07:41 26.06.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սամվել Ֆարմանյանը վեհաժողովին կոչ է արել հստակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և կանխել Արցախի դեմ նոր հնարավոր ագրեսիան:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրերի դրությունը էականորեն ավելացրել է մեր մտահոգությունները Ադրբեջանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմական նոր ագրեսիայի հավանականության շուրջ: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով զինված ուժերի աննախադեպ կուտակումները, հարձակողական սպառազինության շարունակական ձեռքբերումները, ներառյալ ամերիկյան արտադրության Bell–412 ուղղաթիռների ձեռքբերումը, որն իրականացվել է ամերիկյան և միջազգային օրենսդրության կոպիտ խախտմամբ, զուգակցվում է ադրբեջանական հասարակության ներսում տարվող պատերազմի աննախադեպ քարոզչությամբ»,- ասել է Ֆարմանյանը:
Նա հավելել է՝ շատ փորձագետներ կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական նոր ագրեսիան թակում է դուռը, և մեր մայրցամաքի հարավարևելյան անկյունում վառոդի հոտ է գալիս: «Վեհաժողովը և անդամ պետությունները պետք է շատ հստակ արտահայտվեն, որ ռազմական նոր ագրեսիան դատապարտելի է, և այն պետք է կանխվի»,- ընդգծել է պատգամավորը:
Նա ԵԽԽՎ ամբիոնից հստակ ուղերձ է հղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի նոր փորձը կկանգենցվի և համարժեքորեն կպատժվի հայկական զինված ուժերի կողմից: «Ես այստեղ եմ՝ բարձրաձայնելու մի պարզ ճշմարտություն, որ պատերազմը հարցի լուծման տարբերակ չէ, և որ Ադրբեջանը չի կարող կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը կամ կասկածի տակ դնել նրա ազատությունը: Ես այստեղ եմ նաև ասելու, որ մենք բոլորս դառնալու ենք մեկ մարդ և որ հայաստանյան քաղաքական ուժերի միջև առկա բոլոր տարաձայնությունները վայրկենապես վերանալու են, և մենք լինելու ենք միասնական ու համերաշխ՝ լի վճռականությամբ, երբ խնդիրն առնչվի արդարությանը, հիշողությանը և ինքնությանը, երբ հարցը վերաբերի Արցախին: Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ 1990-ականների սկզբին: Նրանք, ովքեր բավարար իմաստնություն ունեն, դասեր են քաղում սեփական պատմությունից, այդ թվում՝ նորագույն պատմությունից: Հուսով եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ շարքում է»,- եզրափակել է Սամվել Ֆարմանյանը:
11:20 11.04.2025
Հաղթեց միայն «Բուդյո-Գլիմտը»․ Կայացել են ՈՒԵՖԱ-ի ԵԼ քառորդ եզրափակչի առաջին խաղերըՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում կայացել են քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2-2 հաշիվն է գրանցել ֆրանսիական «Լիոնի» հետ: « Լոնդոնի «Տոտենհեմը» տանը 1-1 է խաղացել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ, Բիլբաոյի «Աթլետիկն» էլ հյուրընկալվելիս չի կարողացել կոտրել 10 ֆուտբոլիստով մնացած «Ռեյնջերսի» դիմադրությունը` 0-0: Իսկ նորվեգական «Բուդյո-Գլիմտը» տանը 2-0 հաշվով հաղթել է Հռոմի «Լացիոյին»: Պատասխան խաղերը […] ...
11:12 11.04.2025
Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով «Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ: Ի մասնավորի՝ պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, […] ...
11:04 11.04.2025
Իրականացնում է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրըՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրականացնում է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն այցելել են Տավուշի մարզի Աչաջուր համայնք, որտեղ ՊՀԾ-ի հետ համատեղ ֆերմերների ներգրավմամբ նաև Տավուշի մարզպետարանի համակարգմամբ ստեղծվում […] ...
10:55 11.04.2025
Մբապեն իմ լավ ընկերն է, մեր ճանապարհները գրեթե նույն կերպ են ընթանում․ Ռոնալդինյո«Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի նախկին առաջատար Ռոնալդինյոն կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մասին, գրում է L’Équipe-ը: «Մբապեն իմ լավ ընկերն է: Շատ ուրախ եմ, որ նա տեղափոխվել է Իսպանիա: Փարիզից հետո մեր ճանապարհները գրեթե նույն կերպ են ընթանում, բացառությամբ ակումբներից: Հիմա նա պատմական ակումբում է, որը պետք է նրան օգնի զարգանալ և մեծ […] ...
10:43 11.04.2025
Ջրանջատում Դիլիջան քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ անբարենպաստ եղանակի հետևանքով խնդիրներ են առաջացել Դիլիջանի ջրի մաքրման կայաններում, ինչով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 20.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 20.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:30 11.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․68 դրամ: ...