Վրաստանը երկարաձգել է կանոնավոր թռիչքների արգելքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--4.91 oC

Վրաստանը երկարաձգել է կանոնավոր թռիչքների արգելքը

15:33 19.11.2020

Վրաստանում միջազգային կանոնավոր թռիչքների սահմանափակումները երկարաձգվել են մինչև 2021 թվականի հունվարի 1-ը, այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության կայքում:

Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված՝ Վրաստանը փակել էր իր սահմանները օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի, և դադարեցրել օդային երթևեկությունը բոլոր ուղղություններով:

«Միջազգային կանոնավոր օդային երթևեկության իրականացման սահմանափակումները երկարացվել են և ուժի մեջ կլինեն մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ կանոնավոր թռիչքների սահմանափակումը չի տարածվում միջազգային թռիչքների վրա, որոնք Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կապում են Մյունխենի, Փարիզի, Ռիգայի, Դոհայի, Վարշավայի, Աթենքի, Ամստերդամի, Վիեննայի, Բեռլինի և Միլանի օդանավակայանների հետ:

Սահմանափակումները չեն տարածվում նաև Քութայիսի միջազգային օդանավակայանի և Ռիգայի, Կատովիցեի, Վիլնյուսի և Դորտմունդի օդանավակայանների պլանային թռիչքների վրա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իռլանդիայում արտահերթ համընդհանուր ընտրություններ են անցկացվելու

08:48 29.11.2024

Իռլանդիայում արտահերթ համընդհանուր ընտրություններ են անցկացվելու

Իռլանդիայում տեղի կունենան արտահերթ համընդհանուր ընտրություններ, որից հետո կընտրվի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) նոր կազմը։ Ընդհանուր առմամբ, վտանգված է 174 պատգամավորական մանդատ, ինչը 14-ով ավելի է 2020 թվականի նախորդ ընտրությունների համեմատ՝ արտացոլելով հանրապետության բնակչության աճը։ 2023 թվականի տվյալներով՝ երկիրն ուներ 5,26 միլիոն բնակչություն։ Ավելացվել է նաև ընտրատարածքների թիվը՝ 39-ից 43-ի։ Խորհրդարանի ստորին պալատում տեղերի […] ...

Al Jazeera. հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքով

08:40 29.11.2024

Al Jazeera. հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքով

Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ պաղեստինյան փախստականների ճամբարի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել Գազա քաղաքում բնակելի շենքերի գնդակոծության ժամանակ չորս մարդու, այդ թվում՝ երկու կնոջ և մեկ երեխայի մահվան, Դեյր էլ-քաղաքին ավիահարվածի հետևանքով ութ պաղեստինցիների վիրավորվելու մասին։   ...

Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը

08:30 29.11.2024

Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը

Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում Ժողովրդա-ազատագրական բանակի 8 նավ և 33 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է Թայվանի ռազմական գերատեսչությունը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, 21 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել ՀՕՊ նույնականացման գոտի կղզու հյուսիսային, հարավ-արևմտյան և արևելյան հատվածներում։ Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:20 29.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

08:15 29.11.2024

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Արագած-Ծիլքար, Բերդ-Ճամբարակ, […] ...

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

08:10 29.11.2024

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ ...

BACK_TO_TOP