Փոխադրողները չեն սպառնում, այլ զգուշացնում են նոր գործադուլների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
16:29:09
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+13.09 oC

Փոխադրողները չեն սպառնում, այլ զգուշացնում են նոր գործադուլների մասին

14:26 17.01.2018

Ինչպես հայտնի է, երեկ ուղևորափոխադրումներ իրականացնող 4 ընկերության վարորդներ գործադուլ էին արել՝ բողոքելով ավտոմեքենաների լիցքավորման գազի թանկացումից: Դժգոհող վարորդների հետ հանդիպել էին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, որից հետո վարորդները վերսկսել էին իրենց աշխատանքը: 

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ վարորդներին համոզել են: Նրանք վերսկսել են աշխատանքը, քանի որ իրենց խոստացել են, որ խնդիրը կլուծվի: Իսկ խնդրի լուծումը ոչ թե ուղևորափոխադրման սակագինը բարձրացնելով պետք է լինի, այլ գազի և դիզվառելիքի գնի իջեցմամբ:

«Հստակ ժամկետի մասին չեն խոսել, այս անորոշությունն արդեն մարդկանց մոտ անհանգստություն է ստեղծում»,- ասել է Փոխադրողների միության նախագահը, որը կարծում է՝ իրավիճակը պայթյունավտանգ է և կոսմետիկ լուծումներով չի հարթվելու:

«Միայն սեպտեմբերից մինչ օրս դիզվառելիքի գինը 110 դրամով բարձրացել է: Մարդիկ չեն տեղավորվում հասույթի այն տարածքի մեջ, ինչ-որ իրենք ստանում են օրվա վերջում: Ու քանի որ «ստրելչնիկը»՝ վերջին կետը, մենք ենք, ուրեմն սաղ կոտրվում է մեր գլխին», – հավելել է Հրանտ Եղիազարյանը:

Ըստ Փոխադրողների միության նախագահի՝ իրենք չեն ձգտում, որ բանը մեծ գործադուլի հասնի, քանի որ հասկանում են՝ այդ դեպքում Երևանն ամբողջությամբ կաթվածահար կլինի:

«Ճիշտ է, քաղաքապետարանը լուրջ քայլեր է գործադրում՝ նոր երթուղային ցանց, նոր շարժակազմ, մեկ օպերատոր, բայց մինչև առուն ջուր գա, գործի աչքը դուրս կգա: Ժողովուրդը ոտքով կմնա: Այս վտանգի մասին մենք վաղուց ենք ասում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կապելոն «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը

20:24 09.04.2025

Կապելոն «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը

Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել «Ինտերի»՝ «Բավարիայի» հետ դիմակայության շանսերի մասին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Կապելոն կարծում է, որ միլանյան թիմը մյունխենցիներին կարող է հաղթել իր հզոր կիսապաշտպանության շնորհիվ: Նա «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը: Մարզիչն առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի, Նիկոլո Բարելայի, Հական Չալհանօղլուի և Դավիդե Ֆրատեզիի անունները: […] ...

Հայ-ադրբեջանական սահմանին ավելացվել է գիշերային պարեկության քանակը․ ԵՄ դիտորդական առաքելություն

20:13 09.04.2025

Հայ-ադրբեջանական սահմանին ավելացվել է գիշերային պարեկության քանակը․ ԵՄ դիտորդական առաքելություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում: «Մարտ ամսից սկսած՝ ավելացվել է գիշերային պարեկության քանակը հայ-արդբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով: Մեր դիտորդները շուրջօրյա կապի մեջ են՝ գիշեր-ցերեկ ապահովելով մշտական ներկայություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Starting […] ...

SHANTNEWS

20:00 09.04.2025

SHANTNEWS

«Արսենալի» երկրպագուները ծաղրել են «Ռեալի» ֆուտբոլիստներին

19:55 09.04.2025

«Արսենալի» երկրպագուները ծաղրել են «Ռեալի» ֆուտբոլիստներին

«Արսենալի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալի» դեմ առաջին խաղի վերջում ծաղրել են Մադրիդից ժամանած հյուրերին։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Էմիրեյթս» ստադիոնում հավաքված երկրպագուները սկսել են բղավել․ «Դուք Տոտենհե՞մն եք»։ ...

Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը

19:51 09.04.2025

Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը։ Նիստին մասնակցել են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն ու Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետերը, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։ Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման […] ...

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Խորվաթիա երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի

19:47 09.04.2025

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Խորվաթիա երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի

Աշխատանքային այցով Խորվաթիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության վարչապետի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Դինո Միխանովիչի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի: Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները: ...

BACK_TO_TOP