Սյունիքում «07»-ը բախվել է զինվորական մեքենային. կա երկու զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+17.09 oC

Սյունիքում «07»-ը բախվել է զինվորական մեքենային. կա երկու զոհ

11:47 18.01.2018

Այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 09:28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սիսիան-Շաքի ավտոճանապարհին: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ բախվել են «ЗИЛ-131» մակնիշի 7583 և «ВАЗ 2107» մակնիշի 34 CO 601 պետհամարանիշերի ավտոմեքենաները:  

«ВАЗ 2107» մեքենայի ուղևոր՝ 1957 թ. ծնված Մարտին Հովհանննիսյանը տեղում զոհվել է, իսկ վարորդը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Էլմիրա Հովհաննիսյանը տեղափոխվել Սիսիանի ԲԿ: Վարորդ Արշակ Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Էլմիրա Հովհաննիսյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։

Ըստ չճշտված տեղեկությունների՝ մահացածները հայր ու որդի էին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները

12:27 09.04.2025

Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները

ՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ: Չնայած կառուցվածքային փոփոխություններին` այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը: Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, […] ...

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումը

12:21 09.04.2025

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026» մրցույթի հայտերի ընդունումը assf-2026.hesc.am հարթակի միջոցով։ Առցանց հարթակում կարելի է ծանոթանալ նաև մրցույթի պայմաններին և հայտի ներկայացման կարգին։ Հայտերի առցանց ընդունման ընթացակարգը բաղկացած է 3 փուլից՝ 2 ընթացիկ փուլ, որոնց ընթացքում գրանցված աշակերտները և ուսուցիչները կունենան հանդիպումներ մասնագիտական ժյուրիի և կազմակերպիչների հետ: 1-ին և 2-րդ ընթացիկ փուլերում հայտ ներկայացրած աշակերտները պետք է գրանցվեն նաև վերջնական […] ...

Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել

12:14 09.04.2025

Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից։ Տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– նշեց Թորոսյանը։ ...

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

12:10 09.04.2025

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում. Ապրիլի 14 17:00- 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան 17:00- 55 կգ Իզաբելլա Յայլյան 20:00- 61 կգ Գառնիկ Չոլակյան Ապրիլի 16 17:00- 73 կգ Գոռ Սահակյան Ապրիլի 17 20:00- 81 կգ Ռաֆիկ […] ...

«Նովալիս 250». ԳԱԹ-ի մշակութային նոր նախաձեռնությունը՝ Հայաստան-Գերմանիա համագործակցությամբ

12:05 09.04.2025

«Նովալիս 250». ԳԱԹ-ի մշակութային նոր նախաձեռնությունը՝ Հայաստան-Գերմանիա համագործակցությամբ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Նովալիս 250» գեղարվեստական ինստալյացիայի և Վասիլի Կորգանովի (Բարսեղ Ղորղանյան) հավաքածուի գերմաներեն վավերագրերի ժամանակավոր ցուցադրության բացումը։ Գերմանական ռոմանտիզմի մեծագույն բանաստեղծ Նովալիսին նվիրված միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի և գծանկարիչ Սեբասթիան Գերսթենգարբեի հետ համագործակցության շրջանակում։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, […] ...

SHANTNEWS

12:00 09.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP