Միակուսակցական խորհրդարան, կամ արտահերթ ընտրություններ. ինչպիսի՞ իրավիճակ է հետընտրական Վրաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--2.91 oC

Միակուսակցական խորհրդարան, կամ արտահերթ ընտրություններ. ինչպիսի՞ իրավիճակ է հետընտրական Վրաստանում

22:45 02.11.2020

Վրաստանի 8 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը, չեն ճանաչում ընտրւոթյունների արդյունքներն ու պատրաստվում են հրաժարվել մանդատից:Այսօր բոլոր կուսակցությունները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ ,որ չեն պատրաստվում  մուտք գործել խորհրդարան: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

Խորհրդարան մտնելուց հրաժարվում են «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է», «Եվրոպական Վրաստան», «Լելո», «Գիորգի Վաշաձե-Ստրատեգիա աղմաշենեբելի», «Գիրչի», «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ», «Շալվա Նաթելաշվիլի-Լեյբորիստական» կուսակցությունները:

Այս շարքին է միացել նաև ընդդիմության հետ չհամագործակցող «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը: Հետևաբար,  որոշման փոփոխություն չլինի, այս տվյալներով Վրաստանի խորհրդարանը կդառնա միակուսակցական և այնտեղ կլինեն միայն «Վրացական երազանքի» անդամները:

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ բոլոր ընտրատեղամասերի հաշվարկից հետո կուսակցությունների ստացած ձայներն ունեն հետևյալ պատկերը.

  • «Վրացական երազանք» — 926 959 ձայն (48,15%),
  • «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» — 522 563 ձայն (27,14 %),
  • «Եվրոպական Վրաստան» — 72 752 ձայն (3,78%),
  • «Հայրենասերների դաշինք» — 60 493 ձայն (3,14 %),
  • «Լելո» — 60 691 ձայն (3,15 %)
  • «Գիորգի Վաշաձե-Ստրատեգիա աղմաշենեբելի» — 60 592 ձայն (3,15 %),
  • «Գիրչի» — 55 600 ձայն (2.89 %),
  • «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ»- 25 534 ձայն (1.33 %),
  • «Շալվա Նաթելաշվիլի-Լեյբորիստական կուսակցություն» -19 281 ձայն (1 %)։

Ընդդիմության ներկայացուցիչների խոսքերով՝ սկսում են շարունակական  բողոքի ակցիաներ: Նոյեմբերի 8-ին ծրագրված է մեծամասշտաբ բողոքի ակցիա: Պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են ու նոր ընտրական հանձնաժողովի ձևավորումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքսիկայի առաջնորդը ասել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմից հնարավոր է խուսափել

09:45 29.11.2024

Մեքսիկայի առաջնորդը ասել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմից հնարավոր է խուսափել

Մեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն ժամանելուց հետո կխուսափեն Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմից։ «Չի լինի պոտենցիալ մաքսային պատերազմ Մեքսիկայի և Միացյալ Նահանգների միջև»,-ասել է Շեյնբաումը ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ։ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ավելի վաղ գրել էր, որ 25% մաքսատուրքեր կսահմանի Մեքսիկայից և […] ...

Վենեսուելայի խորհրդարանը օրենք է ընդունել իմպերիալիստական ​​շրջափակման և պատժամիջոցների դեմ

09:40 29.11.2024

Վենեսուելայի խորհրդարանը օրենք է ընդունել իմպերիալիստական ​​շրջափակման և պատժամիջոցների դեմ

Բոլիվարիայի Հանրապետության Ազգային ժողովը (Խորհրդարանը) միաձայն ընդունել է Ազատարար Սիմոն Բոլիվարի օրենքը իմպերիալիստական ​​շրջափակման դեմ և ի պաշտպանություն Վենեսուելայի։ Խորհրդարանական հանդիպումը հեռարձակել է Venezolana de Televisión հեռուստաալիքը։ Օրենքը սահմանում է «ցմահ քաղաքական որակազրկում այն ​​անձանց համար, ովքեր օգնում և դաշնակցում են օտարերկրյա գործակալներին՝ Վենեսուելայի ժողովրդի նկատմամբ միակողմանի հարկադրանքի միջոցներ կիրառելու նպատակով»։ Այն նախատեսում է պետական […] ...

ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին

09:32 29.11.2024

ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Գերմանիայի գործընկերների հետ համագործակցությունը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները` անդրադառնալով կանանց, երեխաների, […] ...

Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարը

09:15 29.11.2024

Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարը

Իսրայելը պատրաստ կլինի լայնամասշտաբ պատերազմի Լիբանանում, եթե հաստատված հրադադարը խաթարվի «Հեզբոլլահ» շարժման կողմից, բանակն արդեն ստացել է համապատասխան հրամանը, տեղական հեռուստատեսության 14-րդ ալիքի եթերում ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կօգտվենք զինադադարից, ես չեմ խոսել պատերազմի ավարտի մասին, այլ միայն զինադադարի մասին. դա կարող է կարճ լինել, մենք ուժ ենք կիրառելու, անհրաժեշտության դեպքում ես հրահանգ […] ...

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:04 29.11.2024

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Հրազդանի, Վարդենիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

08:58 29.11.2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

Նոյեմբերի 28-ին, ժամը 11։15-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 37 տրանսպորտային միջոց և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ...

BACK_TO_TOP