Ի՞նչ փոխհատուցում պետք է ստանան Արցախի բնակիչները. ՀՀ վարչապետի պատասխանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--4.91 oC

Ի՞նչ փոխհատուցում պետք է ստանան Արցախի բնակիչները. ՀՀ վարչապետի պատասխանը

20:38 16.11.2020

Արդյո՞ք կառավարությունը քննարկել է, թե ինչ փոխհատուցում պետք է ստանան Արցախի բնակիչները, ովքեր ունեն սեփականության վնասներ. հարցը խորհրդարանում ուղղվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Կառավարությունում արդեն ձևավորվել է աշխատանքային խոմբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, ով այդ հարցերով զբաղվում է, և կառավարոթյունն արդեն մշակել է ծրագիր  ՀՀ-ում գտնվող արցախցիներին աջակցելու համար, բայց մենք պայմանավորվել ենք, որ ծրագրի միտումը լինելու է այն, որ հետագա փուլերում այդ աջակցությունն արցախցիները կարող են ստանալ Արցախում և ոչ Հայաստանում: Այսինքն՝ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի խթանենք այն քաղաքացիների վերադարձը, ում հնարավոր է: Իսկ այն քաղաքացիները, ում բնակավայրերն այսօր, ցավոք, հայկական վերահսկողության տակ չեն, նրանց վերադարձի իրավունքն արձանագրված է, և դա բանակցային գործընթացի կարևոր նրբություններից մեկն է լինելու, թե ինչպես անել, ինչպիսի երաշխիքներ ու մեխանիզմներ ներդնել, որպեսզի քաղաքացիների վերադարձի հնարավորությունը, անվտանգությունը և արժանապատվությունը պաշտպանվի»,- ասել է Փաշինյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:20 29.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

08:15 29.11.2024

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Արագած-Ծիլքար, Բերդ-Ճամբարակ, […] ...

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

08:10 29.11.2024

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ ...

Հրդեհ Գեղանիստ գյուղում

08:00 29.11.2024

Հրդեհ Գեղանիստ գյուղում

Նոյեմբերի 28-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 4-րդ փողոցում այրվում է գազի բալոն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 47-րդ փողոցում գտնվող տնակում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

BACK_TO_TOP