20:04 25.06.2018
«Պետք է ունենանք ոչ թե ինչ-որ օրենսդրական բարեփոխումներ, այլ մի օրենսգիրք, որով հնարավոր կլինի անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց ազատ, թափանցիկ, ժողովրդավար լինելը կասկած չի հարուցի ժողովրդի մոտ»,- այսօր՝ հունիսի 25-ին, կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկումից հետո ասել է ՀՀ առաջին փոխվարչապետ, ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը նշել է, որ առաջին հանդիպման ընթացքում խոսել են հիմնականում նախընտրական քարոզչությանը վերաբերող կարգավորումների մասին և բուռն քննարկումներ ունեցել:
Ընտրական օրենսգիրքը կներկայացվի նաև Վենետիկի հանձնաժողովին: Որոշ փուլից հետո հանձնաժողովը քննարկումներ կիրականացնի նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ:
«Կարող եմ ասել, որ չկան դրույթներ, որոնց ընդգրկվել կամ չընդգրկվելը կենսական անհրաժեշտություն է, սակայն մենք գնում ենք մեր արժեքային համակարգից բխող և տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխության օրակարգից բխող փոփոխություների: Կաշառքը չպետք է բարեգործության անվան տակ ներկայացվի, այլևս աչք չենք փակելու»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Փոխվարչապետը նաև նշեց, որ պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումներ անցկացնել օնլայն՝ ամենօրյա ռեժիմով և հանդիպել ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան շաբաթական մեկ օր:
12:10 07.10.2024
Գողության փորձ «Ջրվեժ անտառապարկի» տարածքից11:57 07.10.2024
Նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը11:20 07.10.2024
Լեգենդար Պլասիդո Դոմինգոն համերգ կունենա Երևանում10:50 07.10.2024
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա23:59 06.10.2024
Նիդերլանդները հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության չափը21:55 06.10.2024
Նիդերլանդների պաշտպանության նախարարն այցելել է Խարկով21:30 06.10.2024
Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին19:33 06.10.2024
Իսրայելը կրկին հարձակվել է Գազայի դպրոցի վրա17:30 06.10.2024
Գերմանիայում ոստիկանությունը ցրել է ծայրահեղականների հավաքը16:27 06.10.2024
Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն14:24 06.10.2024
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով12:55 06.10.2024
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը10:00 06.10.2024
Հրդեհ Հերմոն գյուղում21:53 05.10.2024
Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում20:25 05.10.2024
Սլովակիան Լիբանանից տարհանել է 98 մարդու19:35 05.10.2024
Շրի Լանկան դուրս է եկել սնանկությունից12:21 07.10.2024
Մեկ շաբաթում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 466 դեպք, որից 155-ը՝ արտակարգՍեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 466 դեպք, որից 155-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 70, փլուզման, զինամթերքի հայտնաբերման, վայրի կենդանիների հարձակման, կեղծ ահազանգի, որոնողափրկարարական` 2-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, քարաթափման, երկրաշարժի, պայթուցիկ սարքերի տեղադրման, դժբախտ պատահարի՝ 1-ական, թունավորման՝ 7, օձի նկատման՝ 24, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ […] ...
12:15 07.10.2024
ՄՊՀ-ն հարուցել է վարույթ «Յուտաքսի» ընկերության կողմից առերևույթ մոլորեցնող հրապարակման առնչությամբՄրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «Յուտաքսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Ընկերությունը «Utaxi» ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ամենամատչելի տաքսին Երևանում, ամենացածր սակագները դեպի մարզեր, անհավատալի՞ է, ներբեռնիր և համոզվիր» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ պատվեր գրանցելիս որոշ դեպքերում «Utaxi» հավելվածում առաջարկվող գներն ամենամատչելին չեն։ ...
12:10 07.10.2024
Գողության փորձ «Ջրվեժ անտառապարկի» տարածքիցՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հոկտեմբերի 4-ին «Ջրվեժ անտառապարկի» տարածքից ապամոնտաժելու միջոցով փորձել են գողանալ մոտ 100 մետր մետաղյա խողովակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, գողության փորձը կատարելու կասկածանքով, ձերբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել հինգ տղամարդիկ, որոնցից չորսը՝ Երևանի, մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...
12:04 07.10.2024
Իսրայելը պայքարում է Մերձավոր Արևելքում խաղաղության և բարգավաճման համար․ Իսրայելի նախագահԻսրայելը պայքարում է Մերձավոր Արևելքում խաղաղության և բարգավաճման համար, և ողջ միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն աջակցի նրան այս պայքարում։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արմատականների կողմից Իսրայելի վրա հարձակման առաջին տարելիցի կապակցությամբ, որը հանգեցրեց տարածաշրջանում զինված հակամարտությունների սրմանը։ Պետության ղեկավարի գրասենյակի համաձայն, Հերցոգը վաղ առավոտյան ժամանել է Գազայի […] ...
11:57 07.10.2024
Նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հովտային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ սկսվել են աշնանացան ցորենի նախացանքի աշխատանքները, կատարվել են բանջարանոցային մշակաբույսերի, հնդավորների, խաղողի, ընկույզի, նախալեռնային շրջաններում կարտոֆիլի բերքահավաք, լեռնային շրջաններում շարունակվել է կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի և հնդավորների բերքահավաքը։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Առանձին լեռնային շրջաններում աշնանացան ցորենը կտցել է, […] ...