Արցախի Քաշաթաղից Ազատան գյուղ վերադարձած ընտանիքներն իրենց նախկին տներն են նորոգում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Արցախի Քաշաթաղից Ազատան գյուղ վերադարձած ընտանիքներն իրենց նախկին տներն են նորոգում

19:45 20.11.2020

90-ականների պատերազմից հետո արցախցիների հետ նաև Հայաստանի տարբեր բնակավայրերի բնակիչներ շենացրին Արցախի գյուղերն ու քաղաքները: Տներ, դպրոցներ ու մշակութային օջախներ կառուցեցին,այգիներ հիմնեցին: Շիրակի մարզի Ազատան գյուղից մի քանի ընտանիքներ 20-25 տարի առաջ բնակություն հաստատեցին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում: Նրանք վերադարձել են իրենց ծննդավայրը՝ Ազատան։ Ինչպես տարիներ առաջ Արցախում են տունուտեղ դրել, հիմա էլ վերադարձել են ու Ազատանի իրենց տներն են վերանորոգում։

Ընտանիքի անդամների օգնությամբ սվաղում են տան պատերին առաջացած ճաքերը, այն տան, որտեղից 26 տարի առաջ էին դուրս է եկել, տեղափոխվել Արցախ բնակության: 1994-ին կամավորական Սմբատը արցախյան պատերազմից հաղթանակով վերադարձել էր հստակ որոշմամբ, որ ապրելու է Արցախում: Երիտասարդ ամուսինները՝ Սմբատն ու Լեյլին, դարձան Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղի առաջին բնակիչները:

«Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղն ես եմ հիմնադրել: Առաջին բնակիչն եմ եղել: Տեղավորվել ենք մեր պապերի հողում, հողագործությամբ զբաղվեցինք: Շատ բերրի հողեր էին, ամեն ինչ ունեինք: Հայն աշխատող է, ստեղծող է: Հայը երբեք չի կոտրվի, հային սար ու քար տվեք, կստեղծի, կկառուցի»,- Shantnews-ին պատմում է Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղի բնակիչ Սմբատ Կիրակոսյանը:

Հրթիռակոծության վտանգի տակ ընտանիքը սեպտեմբերի 28-ին է դուրս եկել գյուղից: Այլ տարբերակ չկար, վերադարձել են հայրենի Ազատան: Հիմա Քաշաթաղում իրենց գյուղը թշնամու վերահսկողության տակ է, Արցախ վերադառնալու հեռանկարն՝ անորոշ: Որոշել են տունը փոքր-ինչ վերանորոգել՝ ձմեռն այստեղ անցկացնելու համար: Տնամերձ հողամասն էլ արդեն վարել են գարնանը վարուցանք  անելու համար:

«Գյուղացի մարդ ենք: Չենք նստելու ու սպասենք, թե ով է մեզ օգնություն տալու: Իհարկե, պետք է փորձեմ իմը ստեղծել, քչից կսկսենք: Եթե էնպես ստացվի, որ երկար մնանք Ազատանում, հողը կմշակենք, բերք կստանանք: Փառք Աստծո, օգնող ձեռքեր ունենք, սերմացուի հարց էլ կլուծենք: Ես արդեն այստեղ՝ Ազատանում եմ ինձ զգում որպես վերաբնակիչ: Կապ չունի, որ սա իմ հողն ու ջուրն է»,- ասում է Լեյլի Դավինյանը:

Քաշաթաղում նռան ու արքայանարնջի այգիներն են թողել: Ազատանում հողերն այնքան բերրի չեն, ինչպես Արցախում: Ունեցած հողակտորով հիմա էլ Ազատանում ամեն ինչ զրոյից են սկսում:

Մանյա տատն ուրախ է, որ 20 տարի անց իր տուն է վերադարձել, բայց Արցախում, ասում է, իր կյանքի մի մասն է մնացել: Նրա հետ Քաշաթաղից Ազատան է տեղափոխվել նաև թոռնուհին՝ Կատինը, մեկ տարեկան որդու հետ: Քաշաթաղը լքել են հոկտեմբերի 10-ին, երբ գյուղում մնալն այլևս անվտանգ չէր:

«Հիշողությանս մեջ անօդաչու թռչող սարքերն են, որոնք պայթում էին մեր գլխավերևում: Դուրս ենք եկել մեր գյուղից, բայց շատ ենք ուզում վերադառնալ մեր տները»,- ասում է Կատին Սիմոնյանը:

Ազատանում Կատինի ամուսնու հայրական տունն է, որտեղից Արցախ է տեղափոխվել 20 տարի առաջ: Ընտանիքը հիմա երկու մասի է բաժանվել: Մի մասն Ազատանում է, մյուսները Կապանում են ժամանակավոր օթևան գտել: Սեփական ուժերով ու գյուղապետարանի աջակցությամբ նորից տուն են կառուցում, օջախը շենացնում, ամեն ինչ նորից են սկսում: Հող են մշակելու, տնտեսություն են հիմնելու: Բայց և Արցախ վերադառնալու մտքից չեն հրաժարվում: Իրենց գյուղն այլևս հայկական չէ։ Ազատանցիները, որ 20 տարուց ավելի Արցախի քաղաքացի են, դիտարկում են Արցախի այլ բնակավայրերում հաստատվելու հնարավորությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

BACK_TO_TOP