Մանրամասներ Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--3.91 oC

Մանրամասներ Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգի վերաբերյալ

12:42 23.11.2020

ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը ներկայացրել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը: Խոսքը 68 000 +15 000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցության մասին է:
Այսպիսով, շահառու է (68 000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցության ծրագրից օգտվող) Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Արցախ վերադարձած Արցախում հաշվառված քաղաքացի: Եթե շահառուն չունի սեփականության (այդ թվում բաժնային) կամ վարձակալության իրավունքով իրենց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք (բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասերի), ապա շահառուին տրվում է լրացուցիչ աջակցություն (կեցավայրի ծախսերի փոխհատուցում)՝ միանվագ դրամական օգնության չափն ավելացնելով 15 000 ՀՀ դրամով:
Աջակցություն տրամադրողը (նշանակում և վճարում է) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն է (այսուհետ՝ Ծառայություն)։
Տրամադրման եղանակը և դիմելու ժամկետը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը օոliոe.ssa.am կայքէջից մուտք գործելով համապատասխան ծրագրային միջավայր, Ծառայություն ներկայացնելով համապատասխան տվյալներ:
Ծառայություն ներկայացվող տվյալները`
1) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը
2) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը
3) շահառուի (2-րդ կետում նշված դեպքում՝ ծնողի) հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը
Դիմումը մերժելու հիմքերը`
1) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին)
2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է շահառուի մահվան պետական գրանցում
3) շահառուն չունի Արցախի հաշվառում
4) դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, և ծնողը չի հանդիսանում Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման շահառու
5) շահառուի համար Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած որևէ ժամանակահատվածի համար, կամ նույն ժամանակահատվածում նա Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր (2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանդիսացել է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատեր կամ որպես անհատ ձեռնարկատեր գործունեությունը դադարեցրել է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում)
6) շահառուի անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Արցախի պետական կամ համայնքային բյուջեից հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ
7) շահառուն արական սեռի է, ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 10-ից (ներառյալ) մինչև 2002 թվականի սեպտեմբերի 27-ը (ներառյալ) և չունի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն
8)2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շահառուն ունի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստանալու իրավունք, և 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի չափը կազմում է 68000 դրամից ավելի
9) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների՝ շահառուն 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում
10) շահառուի համար առկա է հաստատված դիմում
Դիմումի քննարկման արդյունքների մասին շահառուին տեղեկացնելու ձևը`
Ծառայությունը դիմումը մերժելու, հաստատելու կամ հաշվառելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում շահառուի հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է դիմումը մերժելու դեպքում՝ մերժելու պատճառը, իսկ դիմումը հաստատելու դեպքում՝ hաշվարկված դրամական օգնության չափը (այդ թվում՝ 15 000 ՀՀ դրամի չափով լրացուցիչ աջակցության գումարը՝ առանձնացված)
Աջակցության գումարի վճարվան եղանակն ու միջոցը՝ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով, շահառուի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, Ծառայության կողմից շահառուի բջջային հեռախոսահամարին աջակցությունը ստանալու մասին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելուց հետո:
Միանվագ դրամական օգնությունն ու լրացուցիչ աջակցությունն ստանալու վերջնաժամկետը 2021 թվականի մարտի 1-ն է։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

23:50 28.11.2024

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

23:45 28.11.2024

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

BACK_TO_TOP