Ինչպե՞ս կնոջ մեկ զանգը Amazon. com-ը ստեղծելու լիցք տվեց. Առցանց վաճառքի արքան. Ջեֆ Բեզոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ինչպե՞ս կնոջ մեկ զանգը Amazon. com-ը ստեղծելու լիցք տվեց. Առցանց վաճառքի արքան. Ջեֆ Բեզոս

20:15 17.01.2018

«Եթե դուք չեք ուզում լսել քննադատություններ ձեր հասցեին, ապա խնդրում եմ ոչ մի նոր գործ մի ձեռնարկեք»:

Ջեֆ Բեզոս

Առցանց վաճառքը այժմ շատ տարածված է և սովորական է դարձել բոլորիս համար: Այսօր արդեն բոլորն են օգտվում օնլայն խանութներից և մեզանից շատերը գոնե մեկ անգամ լսած կլինեն Amazon.com օնլայն խանութների ցանցի մասին: Սակայն տարիներ առաջ նման նախագիծ ստեղծելը շատ ռիսկային էր համարվում և առաջին հայացքից անիրական:

Հենց այդ անիրական գաղափարը տարիներ առաջ՝ 1994-ին իրագործեց Ջեֆ Բեզոսը՝ հիմնադրելով մերօրյա ամենահաջողակ և հարուստ ընկերություններից մեկը: Amazon.com-ի հիմնադրման սկզբնական շրջանում Բեզոսը մարդկանց վաճառում էր գրքեր, իսկ այժմ նա կարողանում է վաճառել այն ամենը, ինչ նա ցանկանում է: Ջեֆ Բեզոսի հաջողության պատմությունը շատ ոգեշնչող է, և շատերն են այժմ հետևում նրա օրինակին:

Ազատ մանկություն

Ամեն ինչ սկսվել է դեռևս վաղ մանկությունից: Ջեֆ Բեզոսը ծնվել է 1964 թվականին ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում: Մանկուց Ջեֆ Բեզոսը տարբերվում էր իր հասակակիցներից իր ոչ ստանդարտ մտածելակերպով, իր ծնողներին զարմացնում և միևնույն ժամանակ վախեցնում էր իր նորարարական գաղափարներով: Բեզոսի կենսագիր Բրեդ Սթոունը Me. Amazon գրքում գրել է.

«Ջեֆը դեռևս 3 տարեկան հասակում իր մանկական մահճակալի ճաղերը քանդել է և մի կողմ է դրել, քանի որ ցանկանում էր, որ իր մահճակալն էլ մեծերի մահճակալի նման լինի»:

Ջեֆը մանկուց երազում էր գիտնական դառնալու մասին, իսկ նրա մայրը հպարտանում էր  որդու  գաղափարներով և ամեն անգամ Ջեֆի համար դժվար մեխանիզմ ունեցող խաղալիք ռոբոտներ էր գնում: Իսկ Բեզոսը խելացի լիենլուց բացի, շատ չարաճճի էր:

«Ես տան բոլոր հատվածներում տարբեր ազդանշաններով թակարդներ էի դնում, և իմ լարած թակարդներից մի քանիսը ոչ միայն ազդանշաններ էին տալիս, այլ նաև մարդկանց էին որսում: Ինձ թվում է, որ ծնողներս մեկ-մեկ ինձնից վախենում էին և զգուշությամբ էին տեղաշարժվում տանը, քանի որ շատ հավանական էր, որ ինչ-որ մի դուռ բացելիս նրանց գլխին ընկներ իմ խաղալիքներից կամ ռոբոտներից մեկը»,- պատմել է Բեզոսը:

Բեզոսին համարում են պերֆեկցիոնիստ, և հենց դա է նրան առաջ մղող ուժը: Նա շատ լավ սովորել է դպրոցում, այնուհետև բարձր առաջադիմությանբ ավարտել է Փրինսթոնի համալսարանը: Լավ կրթություն ունենալով հանդերձ՝ նա ձանձրանում էր ինչ-որ մեկի գրասենյակում աշխատելիս, և կարիերայի առաջընթացը նման պայմաններում հոգնեցնող ու չափազանց դանդաղ էր թվում նրան:

Առցանց վաճառքի արքան

Ջեֆը շատ ընկերություններով էր անցել, նույնիսկ բարձր դիրքեր էր զբաղեցնում, բայց նրան հատկապես ցանցի հնարավորություններն էին հետաքրքրում: Մինչեւ հիմա նա հիշում է, թե ինչպես կարդաց հետաքրքիր մի փաստի մասին. ինտերնետ օգտագործողների թիվը մեկ գիշերում ավելացել է, այսպես ասած, 2300 տոկոսով: Դա պետք էր օգտագործել:

Նրա իդեալները Թոմաս Էդիսոնն ու Ուոլտ Դիսնեյն էին: Առաջինը տաղանդավոր գյուտարար ու գործարար էր, մյուսը ավելի քիչ գյուտարար, բայց շատ լավ էր գործ վարում: Բեզոսը գրեթե ամեն տարի լինում էր Դիսնեյում եւ նրան հանգիստ չէր տալիս դրան համարժեք վիրտուալ կայսրություն ստեղծելու գաղափարը: Վճռորոշ դարձավ նրա կնոջ մեկ զանգը: Ճիշտ է նա ընդամենը զանգել էր, որ ամուսնուն հիշեցներ իր վիտամինն ընդունելու ժամի մասին, բայց Ջեֆի մտքում այդ զանգից մի միտք ծագեց: Կինն այդ ժամանակ մի գրքի վրա էր աշխատում, Ջեֆը մտածեց, որ գիրք վաճառելը ցանցի միջոցով կլինի ամենալավ սկզիբը: Նույն ժամանակ ծանոթացավ հրատարակչությունների ղեկավարների հետ ու ամեն ինչ սկսվեց հենց գրքերի ինտերնետային վաճառքից: Ասում են՝ Amazon-ի առաջին գրասենյակը գտնվում էր Ջեֆի վարձակալած բնակարանի ավտոտնակում, որտեղ նա տեղադրել է երեք համակարգիչ, դրանք միացրել է սերվերին և սկսել է իր ընկերների հետ գրել իր առցանց վաճառքի կայքի ծածկագրերը:

Ուղիղ մեկ տարի անց գրքերի առցանց վաճառքը տվեց իր առաջին պտուղները և հենց այս հաջողություններով պայմանավորված Բեզոսը ընդլայնեց վաճառվող իրերի բազան և վաճառքի ծավալները: Այժմ  Amazon.com-ը դարձել է համաշխարհային սարդոստայնի ամենամեծ մանրավաճառը և համացանցային վաճառքի ամենահաջողված մոդելը:

Բեզոս vs. Apple

Չնայած այն հանգամանքին, որ առցանց վաճառքը օր օրի ավելի էր զարգանում և դրան զուգահեռ Բեզոսն ավելի էր հարստանում, այնուամենայնիվ Ջեֆն այն բիզնեսմեններից չէ, որոնք առաջնորդվում են հաջողության իներցիայով: Բեզոսը տարիներ անց ստեղծեց Kindle-ը, որը էլեկտրոնային գրքեր կարդալու ամենահարմարավետ գործիքը դարձավ: Այս նոր սարքը շատ սիրեցին մարդիկ, սակայն երջանկությունը երկար չտևեց: Apple  ընկերությունը շուտով թողարկեց իր առաջին Ipad-ները և շատերը ենթադրեցին, որ Սթիվ Ջոբսը ոգեշնչվել է Kindle-ներից ու որոշել է ստեղծել արժանի մրցակից: Իսկ Սթիվ Ջոբսի այս քայլին ի պատասխան՝ Բեզոսը որոշեց ավելի հարստացնել Kindle-ներում գրքերի բազան: Իհարկե այս «հակամարտությունում» այժմ  Apple-ն է հաղթողի դիրքերում կանգնած, սակայն շատ ու շատ մարդիկ նախապատվությունը տալիս են Kindle-ներին:

Բեզոս vs. Իլոն Մասկ

Ջեֆ Բեզոսը «Աստղային պատերազմների» մոլի երկրպագու է: Իր այս սերը նրան հասցրեց նույնիսկ «Աստղային պատերազմների» նկարահանման հրապարակ՝ ֆիլմում նա խաղացել է այլմոլորակայինի դեր: Բայց սա դեռ ամենը չէ, նա այնքան էր տարված այս գիտաֆանտաստիկ իրականությամբ, որ դեռևս 2000 թվականին հիմնադրեց Blue Origin ավիացիոն ընկերությունը:

Այժմ նա Իլոն Մասկի նման ծրագրում է 2020 թվականին մարդկանց ուղարկել Լուսին կամ ցանկացած այլ մոլորակ էքսկուրսիայի: Բեզոսն ընդդեմ Մասկի տիեզերական «հակամարտությունը» դեռևս չգիտենք՝ ինչպիսի զարգացում կունենա, բայց մի բան հաստատ է՝ մի քանի տարուց Մարսի կամ Լուսնի տեսարժան վայերերը տեսնելու հավանականությունն ու երազանքն իրականացնելու մղումը ավելի են մեծանում:

Անցած տարվա ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում Բեզոսը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Ջեֆ Բեզոսի կարողությունն այժմ 105,1 միլիարդ դոլար է գնահատվում: Իսկ այս ամենի հիմքում առանցքայինը նրա ոչ ստանդարտ մտածողությունն ու մշտապես նորություններ փնտրելու ձգտումն է: 

 

                                                                                                                                       Պատրաստեց Լիլիթ Խաչատրյանը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP