Գիտնականները գտել են ալկոհոլն օրգանիզմից հանելու արագ միջոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+1.09 oC

Գիտնականները գտել են ալկոհոլն օրգանիզմից հանելու արագ միջոց

22:55 12.11.2020

Կանադացի գիտնականները մշակել են ալկոհոլը օրգանիզմից հանելու պարզ և արագ մեթոդ, որը չի պահանջում թանկարժեք սարքավորումներ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

Բոլոր ալկոհոլային խմիչքներում առկա էթանոլն արյան մեջ որոշակի կոնցենտրացիայի հասնելիս սկսում է թույնի դեր կատարել՝ խաթարելով արյան շրջանառության գործառույթը, վնասելով ուղեղը և այլ օրգանները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ալկոհոլային ծանր թունավորման հետևանքով տարեկան մոտ երեք միլիոն մարդ է մահանում։

Ալկոհոլի մինչև 90 տոկոսը մարդու օրգանիզմից դուրս է գալիս լյարդի միջոցով կայուն տեմպով, որը հնարավոր չէ արագացնել: Ալկոհոլի դուրբերումը կարելի է փոքր-ինչ արագացնել դիալիզի, ներերակային հեղուկի ներարկման և թթվածնի մատակարարման միջոցով:

Տորոնտոյի համալսարանի առողջապահական ցանցի (UHN) հետազոտողները առաջարկել են ալկոհոլը հեռացնելու համար օգտագործել թոքերը: Գիտնականները պարզել են, որ գերօդափոխության ժամանակ՝ խորը և արագ շնչառության դեպքում, ալկոհոլն օրգանիզմից դուրս է գալիս երեք անգամ ավելի արագ, քան լյարդի միջոցով, և որքան ուժեղ է շնչառությունը, այնքան շատ ալկոհոլ է դուրս գալիս օրգանիզմից:

Գիտնականներին առաջ էլ ծանոթ է եղել այս հնարքը, սակայն այն շատ քիչ է օգտագործվել, քանի որ ստիպողաբար արտաշնչման ժամանակ մարդը շատ ածխաթթու գազ է կորցնում, ինչի հետ միասին դուրս է գալիս ալկոհոլը։ Իսկ արյան մեջ ածխաթթու գազի մակարդակի արագ նվազեցումն առաջացնում է գլխապտույտ, ուշագնացություն, ձեռքերում և ոտքերում թմրածություն։

Հետազոտության հեղինակները մշակել են պորտֆելի չափեր ունեցող փոքր սարք, որը թույլ է տալիս գերօդափոխության ժամանակ պահպանել պացիենտի արյան մեջ ածխաթթու գազի մակարդակը: Սարքավորումը շատ պարզ է, այն բաղկացած է սեղմված ածխաթթու գազի փոքր ռեզերվուարից, մի քանի միացնող խողովակներից, դիմակից և փականային համակարգից։ Այն չի պահանջում էլեկտրոնիկա, համակարգիչներ կամ հատուկ զտիչներ, և կարելի է պատրաստել աշխարհի ցանկացած վայրում։

Այս հետազոտության հեղինակները համարում են, որ իրենց ստեղծած կոնցեպտը թույլ կտա ոչ միայն ստեղծել ալկոհոլային ծանր թունավորման բուժման նոր մեթոդներ, այլև կօգնի նրանց, ովքեր ցանկանում են արագ զգոնանալ։

Սարքը փորձարկել են կամավորները, սակայն դրա զանգվածային արտադրության համար հարկավոր է լիակատար հետազոտություններ անցկացնել կլինիկական պայմաններում, նշում են գիտնականները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:10 26.11.2024

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

08:05 26.11.2024

Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչ: 17-ամյա հայուհին Գրան պրիի փուլերում վաստակել է 36 միավոր: Սա լավագույն արդյունքն է որակավորման փուլում, 36 միավոր է վաստակել նաև Աննա Ֆրոլովան: Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցները 1․Ադելյա Պետրոսյան (36 միավոր) 2․Աննա Ֆրոլովա (36) 3․Ալինա Գորբաչովա (34) 4․Վերոնիկա Յամետովա (32) 5․Դարիա Սադկովա (30) 6․Քսենիա […] ...

Հրդեհ Գառնի գյուղում

08:00 26.11.2024

Հրդեհ Գառնի գյուղում

Նոյեմբերի 25-ին, ժամը 21:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի տներից մեկին հարակից այրվում է հավաբուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարկան խմբից հինգ կամավոր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ թաղամասի 2-րդ փողոցի […] ...

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

BACK_TO_TOP