Կուղբերը հեղեղ են առաջացրել Թաթարստանի գյուղերից մեկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+15.09 oC

Կուղբերը հեղեղ են առաջացրել Թաթարստանի գյուղերից մեկում

20:03 17.01.2018

Թաթարստանի Բրուստանկա գետի վրա կուղբերի կառուցած ջրապատնեշը մոտակա Կույանովո գյուղի հեղեղման պատճառ է հանդիսացել: Գյուղի կենտրոնական փողոցները և տների, հատկապես նկուղային հարկերն ամբողջությամբ լցված են ջրով: Գյուղի բնակիչները դժգոհում են, որ հնարավոր չէ տեղաշարժվել գյուղում, իսկ նկուղների պարենի ողջ պաշարները փչացել են:

Փրկարարները և մասնագետները պարզել են, որ հեղեղի պատճառն իսկապես գյուղից 2 կմ վերև կուղբերի կառուցած ջրապատնեշն էր, որը փլուզվել էր և ջրի մեծ քանակությամբ հոսք էր սկսվել: Տեղի իշխանությունները բնապահպաններից փորձում են թույլատրություն ստանալ կուղբերին որսալու  և ոչնչացնելու համար, որպեսզի նոր ջրապատնեշ չկառուցեն այդ տարածքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արսենալը» խոշոր հաշվով հաղթել է «Ռեալին»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

15:48 09.04.2025

«Արսենալը» խոշոր հաշվով հաղթել է «Ռեալին»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ «Արսենալից» տուգանայինից կատարած հարվածով գեղեցիկ երկու գոլ է խփել Դեկլան Ռայսը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Միկել Մերինոն։ Բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։ ...

Քննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

15:40 09.04.2025

Քննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

Նախագծով առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ: Այսինքն՝ որպես փուլային ավելացման վերջին փուլ՝ 2026 թվականի հաշվետու տարվա համար` նախորդ տարվա համեմատ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող […] ...

Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Եգիպտոսի դեսպանին

15:33 09.04.2025

Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Եգիպտոսի դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլին։ Զրույցի առանցքում հիմնականում եղել են աշխատանքային իրավունքի պաշտպանությանը, մասնավորապես՝ Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպման գործընթացներին և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով հայ-եգիպտական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ […] ...

Հայաստանը Դաբաղի վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին անդամակցած 40-րդ երկիրն է

15:27 09.04.2025

Հայաստանը Դաբաղի վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին անդամակցած 40-րդ երկիրն է

Եվրոպական միությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության հայտը՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին միանալու վերաբերյալ։ Հանձնաժողովի առաջնային նպատակն է հակազդել դաբաղի և կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների սպառնալիքներին, որոնք տարածաշրջանային առումով մեծ տնտեսական վտանգ են ներկայացնում երկրի համար` հանգեցնելով տնտեսական սահմանափակումների: Հանձնաժողովի դերն է համակարգել անդամ երկրների գործունեությունը հիվանդության վերահսկման և […] ...

«Ինտերը» հյուրընկալվելիս հաղթել է Մյունխենի «Բավարիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

15:19 09.04.2025

«Ինտերը» հյուրընկալվելիս հաղթել է Մյունխենի «Բավարիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»։ «Ինտերից» հաշիվը գեղեցիկ գրոհից հետո 38-րդ րոպեին բացել է թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը, իսկ պատասխան գոլը 85-րդ րոպեին խփել է 35-ամյա Թոմաս Մյուլերը։ Սիմոնե Ինձագիի թիմը 88-րդ րոպեին Դավիդե Ֆրատեզիի գոլի շնորհիվ հաղթել է։ Իտալական թիմի մեկնարկային կազմում էր նաև […] ...

ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը

15:13 09.04.2025

ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը

Հայաստանը պատրաստ է ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ Բաքվի պահանջների մասին լրատվամիջոցների հարցմանը: «Կարևորելով մարդասիրական խնդիրների լուծումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին […] ...

BACK_TO_TOP