Նոյեմբերի 21-ին Վրաստանում կկայանա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--4.91 oC

Նոյեմբերի 21-ին Վրաստանում կկայանա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

15:49 20.11.2020

Ընտրությունների առաջին փուլի նախնական հաշվարկների համաձայն՝ «Վրացական երազանքը» ստացել է 76 մանդատ և մեծամասնություն Վրաստանի խորհրդարանում: Փոքրամասնության մանդատ ստացած 5 կուսակցությունների ներկայացուցիչները հրաժարվում են խորհրդարան մտնել:

Ընդդիմությունը համաձայն չէ այս արդյունքի հետ և մտադիր է բոյկոտել ընտրությունների երկրորդ փուլը, հրաժարվել տասներորդ գումարման խորհրդարանում աշխատելուց: Խնդրի շուրջ ընդդիմության հետ հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտոնյաներն ու պատգամավորները` ընտրված ընդդիմության ներկայացուցիչներին հորդորելով վերադառնալ խորհրդարան և մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին:

Իրավիճակը չի հարթել նաև հատուկ այդ նպատակով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Վրաստան  ժամանած նրա տեղակալ Ֆիլիպ Ռիկերը։

Իշխող կուսակցությունն ընդդիմության գործողությունները կործանարար է համարում, և նրան մեղադրում է իրավիճակն ապակայունացնելու և արհեստականորեն սրելու փորձերի մեջ:

ՆԳՆ-ն հայտարարել է, որ նոյեմբերի 21-ին կապահովի  կարգուկանոնի ռեժիմը ամբողջ երկրում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա կատարել իր ընտրությունն ազատ և անվտանգ միջավայրում: Հորդորել է ընտրությունների գործընթացին ներգրավված բոլոր անհատներին կամ կազմակերպություններին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, պահպանել օրենքը, ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և նպաստել խաղաղ ընտրությունների անցկացմանը:

Մինչդեռ ընդդիմության առաջնորդների հայտարարությունները բավականին անհաշտ են թվում, նրանք շարունակում են պահանջել նոր ընտրություններ, և առայժմ չեղյալ չի հայտարարվել այս շաբաթ օրը ընտրությունների երկրորդ փուլի բոյկոտի որոշումը միամանդատ ընտրատարածքներում, ինչպես նաև նոր բողոքի ցույցերը:

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներն այսօր կհանդիպեն Եվրամիության ԵՄ և ԱՄՆ-ի դեսպանների հետ։

Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլից հետո կարող է գալ քաղաքական ճգնաժամի նոր փուլ, կարծում է քաղաքագետ Արչիլ Գամզարդիան:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը

08:30 29.11.2024

Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը

Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում Ժողովրդա-ազատագրական բանակի 8 նավ և 33 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է Թայվանի ռազմական գերատեսչությունը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, 21 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել ՀՕՊ նույնականացման գոտի կղզու հյուսիսային, հարավ-արևմտյան և արևելյան հատվածներում։ Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:20 29.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

08:15 29.11.2024

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Արագած-Ծիլքար, Բերդ-Ճամբարակ, […] ...

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

08:10 29.11.2024

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ ...

Հրդեհ Գեղանիստ գյուղում

08:00 29.11.2024

Հրդեհ Գեղանիստ գյուղում

Նոյեմբերի 28-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 4-րդ փողոցում այրվում է գազի բալոն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 47-րդ փողոցում գտնվող տնակում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

BACK_TO_TOP