Ռուսաստանն ավելի քան մեկ միլիարդ դոլար է հատկացրել Սիրիային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ռուսաստանն ավելի քան մեկ միլիարդ դոլար է հատկացրել Սիրիային

19:45 11.11.2020

Ռուսաստանն ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացրել էներգահամակարգի, Սիրիայի արդյունաբերական համալիրի վերականգման  և այլ հումանիտար նպատակների համար: Այս մասին այսօր հայտնել է փախստականների վերադարձի հարցերով  ռուս-սիրիական միջգերատեսչական համակարգման շտաբի պետ Միխայիլ Միզինցևը:

«Մարդասիրական առաքելության, էներգացանցերի և արդյունաբերական համալիրի, կրոնական կառույցների վերականգնման համար Ռուսաստանը հատկացրել է ավելի քան 1 միլիարդ դոլար»,- ասել է Միզինցևը՝ չնշելով միջոցների տրամադրման հստակ ժամկետներ։

Նրա խոսքերով՝ միջպետական ​​համագործակցության զարգացման և սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնության տրամադրման շրջանակներում, Ռուսաստանի նախարարություններն ու գերատեսչությունները հետևողական են լինելու այնպիսի նախագծերի իրականացման ուղղությամբ, ինչպիսիք են կրթությունն ու առողջապահությունը, շրջակա միջավայրի կառավարումը և բնակարանաշինությունը, առևտուրը, տնտեսական, գիտական ​​և տեխնիկական համագործակցությունը:

«Դամասկոսում կրթության բաց կենտրոնը արդյունավետորեն գործում է, այնտեղ ռուսաց լեզվի խորացված ուսուցում են անցնում ավելի քան 100 ուսուցիչ: Սիրիայի 1319 քաղաքացի այժմ սովորում է Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ավելի քան 1,9 հազար երիտասարդ մասնագետներ արդեն ավարտել են իրենց դասընթացները»,- ասել է Միխայիլ Միզինցևը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը և ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը հուշագիր են ստորագրել 2020 և 2021 թվականներին Սիրիային 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով Սիրիային  օգնություն տրամադրելու և կամավոր ներդրումներ կատարելու կարգի վերաբերյալ:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP