00:32 03.11.2020
Այժմ առողջապահական համակարգը դիմակայում է համավարակի երկրորդ ալիքին։ Վիրուսի արագ տարածման նպաստավոր պայման են ստեղծել սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունները, որին գումարվել է նաև հասարակության զգոնության թուլացումն ու անտարբերությունը։
Համավարակի երկրորդ ալիքի կանխատեսումներ մասնագետներն անում էին դեռ ամռան կեսերին, երբ հակահամաճարակային իրավիճակը համեմատաբար բարվոք էր, իսկ հիվանդության հաստատված օրական դեպքերի թիվը չէր հատում 500-ի սահմանը։ Մի շարք սահմանափակումների մեղմացումը, ինչպես նաև սեզոնին բնորոշ հիվանդությունների ակտիվացումն ազդող գործոններ են համավարակի տարածման համար։
«Սա երկրորդ ալիքի պիկն է․ պայմանավորված սեզոնայնությամբ՝ վիրուսի ակտիվությունը սպասելի էր և օրինաչափ: Ինչքանով է սա բարձր կամ ցածր, մենք չենք կարող ասել, քանի որ չունենք համեմատություն: Հարուցիչը մեր տարածաշրջանում նոր է․ և առնվազն 2-5 տարվա վիճակագրություն պետք է ունենանք, որպեսզի ասենք անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշները բարձր են, թե՝ ցածր»,- նշում է ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի համաճարակաբան Արմինե Անդրյանը:
«Առաջնային օղակը բավականին ծանրաբեռնված է աշխատում, այսօրվա դրությամբ մենք մարզում ունենք առաջնային օղակի հսկողության տակ գտնվող 1600-ից ավելի պացիենտներ, որոնցից 700-ից ավելիի մոտ հաստատված են դրական դեպքեր»,- նշում է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:
Առաջնագծում պատերազմական իրավիճակը չի թուլանում, թիկունքում էլ անտեսանելի թշնամին է գրոհում։ Հանրապետության առողջապահության համակարգն աշխատում է ուժերի գերլարված։ Մի շարք հիվանդանոցներ վերապրոֆիլավորվել են։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվում են միայն COVID-19 դրական հաստատումով հիվանդները։ Բացի տրիաժ ծառայությունից, Գյումրիի բժշկական կենտրոնում բացվել է առանձին բաժանմունք:
«Ինֆեկցիոնում այս պահին 80 հիվանդ կա, ունեն 100 մահճակալ, բուժհաստատությունը աշխատում է 80 տոկոս ծանրաբեռնվածությամբ: «Գյումրի» ԲԿ-ի բաժանմունքը 90 տոկոս ծանրաբեռնվածությամբ է աշխատում: Շնչառական սարքերի խնդիր ինֆեկցիոն հիվանդանոցը չունի, որովհետև համավարակի հենց սկզբում, երբ նոր վերապրոֆիլավորվեց որպես կորոնավիրուսային վարակով աշխատող կենտրոն, մենք շատ արագ տեղում կազմակերպեցինք թթվածնային համակարգի մոնտաժումը: Բացի դրանից, շարժական թթվածնային գեներատորներ տրամադրվեցին առողջապահության նախարարության կողմից»,- ասել է Լեյլի Ասլանյանը:
Սեզոնային շնչառական վիրուսները չեն միայն հիվանդության արագ տարածման պատճառ։ Պատերազմական իրադրությունը թուլացրել է մարդկանց զգոնությունը, սկսել են չհետևել հակահամաճարակային կանոններին։
Բազմամարդ միջոցառումների, այդ թվում՝ հուղարկավորություններին մասնակցությունը ևս հայտնվել է վերահսկողությունից դուրս։ Ավելին, վերջին օրերին մարդաշատ հոգեհանգստի և թաղման արարողություններ են կազմակերպում կորոնավիրուսից մահացած քաղաքացիների հարազատները։
Արձակուրդներով պայմանավորված՝ անավարտ է մնացել նաև հանրակրթական դպրոցների մանկավարժների ու աշխատակազմի թեստավորման գործընթացը։ Ըստ մարզի համաճարակաբանի՝ մինչ այդ կատարված հետազոտությունների դրական արդյունքով թեստերի քանակը մեծ թիվ չի կազմել։
«Մարզի 160 դպրոցներից ընդամենը 10-ի աշխատակիցները չհետազոտվեցին, բայց պատկերը պարզ էր: Հետազոտման ենթակա 5400 աշխատակիցներից ընդամենը 115-ի մոտ է թեստերի դրական պատասխան ստացվել, բայց դա հավասարաչափ չէր բաշխված: Որոշ դպրոցներում այն կազմում էր 6-8 տոկոս, որոշներում` 0.1-0.2 տոկոս: Ընդհանուր առմամբ, միջինը՝ դրական թեստերը մոտ 3 տոկոսը չանցավ»,- պարզաբանում է մարզի համաճարակաբան Արմինե Անդրյանը:
Համաճարակային իրավիճակը ամեն դեպքում մասնագետները գնահատում են վերահսկելի, այս ընթացքում կրթական հաստատությունների փակ լինելը որոշ չափով կնպաստի վարակի տարածումը կանխելուն։ Կրկին նույն հորդորն են հնչեցնում՝ պահպանել հակահամաճարակային կանոնները, ի վերջո, դիմակներ կրելու կուլտուրան չանտեսել և դրանով օգնել առողջապահական համակարգին։
14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով16:00 24.11.2024
Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարըՆոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...
15:40 24.11.2024
Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավարՈւզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...
15:20 24.11.2024
Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...
15:00 24.11.2024
Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջՀորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...
14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանովԵրևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...
14:20 24.11.2024
Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համարՌուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...