Թբիլիսիում իրավիճակը լարված է․ խաղաղ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--3.91 oC

Թբիլիսիում իրավիճակը լարված է․ խաղաղ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել

23:13 08.11.2020

Թբիլիսիի ԿԸՀ-ի շենքի մոտ իրավիճակն այս պահին ծայրահեղ լարված իրավիճակ է: Ոստիկանությունը խորհրդարանի շենքի մոտից ԿԸՀ-ի շենքի մոտ շարժվող խաղաղ ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է կիրառել։ ՌԻԱ «Նովոստիի» թղթակցի հաղորդմամբ՝ նաև արցունքաբեր գազ է կիրառվել։

Ցուցարարները պահանջում են ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիայի  հրաժարականը: Ցուցարարների թիվը ԿԸՀ-ի մոտ շարունակում է աճել:

 

Ситуация у здания ЦИК. Полиция применила водометы против демонстрантов 8 ноября 2020

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 15: 00-ին, ընտրությունների կեղծիքների դեմ բողոքի լայնամասշտաբ գործընթաց էր սկսվել նոր ընտրություններ անցկացնելու պահանջով: Ակցիան համախմբել էր մինչև 40 հազար մարդու: Ցուցարարները երեք պահանջ էին առաջ քաշել իշխանություններին ՝ անցկացնել նոր ընտրություններ, աշխատանքից ազատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիային և ազատ արձակել քաղբանտարկյալներին: Պահանջները կատարելու համար ժամանակ էր տրվել մինչև 20:00: Վերջնագրի ավարտից հետո ցուցարարները շարժվել էին դեպի ԿԸՀ-ի շենք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիական զորքերը հակահարձակում են սկսել Հալեպի մոտ. Al Mayadeen

09:25 29.11.2024

Սիրիական զորքերը հակահարձակում են սկսել Հալեպի մոտ. Al Mayadeen

Սիրիական բանակի ստորաբաժանումները հակագրոհ են սկսել «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ, որոնք գրավել են ավելի քան 20 բնակավայր Հալեպ քաղաքից հյուսիս և արևմուտք։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Գործողության ընթացքում կառավարական ուժերն ազատագրել են Ալ-Բակում քաղաքը։ Ավելի վաղ Հալեպ է տեղափոխվել Սիրիայի այլ շրջաններից ռազմական ուժերը։ Դամասկոսն ու Հալեպը […] ...

Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարը

09:15 29.11.2024

Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարը

Իսրայելը պատրաստ կլինի լայնամասշտաբ պատերազմի Լիբանանում, եթե հաստատված հրադադարը խաթարվի «Հեզբոլլահ» շարժման կողմից, բանակն արդեն ստացել է համապատասխան հրամանը, տեղական հեռուստատեսության 14-րդ ալիքի եթերում ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կօգտվենք զինադադարից, ես չեմ խոսել պատերազմի ավարտի մասին, այլ միայն զինադադարի մասին. դա կարող է կարճ լինել, մենք ուժ ենք կիրառելու, անհրաժեշտության դեպքում ես հրահանգ […] ...

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:04 29.11.2024

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Հրազդանի, Վարդենիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

08:58 29.11.2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

Նոյեմբերի 28-ին, ժամը 11։15-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 37 տրանսպորտային միջոց և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ...

Իռլանդիայում արտահերթ համընդհանուր ընտրություններ են անցկացվելու

08:48 29.11.2024

Իռլանդիայում արտահերթ համընդհանուր ընտրություններ են անցկացվելու

Իռլանդիայում տեղի կունենան արտահերթ համընդհանուր ընտրություններ, որից հետո կընտրվի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) նոր կազմը։ Ընդհանուր առմամբ, վտանգված է 174 պատգամավորական մանդատ, ինչը 14-ով ավելի է 2020 թվականի նախորդ ընտրությունների համեմատ՝ արտացոլելով հանրապետության բնակչության աճը։ 2023 թվականի տվյալներով՝ երկիրն ուներ 5,26 միլիոն բնակչություն։ Ավելացվել է նաև ընտրատարածքների թիվը՝ 39-ից 43-ի։ Խորհրդարանի ստորին պալատում տեղերի […] ...

Al Jazeera. հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքով

08:40 29.11.2024

Al Jazeera. հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքով

Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ պաղեստինյան փախստականների ճամբարի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել Գազա քաղաքում բնակելի շենքերի գնդակոծության ժամանակ չորս մարդու, այդ թվում՝ երկու կնոջ և մեկ երեխայի մահվան, Դեյր էլ-քաղաքին ավիահարվածի հետևանքով ութ պաղեստինցիների վիրավորվելու մասին։   ...

BACK_TO_TOP