17:04 05.11.2020
ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ ձայների շարունակական հաշվարկի ֆոնին, ըստ տեղական հրատարակությունների և հեռուստաընկերությունների, բողոքի ալիք է տարածվել ամերիկյան քաղաքներում:
Star Tribune-ի փոխանցմամբ ՝ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում հարյուրավոր ցուցարարներ փակել են 94 համարի դաշնային մայրուղին: Նրանք դեմ են Դոնալդ Թրամփի նախագահությանը և ընտրությունների արդյունքները բողոքարկելու նրա սպառնալիքներին:
Ակցիան սկսվել է տեղական ժամանակով մոտ 19:45-ին (Մոսկվայի ժամանակով 3:45-ին՝ նոյեմբերի 5-ին): Ոստիկանությունը արգելափակել է երկու գոտիները և վարորդներին խնդրել շրջանցել տարածքը: Երթևեկությունը դադարեցվել է երկու ուղղություններով: Մի քանի հարյուր մարդ բերման է ենթարկվել: Այդ գործընթացը տևել է ավելի քան երկու ժամ: Ցուցարարներին հրամայել են նստել ասֆալտին և սպասել, բայց ոմանք սկսել են նվագել և պարել: Այնուհետև ոստիկանությունը բարձրախոսով հայտարարել է, որ նրանք, ովքեր համագործակցում են, արձանագրություններ կազմելուց հետո ազատ կարձակվեն: Երեխաներ ունեցող ծնողներին թույլատրվել է հեռանալ՝ մինչև գրանցվելը: Հաղորդվում է, որ վիրավորներ չկան:
Այնուհետև ոստիկաններն ու պարեկները ձիով և ավտոբուսներով շրջապատել և բերման են ենթարկել ցուցարարներին: Վերջինները մեղադրվում են ապօրինի մուտքի և ապօրինի հավաքների մեջ:
Մեկ այլ ակցիա էլ տեղի է ունեցել Չիկագոյում: Ըստ Chicago Sun Times-ի՝ առնվազն 1000 ցուցարար հավաքվել է քաղաքի կենտրոնում՝ պահանջելով հաշվել յուրաքանչյուր ձայն:
Բողոքի ցույցը տեղի է ունեցել Դեյլի հրապարակում: Կազմակերպիչները բաժանել են պաստառներ՝ «Վերջ Թրամփին» և «Թրամփ/Փենս, անհապաղ հեռացիր» գրություններով: Ելույթ ունեցողները դիմել են հավաքվածներին: Ցուցարարներն այնուհետև շրջել են Միչիգանի պողոտայով և Ուոքեր Դրայվով:
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում: Ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում՝ համոզվելու համար, որ յուրաքանչյուր ձայն հաշվարկված է, հայտնում է CBS Philly-ն: Ցույցին միացել են նաև նրանք, ովքեր բողոքում էին ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ուոլթեր Ուոլեսի սպանությունից:
Բացի դրանից՝ հաղորդվել է, որ Օրեգոնի Պորտլենդ քաղաքում բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների: Fox News- ի փոխանցմամբ՝ ցուցարարները նետել են մոլոտովյան կոկտեյլներ և ապակե շշեր: Նրանցից մեկի մոտ զենք է եղել: Ոստիկանությունը անկարգությունները որակել է՝ որպես խռովություն, բերման է ենթարկվել ավելի քան տասը մարդ: Պետական մարմինները որոշել են ազգային գվարդիան օգտագործել հասարակական կարգը պահպանելու համար:
ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին, սակայն հաղթողի անունը դեռ չի հայտարարվել: Որոշ նահանգներում հաշվարկները դեռ շարունակվում են: Վերջին տվյալների համաձայն, առաջատարն է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը, որի վերջնական հաղթանակի համար այս պահին անհրաժեշտ է ստանալ վեց ընտրիչի ձայն: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր հաղթանակի մասին և մեղադրել դեմոկրատներին «ընտրությունները գողանալու» փորձի մեջ: Նրա նախընտրական շտաբը մտադիր է վերահաշվարկ պահանջել:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում00:00 29.11.2024
Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերիցԱվստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...
23:55 28.11.2024
Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայովՄեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...
23:50 28.11.2024
Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներինՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...
23:45 28.11.2024
Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարըԼեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...
23:40 28.11.2024
Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմըԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...
23:36 28.11.2024
Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքումԼիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...