագանքի, նկուղում թաքնվելու հնարավորություն չունես: Եթե առաջնագծում կա փորվածք, խրամատ, որտեղ անվտանգ է, ապա երբ քաղաքում ես, Արցախի մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում, ապա կարող ես ուղղակի գնալ փողոցով և հանկարծ ձայն լսել, այնտեղ ինչ-որ տեղ կասետային պարագաներ են պայթում, հարյուրավոր պայթուցիկներ են դուրս թռչում. հասկանալի է, թե ինչպիսին կարող է լինել մարդկային կյանքին հասցված վնասը, և սա կարող է կատարվել քաղաքի ցանկացած հատվածում, ռազմական փորձագետները գիտեն, թե դա որքան, քանի քմ տարածք կարող է ծածկել:
Եվ, իհարկե, ԱԹՍ-ների գործոնը մի առանձին պատմություն է: Իսրայելական ինքնասպան ԱԹՍ-ները, «Բայրաքթարները»… քանի դեռ չէր հաջողվել երկինքը փակել, դու հասկանում էիր, որ մահվան ու կյանքի սահմանին ես, և դա քեզանից ոչ մի կարպ կախված չէ»,- ասել է Պեգովը՝ հավելելով, որ խոսքը բարձր տեխնոլոգիական ռազմական գործողությունների մասին էր, որի հետ ինքը երբևէ չի առնչվել: Դոնբասում ակտիվ հրետանի է կիրառվել, բայց արցախյանն այլ է: Եթե Դոնբասն ինչ-որ տեղ կարելի է համեմատել Չեչնիայի, Սիրիայի առաջնագծի, որոշ հատվածների հետ, Արցախում, նաև ԱԹՍ-ների կիրառմամբ, բոլորովին այլ իրավիճակ էր:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում00:00 29.11.2024
Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերիցԱվստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...
23:55 28.11.2024
Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայովՄեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...
23:50 28.11.2024
Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներինՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...
23:45 28.11.2024
Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարըԼեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...
23:40 28.11.2024
Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմըԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...
23:36 28.11.2024
Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքումԼիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...