Արցախցի կանայք Գյումրիում ժենգյալով հաց են թխում, հասույթի մի մասը փոխանցվում է հիմնադրամին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Արցախցի կանայք Գյումրիում ժենգյալով հաց են թխում, հասույթի մի մասը փոխանցվում է հիմնադրամին

12:25 10.11.2020

Արցախի համն ու հոտը Գյումրիում։ Ով երբևէ եղել է Արցախում, գիտի, որ Ժենգյալով հացն Արցախի ամենահայտնի ու ազգային ուտեստն է, ավանդական խոհանոցի խորհրդանիշը։ Արցախցի երկու կանայք՝ Անուշ Համբարձումյանն ու Անուշ Ղարիբյանը, որոնք պատերազմական այս օրերին Արցախի տարբեր շրջաններից ընտանիքներով տեղափոխվել են Գյումրի, ժենգյալով հացի բուրմունքն ու համն են իրենց հետ բերել։ Այստեղ թխում են, ոչ միայն հյուրասիրում, նաև վաճառում։

Խոհանոցում երկու Անուշ, մեկն՝ Ասկերանից, մյուսը՝ Զանգելանից։ Արցախի ազգային ուտեստն էլ ընկերացրել է Անուշներին։ Իրար օգնելով՝ անուշաբույր ժենգյալով հաց են թխում։ Աշխատանքը հավասարաչափ բաժանել են՝ մեկը խմորի գունդն է բացում, մյուսը բանջարով ու կանաչիներով միջուկն է պատրաստում։

Ժենգյալով հացի համն Արցախի բնությանը հատուկ մոտ 20 տեսակ կանաչիների մեջ է։ Այստեղ նրանք կարողացել են գտնել կանաչիների  11 տեսակը։ Նրանց խոսքով՝ համեմունքներից բացի, ժենգյալով հացի բույրի գաղտնիքը պատրաստման ձևի ու տրամադրության մեջ է։

«Համ ու հոտի գաղտնիքն այն է, որ քո ձեռքերով ես պատրաստում ու քո էներգիան փոխանցում հացին: Եթե տրամադրությունդ լավ լինում, ապա լավ է թխվում, եթե տրամադրությունդ վատ է լինում, ուրեմն վատ է թխվում: Ես հիմա հույսով, հավատով եմ թխում, որ մենք հաղթելու ենք»,-կանաչին ավելացնելով՝ ասում է Անուշ Համբարձումյանը:

Անուշ Համբարձումյանն Ասկերանից է, հողագործությամբ են զբաղվել։ Հիմա Գյումրիում իրենց համար առօրյան անսովոր է, զարմանում են, թե երբ էին այսքան հանգիստ ու անզբաղ նստել։ Սովորության համաձայն էլի առավոտ ծեգին են արթնանում։

Իրենց տանն ու գյուղին կարոտել են, բերքը հասել է, նուռն ու արքայանարինջը ծառերին է մնացել, հիմա քաղող էլ չկա, բոլորը ռազմաճակատում են։ Միևնույն է՝ վերադառնալու են, ինչպես 90-ականների գոյամարտին էր, թնդանոթները, երբ լռեցին, գնացին ու դատարկված գյուղերը շենացրին։

Անուշ Ղարիբյանը Գյումրիում է ապրել, 90-ականներին է բնակություն հաստատել Սյունիքի դարպասներ համարվող Զանգելան քաղաքում։ Հիմա տուն ու տեղ թողել, եկել է հայրենի քաղաք, բայց այս անկյունն իրենը չի համարում արդեն, իր տունն ու կյանքի շարունակությունն ազատ Արցախում է։

«Մենակ ամուսինս է մնացել դիրքերում, տղաս վիրավոր է, արդեն մի ամիս է՝ բուժվում է, բոլոր երեխաներս ինձ հետ են, փեսաս էլ է վիրավորվել, աղջիկս ու թոռնիկներս էլ են մեզ հետ Գյումրի եկել»,-նշում է Անուշ Ղարիբյանը։

Երկու Անուշներն էլ բազմազավակ են, մեկը վեց, մյուսը չորս երեխա ունի։ Ասում են՝ Արցախում շատ են երեխաներ ունենում, իսկ  ընտանիքում երբ արու զավակ է ծնվում, վստահ ասում են ՝ հայրենիքի պաշտպան ու զինվորական է դառնալու։

Առայժմ ժենգյալով հացն է, հետո քաղցր թխվածքներն էլ կավելանան։ Վաճառքից գոյացած հասույթի մի մասն էլ կփոխանցվի համազգային դրամահավաքին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

16:00 24.11.2024

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

Նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

BACK_TO_TOP