Բարեգործական համերգից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

Բարեգործական համերգից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

17:41 30.10.2020

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ այս օրերին տեղի են ունենում բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնցից ստացված հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Առաջին համերգը կայացավ այսօր։ Մոտ 30 րոպե տևողությամբ համերգային ծրագրում հնչել են ՀՀ ազգային օրհներգը‚ Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր, հայրենի»‚ Ռուբեն Ալթունյանի «Քոչարի» և «Բերդ պար»‚ Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատի քաջեր»‚ Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան»‚ Արմեն Պողոսյանի «Վասն հայրենյաց»‚ Արմեն Սմբատյանի «Հայաստան» ստեղծագործությունները‚ Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնը‚ «Գինի լից» և «Արի իմ սոխակ» ժողովրդական երգերը։

Շուշան Պետրոսյանի կատարմամբ ներկայացվել է նաև «Անունս Արցախ է» երգի պրեմիերան (երաժշտություն՝ Արման Ղազարյանի‚ խոսք՝ Ավետ Բարսեղյանի)։ Հեղինակներն ու երգչուհին երգը նվիրել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հայտարարեց, որ «Անունս Արցախ է» ստեղծագործությունն այսուհետև կդառնա հիմնադրամի հիմնը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և նրա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին այս կարևոր նախաձեռնության համար, որն ուղղված է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության ապահովմանը։ Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը նկատեց նաև‚ որ գեղեցիկ երաժշտական կատարումներով թիկունքից դրական էներգիա են փոխանցում առաջնագիծը պահող մեր տղաներին ու աղջիկներին։

Շուշան Պետրոսյանը նշեց‚ որ ցանկացած նախաձեռնություն‚ որ ծառայում է հայ զինվորին‚ մեծ գնահատանքի է արժանի. «Մեր բոլորի աղոթքները պետք է հնչեն ամբողջ գիշեր‚ մենք դատապարտված ենք հաղթելու։ Աստված լուսավորի բոլոր զոհված տղաների հոգիները։ Հրեշտակների շատ հզոր բանակ ունենք‚ և նրանք միշտ մեզ հետ են»։ Խոսելով «Անունս Արցախ է» երգի պատմության մասին՝ երգչուհին նկատեց‚ որ այն ստեղծվել է մի գիշերվա ընթացքում. «Երգը լի է սիրով‚ անկեղծությամբ։ Ոչ մի հնչյուն‚ ոչ մի բառ հենց այնպես գրված չէ։ Ամեն ինչ Արցախի և առ Արցախ սիրո մասին է»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը տեղեկացրեց‚ որ նվագախմբի երաժիշտներից նույնպես գտնվում են ռազմաճակատում‚ և այս օրերին նվագախմբի ամբողջ աշխատանքն ուղղված է բանակին‚ զինվորին օգնելուն։

Բազմաթիվ քաղաքացիներ տեղում կատարում էին հանգանակություն‚ առցանց հանգանակություն հնարավոր է իրականացնել https://donate.armsymphony.am/ կայքի միջոցով։

Բարեգործական համերգներ կկայանան նաև հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17։00‚ Կասկադում, նոյեմբերի 1-ին՝ ժամը 17։00‚ Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք), նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00‚ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի)։

Համերգները հեռարձակվում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆեյսբուքյան էջերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP