Գյումրիի «Կումայրի» արգելոցին պատկանող տներից մեկում փլուզում է եղել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Գյումրիի «Կումայրի» արգելոցին պատկանող տներից մեկում փլուզում է եղել

17:51 07.11.2020

«Կումայրի» արգելոցի տարածքում , Շիրազի փողոցի չբնակեցված թիվ 17 տունն ամբողջությամբ փլվել է։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Այն արգելոցի ֆոնդի վթարային տներից հերթականն է, որոնցում պարբերաբար փլուզումներ գրանցվում են։ Մի քանի օր տեղացող անձրևները նպաստեցին դրան: Վեց ամսում սա փլուզման  արդեն երկրորդ դեպքն էնույն հասցեում։ Առաջին անգամ տան հետնամասի  պատերն էին փլուզվել,  կիսականգուն  մնացել էր միայն ճակատային հատվածը, որն էլ այսօր վերջնակապես հողին հավասարվեց։

Շիրազի փողոցում պատկից 3 տներ են, տարբեր համարակալումներով, բայց նույն ճակատագրով։ 17, 19 և 21 տները կողք-կողքի փլուզվում են։Դրանք «Կումայրի» արգելոց-թանգարանի պահպանության տակ են գտնվում։ Տանտերերը մի քանի անգամ են փոխվել, բայց որպես արգելոցի տներ պահպանության հարցում ոչինչ չի փոխվել: 3 վթարային տների տերերը քաղաքից վաղուց են գնացել՝ առանց պահպանության թողնելով  իրենց սեփականությունները։

 

Այս տների սեփականատերերին քաղաքապետարանում  հիշելու առիթ տվեց հերթական փլուզումը  թիվ 17 տանը։ Քաղաքաշինության բաժնում դարձյալ փաստաթղթերն էին արխիվներից հանել, որ տեսնեն՝ ո՞վ է տան սեփականատերը և ինչպե՞ս է հնարավոր նրան գտնել։ Գլխավոր ճարտարապետը մեր թղթակցի հետ զրույցում նշել է , որ  հաճախ են սեփականատերերի հետ հանդիպել, հորդորել պահպանել շինությունները։ Իսկ սեփականատերերը ցանկացել են օտարել դրանք, երբ քաղաքի պատմական միջուկի տներով հետաքրքրվող ներդրողներ էին ի հայտ եկել և հակված էին տները  թանկ գներով վաճառել, ինչը չստացվեց։

«Սեփականատերերի  ախորժակը բացվեց, գները բարձրացրեցին վթարային տների, բայց ձախողեցին ու այդպես էլ նորից մնացին։ Մենք գիտենք, որ դրանք լուրջ վտանգ են սպառնում։ Հիմա մենք պատրաստվում ենք, փաստաթղթերն ենք  ուսումնասիրում  գերակա շահ ճանաչելու կամ համայնքային շահ ճանաչելու համար, մենք վերցնելու ենք դրանք ու մեր ծրագրերի մեջ ներառենք»,-ասել է Գյումրիի գլխավոր ճարատարապետը։

Երկու տարի առաջ փողոցը հիմնանորոգող շինարարներն  էին վտանգավոր  հատվածները փակել բետոնյա պատնեշներով, բայց դա հարցի լուծում չէ։ Արգելոցի տարածքում 1000-ից ավելի պատմաճարտարապետական շինություններ կան, որոնց 20 տոկոսից ավելին խիստ վթարային են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

08:47 23.11.2024

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ ...

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

08:24 23.11.2024

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

Պորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

08:04 23.11.2024

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

BACK_TO_TOP