20:38 17.11.2020
«Աջակցող ձեռք Արցախից եկած ընտանիքներին» նախաձեռնության շրջանակներում Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը մեկ ամիս էъ արցախցի պատանիների ու երիտասարդների ցերեկային ժամանցի կազամակերպման աշխատանքներ է տանում։ Տարբեր նախասիրություններ ունեցող պատանիները հաճախում են խմբակների, միջոցառումների ու էքսկուրսիաների են մասնակցում։
16 տարեկան Արմեն Ասրյանը Ստեփանակերտից է։ Պատերազմի հենց առաջին օրն են ընտանիքով տեղափոխվել Գյումրի։ Արմենը տեղաշարժման խնդիրներ ունի, ներառական կրթության պայմանները թույլ են տվել Ստեփանակերտում դպրոց գնալ, բայց ավելի շատ ինքնակրթությամբ է զբաղվել, հետաքրքրությունները նրան տարել են ՏՏ ոլորտ։ Ուսումնասիրել է համակարգչային ծրագրավորման լեզուներն ու ինքնուրույն ստեղծել մի քանի ծրագիր։
«Սքրաջ կոչվող ծրագիր կա, էդ ծրագրով մի քանի խաղ եմ սարքել ու YouTube-ով, Google-wv փորձել եմ ծրագրավորման լեզուներ սովորել»,-պատմում է Արմենը։Հիմա Գյումրիում է ուզում շարունակել, ծրագրավորման ոլորտում գիտելիքները հարստացնել։ Շուտով կմասնակցի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի կազմակերպած դասընթացներին։
Արամը Արմենի կրտսեր եղբայրն է, բնավորությամբ` ավելի անմիջական։ Այստեղ դեղաբույսերով բնական օճառ պատրաստելն է հետաքրքրել իրեն։ Ասում է՝ Արցախի դաշտերում շատ օգտակար բույսեր կան, հաճախ էին հասակակիցներով անտառներից ու սարերից հատապտուղ ու խոտաբույսեր հավաքել։
Հատապտուղ հավաքելու ժամանակն անցավ՝ պատերազմը խանգարեց։ Հետո ցույց տվեց Ասկերանի իրենց այգու նուռը։ Հայրիկն է մի երկու օր առաջ գնացել հավաքել ու բերել Գյումրի։
«Որ հրադադար եղավ, պապաս գնաց տեսնի` մեր այգին ինչ վիճակում է գտնվում․․․ հեչ լավ վիճակ չէր եղել։ Պապան մեր այգուց մի քանի արկղ նուռ է բերել»։
Արմենն ու Արամը շուտով կվերադառնան Ստեփանակերտ։ Իրենց տունը չի վնասվել ռմբակոծություններից։ Բայց նրանց հասակակիցներից շատերը դեռ վերադարձի հնարավորություն չունեն։ 18-ամյա Աննան Շուշիից է, տեղի Մշակույթի քոլեջում է սովորել, մշակութաբան է, պատահական չէր ընտրել մասնագիտությունը։ Շուշին զբոսաշրջիկներին ու աշխարհին ցույց տալու շատ արժեքներ ունի։ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Արցախի միջնաբերդի խորհրդանիշն է, որի հրետակոծությունը և սրբապղծումն աղաղակող է։
«Ես մտածում եմ, որ Աստված հաստատ իրենց կպատժի, որ կպել են մեր սրբությանը, դա մեր սրբատեղին է, մարդիկ գնում էին այնտեղ մոմ վառում ու հոգեպես հանգստանում, իսկ իրենք պղծել են մեր հոգևոր տունը»,- ասում է Աննան։
Արցախցի պատանիների առօրյայի կազմակերպումից բացի, կենտրոնում նրանց հետ աշխատում են հոգեբաններ, ցուցաբերվում է բազմամասնագիտական խմբերի աջակցություն։
Գյումրի տեղափոխված ընտանքիների կեցության հարցերը կարգավորելուց հետո բոլոր կառույցները առաջնահերթ լուծել են նաև արցախցի երեխաների կրթության ապահովման խնդիրը։ Դպրոցական տարիքի երեխաներից ոչ մեկը կրթությունից դուրս չի մնացել։ Քոլեջների և բուհերի ուսանողների հարցը կկարգավորվի առաջիկայում։
14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով15:20 24.11.2024
Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...
15:00 24.11.2024
Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջՀորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...
14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանովԵրևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...
14:20 24.11.2024
Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համարՌուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...
14:00 24.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...
13:40 24.11.2024
1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...