Բայդենը հաղթում է խոշորագույն՝ Կալիֆորնիա նահանգում և ապահովում ընտրիչների առավելագույն թվով ձայներ․ ԶԼՄ-ներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+4.09 oC

Բայդենը հաղթում է խոշորագույն՝ Կալիֆորնիա նահանգում և ապահովում ընտրիչների առավելագույն թվով ձայներ․ ԶԼՄ-ներ

09:14 04.11.2020

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հաղթել է խոշորագույն նահանգ Կալիֆորնիայում։ Այդ նահանգում հաղթանակն ընտրիչների կոլիգիայի քվեարկության ժամանակ կապահովի 55 ընտրիչի ձայն։ Նա առաջատար է նաև Վաշինգտոն նահանգում (12) և Օրեգոնում (7)։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ նշելով, որ Բայդենը հավաքել է 207 ընտրիչի ձայն ընդդեմ Թրամփի 148 ձայնի։ CNN-ի տվյալներն ավելի զգուշավոր են, ըստ որոնց՝ Բայդենը հավաքել է 192 ընտրիչի ձայն ընդդեմ Թրամփի 108 ձայնի։ Ընտրություններում հաղթանակի համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն։

ԱՄՆ ընտրական համակարգը նախատեսում է պետության ղեկավարի անուղղակի ընտրություններ։ Նախագահին ընտրում է նահանգները ներկայացնող ընտրիչների 538 հոգանոց կոլեգիան։ Յուրաքանչյուր նահանգից ընտրիչների թիվը հավասար է Կոնգրեսում տվյալ նահանգի ներկայացուցիչների թվին։ Ընտրիչները պետք է քվեարկեն թեկնածուի օգտին, ով հաղթել է իրենց նահանգներում, սակայն պարտավորեցնող որևէ օրենք չկա։ Այսպիսով՝ թեկնածուն կարող է ստանալ ամերիկացիների առավելագույն թվով ձայները, սակայն պարտվել՝ ընտրիչների քիչ ձայների պատճառով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն. ՊԵԿ

22:59 05.02.2025

Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել Ազգային ժողովում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ տեղի ունեցած քննարկման վերաբերյալ։ «Ազգային ժողովում ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղի է ունեցել թյուրըմբռնում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ։ Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։ Բացառություն է կազմում այն […] ...

Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյայի հետ ԱՄՆ-ում կհանդիպի Փաշինյանը. զրույց Արման Բաբաջանյանի հետ

22:42 05.02.2025

Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյայի հետ ԱՄՆ-ում կհանդիպի Փաշինյանը. զրույց Արման Բաբաջանյանի հետ

Այս օրերին ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունենում ամերիկյան տարբեր կազմակերպությունների և կոնգրեսականների հետ, խոսում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներից և նրանց ուշադրությունը հրավիրում այդ զարգացումների վրա: Հայ-ամերիկյան հարաբերությունների և Թրամփի վարչակազմի տրամադրվածության մասին հարցերին «Հեռանկար»-ում անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը: ...

Անդրադարձ է եղել ՀՀ և ԻԻՀ միջև այգեգործության, անասնաբուծության և այլ ոլորտներում համագործակցային ծրագրերին

22:13 05.02.2025

Անդրադարձ է եղել ՀՀ և ԻԻՀ միջև այգեգործության, անասնաբուծության և այլ ոլորտներում համագործակցային ծրագրերին

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գյուղատնտեսության (Ջիհադ) նախարար Ղոլամռեզա Նուրիին: Այս մասին նշվում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ և ԻԻՀ միջև գործող գյուղատնտեսության հարցերով համատեղ կոմիտեի շրջանակում այգեգործության, մշակաբույսերի, անասնաբուծության, անասնաբուժության ոլորտներում երկկողմ համագործակցային ծրագրերին և հնարավոր նոր ձևաչափերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Թեհրանում անցկացնել […] ...

SHANTNEWS

22:00 05.02.2025

SHANTNEWS

Քննարկվել են ՀՀ և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատմանն առնչվող հարցեր

21:51 05.02.2025

Քննարկվել են ՀՀ և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատմանն առնչվող հարցեր

Բրազիլիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել դեսպան Արմեն Եգանյանի աշխատանքային հանդիպումը Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ, Բրազիլիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Արնալդու Ժարդիմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված խորհրդարանական բարեկամության խմբերի շրջանակներում իրականացվող աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատման անհրաժեշտության վերաբերյալ։ ...

Անգլիայում մրցավարական նորարարություններ կլինեն

21:39 05.02.2025

Անգլիայում մրցավարական նորարարություններ կլինեն

Անգլիայի Պրեմիեր լիգան հայտարարել է մրցավարական նորարարությունների մասին, տեղեկացնում է Sky Sports-ը: Նախատեսվում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործարկել խաղից դուրս վիճակն արձանագրող ավտոմատ համակարգ: Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցավարները VAR համակարգի միջոցով կայացրած որոշումները բացատրելու են հենց խաղի ժամանակ խոսափողով, որը լսելի է լինելու ստադիոնում ներկա երկրպագուների ու հեռուստադիտողների համար: Այս նորարարությունն […] ...

BACK_TO_TOP