15:07 04.11.2020
Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ ընթանում է պատերազմը, և այն բառի բուն իմաստով արմատապես փոխել է մեր կյանքի բոլոր ոլորտները: Ինչպես ռազմադաշտում, այնպես էլ թիկունքում ու հատկապես տնտեսական ոլորտում գրեթե հավասարապես կարևոր է ստեղծված իրավիճակին ճիշտ ու խելամիտ արձագանքելը: Տնտեսական զարգացման կարևորագույն գործիքներից է գովազդը:
Ի՞նչ փոփոխություններ բերեց պատերազմն այս ոլորտում և ինչպե՞ս է այս իրավիճակին արձագանքում գովազդային շուկան: Այս հարցերի շուրջ SHANTNEWS-ը զրուցել է «Մեդիա Սիսթեմս» գովազդային գործակալության մեդիա-տնօրեն Յանա Յանիկյանի հետ:
Մինչ գովազդի շուկայի ներկա վիճակը վերլուծելը հարկ է նկատել, որ այս պահին բավականին լուրջ փոփոխության է ենթարկվել մեդիադաշտը, այն հիմնական հարթակը, որտեղ տեղադրվում է գովազդը: Այսօր մեդիա ընկերությունները, անկախ գործունեության տեսակից, կատարում են ահռելի մեծ աշխատանք: Հիմնական մասն աշխատում է 24/7 ռեժիմով, որը անասելի կարևոր է: Այս ծանրաբեռնվածությունը որոշ լրատվամիջոցների համար էականորեն գերազանցում է աշխատանքային հետպատերազմյան շրջանի տեմպին: Լրատվությունն այս պահին, թերևս, ամենապահանջված ապրանքն է: Մյուս կողմից էլ պետք է շեշտել, որ լրատվամիջոցները մի առանձին ճակատով էլ պայքարում են տեղեկատվական պատերազմ կոչվածում:
Այստեղ թշնամու, ամենօրյա ռեժիմով տարածվող, ապատեղեկատվության հերքումն ու ճշմարիտ լրատվության հրապարակումը ոչնչով պակաս կարևոր չի առաջնագծում կատարվողից: Հայրենասիրական ու ինքնանվիրման բոլոր դրսևորումներով հանդերձ այս ճակատին նույնպես, պատկերավոր ասած, թիկունքային ապահովում է պետք: Այնինչ, գովազդային շուկան բավականին զգալի փոփոխությունների ենթարկվեց ռազմական դրության հաստատման պահից մինչ օրս։ Շատ ընկերություններ անմիջապես հայտարարեցին գովազդային ակտիվության դադարի մասին: Իհարկե, եղան նաև սակավաթիվ ընկերություններ, որոնք պահպանեցին գովազդային ակտիվությունը՝ տալով դրան ավելի իրավիճակային լուծումներ։
Հաշվի առնելով այն փաստը, որ մեդիա դաշտի հիմնական ֆինանսավորման աղբյուրը գովազդն է՝ ընկերությունների համար լուրջ ֆինանսական խնդիրներ են առաջացել: Այս իրավիճակի խորացումը կարող է հանգեցնել ինչպես մատուցվող տեղեկատվության ինտենսիվության փոփոխման, այնպես էլ անձնակազմի աշխատավարձերի վճարման անկարողության։ Հետևաբար՝ նմանատիպ երևույթներից խուսափելու նպատակով պետք է օր առաջ քայլ առ քայլ վերադառնալ գովազդային պատվերների գոնե թե նախկին տեմպերին:
Իսկ ի՞նչ այլ հետևանքներ կարող է ունենալ գովազդային շուկայի նմանատիպ ճգնաժամը:
Այս իրավիճակն անխուսափելիորեն թողնում է իր հետքը երկրի ընդհանուր տնտեսության վրա։ Խոսքը պարզագույն մեխանիզմի մասին է․ ընկերությունները պետք է գովազդվեն, որպեսզի կարողանան ապահովել իրենց բնականոն գործունեությունը և, հետևաբար, ընդհանուր տնտեսության շրջանառությունը։ Բազմաթիվ ընկերություններ դադարեցրել են գովազդային գործունեությունը՝ ելնելով «ամոթ է» կամ «ժամանակը չէ» մոտեցումներից, սակայն բոլորս պետք է հասկանանք, որ նման գործելաոճը չի կարող մեզ ապահովել այն ամուր թիկունքը, որն ավելի քան երբևէ անհրաժեշտ է տվյալ իրավիճակում։
Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խիստ կարևոր է, որ հայաստանյան ընկերությունները վերսկսեն իրենց գովազդային ակտիվությունը։ Այս գործընթացի մեկնարկը պետք է տրվի ոլորտի առաջատարների կողմից, քանի որ նրանք են թելադրում շուկայում գործող մեխանիզմները և աշխատանքային սկզբունքները, շղթայական ռեակցիան պետք է լինի շարունակական նաև այլ ընկերությունների համար։
Ճգնաժամային իրավիճակում գովազդային ակտիվությունը պետք է արտացոլի համընդհանուր արժեքները, կազմակերպության սոցիալական պատասխանատվությունը և այն հաղթանակի գաղափարը, որին բոլորս ձգտում ենք։
Մենք բոլորս մեր կառույցների շրջանակներում ջանում ենք շահույթի որոշակի չափաբաժին փոխանցել Համահայկական հիմնադրամին, որն այսօր ունի խիստ կարևոր առաքելություն, սակայն եթե բիզնեսը գնալով անկում ապրի և շահույթները կրճատվեն, բնականաբար, արդեն ֆիզիկապես առկա չեն լինի այդ միջոցները։
21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:24 22.11.2024
Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանականԵվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...
22:16 22.11.2024
Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում ենՖրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...
22:08 22.11.2024
Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոնՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...
21:53 22.11.2024
Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համարՎլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...
21:45 22.11.2024
Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներովԳորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...