Թուրքիայում արտահերթ ընտրություններն անցել են վախի մթնոլորտում. ԵԽ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+12.09 oC

Թուրքիայում արտահերթ ընտրություններն անցել են վախի մթնոլորտում. ԵԽ

16:43 25.06.2018

Եվրախորհրդարանի` (ԵԽ) Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ և խորհրդարանական ընտրություններին, փոխանցում է Ermenihaber.am-ը:

«Այս ընտրությունները կազմակերպվել են անբարենպաստ պայմաններում։ Մարդկանց վախեցրել են»,- նկատել է Փիրին։

Նա, խոսելով եվրաինտեգրման շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների հեռանկարների մասին, ասել է որ առայժմ Եվրախորհրդարանը  չի մտածում դրանք կասեցնելու մասին։ Ի դեպ, վերջին շրջանում Թուրքիայում  ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով լարվել էին նաև Անկարայի և Եվրամիության հարաբերությունները:

Փիրին  զգուշացրել է, որ իրենք կարևորություն են տալիս ոչ միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այլև Թուրքիայում գործունեություն ծավալող այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և նրանց հետ կապը մշտապես պահպանում են։

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 24-ին Թուրքիայում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ստանալով ձայների 52.5%-ը: Սակայն Էրդողանի գլխավոր հակառակորդ, «Հանրապետական ժողովրդական կուսակցության» թեկնածու Մուհարրեմ Ինջեն հայտարարել է, որ ընտրություններն արդար չեն անցել: Ինջեն, սակայն, ընդունել է Էրդողանի հաղթանակը և հայտարարել, որ կշարունակի պայքարը հանուն ժողովրդավարության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հասել է իր «ամենամութ շրջանին»

12:35 22.11.2024

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հասել է իր «ամենամութ շրջանին»

Ողջ աշխարհն այժմ ամենաանհանգստացնող ժամանակաշրջանն է ապրում՝ կապված ուկրաինական հակամարտության հետ, դրա լուծման հույսը կապված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գալիք երդմնակալության հետ։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման ժամանակ։ «Հիմա եկել է ամենամութ ժամը, բայց լուսաբացից առաջ միշտ ամենամութն է լինում»,- ասել է կառավարության ղեկավարը՝ […] ...

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով

12:27 22.11.2024

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Պատրաս կատարած այցի շրջանակներում Արևմտյան Հունաստանի տարածաշրջանի շրջանային խորհրդի դահլիճում հանդես եկավ դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով, որը համակարգում էր Արևմտյան Հունաստանի փոխմարզպետ Ֆոկիոն Զայմիսը: Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը տարածաշրջանում առկա մարտահրավերները վերածելով հնարավորությունների՝ կայուն խաղաղության […] ...

Իրանը կարագացնի ուրանի հարստացումը ԱԷՄԳ-ի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունումից հետո

12:18 22.11.2024

Իրանը կարագացնի ուրանի հարստացումը ԱԷՄԳ-ի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունումից հետո

Իրանն այլևս հաշվի չի առնի իր միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումները և կարագացնի ուրանի հարստացման գործընթացը մինչև ցանկալի մակարդակը՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի ընդունած հակաիրանական բանաձևի։ Այս մասին հայտարարել է Մեջլիսի (միապալատ խորհրդարան) Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ռեզա Մոհսենի Սանին։ «Եթե այս պահին Իրանի կողմից ինքնակամ ստանձնած որոշ սահմանափակումները պահպանվում են, […] ...

Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքները

12:10 22.11.2024

Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքները

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ ...

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

12:04 22.11.2024

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայում է միջուկային զսպման մոտեցումները Չինաստանի և Ռուսաստանի՝ աճող միջուկային հնարավորությունների պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային քաղաքականության և զանգվածային ոչնչացման զենքերի հակազդման հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Ք.Ջոնսոնը, հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները բախվում են բազմաթիվ միջուկային […] ...

SHANTNEWS

12:00 22.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP