Ադրբեջանի նավթային դարաշրջանն ավարտվո՞ւմ է. փաստեր և թվեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ադրբեջանի նավթային դարաշրջանն ավարտվո՞ւմ է. փաստեր և թվեր

19:31 16.01.2018

Ադրբեջանի նավթային և գազային ռեսուրսների մասին նոր հրապարակումներ են ի հայտ գալիս ոչ միայն միջազգային, այլև հենց ադրբեջանական մեդիադաշտում՝ բացահայտելով կարևոր մի իրողություն. այդ երկրում նավթարդյունաբերությունը մեծ արագությամբ անկում է ապրում:

Ադրբեջանցի տնտեսագետների հաշվարկներով նավթագազային պաշարներն առնվազն 30 տարի կբավականացնեն: Սակայն որոշ վերլուծություններում, երբ համեմատվում են եղած պաշարները և դրանց արդյունահանման տեմպերը, ի հայտ են գալիս հակասություններ: Ադրբեջանցի տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին օրերս հայտարարել էր, որ այսօր Ադրբեջանում արդյունահանվում է օրական առավելագույնը 600 հազար բարել նավթ այն դեպքում, երբ 2011-ին ծավալները գերազանցում էին 1.5 մլն-ը:

«Մենք այլևս 1 մլն բարելի սահմանաչափին չենք մոտենալու, քանի որ չունենք այդ քանակությամբ նավթ»,- ասել է ադրբեջանցի տնտեսագետը՝ նշելով, որ 30-35 տարի անց Ադրբեջանը գրեթե սպառած կլինի նավթագազային պաշարները:

30-35 տարի՞, թե ավելի քիչ

Ըստ Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ հրապարակված պաշտոնական տվյալների՝ այդ երկրում հաշվարկված է 1.5 մլրդ տոննա նավթի և 2 տրլն 550 մլրդ խմ գազի պաշար: Եթե հաշվի առնենք, որ սեփական ռեսուրսների մասին պաշտոնական տվյալները, որպես կանոն, ուռճացված են լինում, նաև եթե դիտենք միջազգային փորձագետների հաշվարկները՝ կատարված նորվեգական «StatOil»-ի և բրիտանական «BP»-ի պատվերով, կունենանք հետևյալ պատկերը. 2 մլրդ տոննա նավթ և 3 տրլն 450 մլրդ խմ գազ: Սա այն թիվն է, որն առավել մոտ է Ադրբեջանի իրական պաշարներին՝ ընդ որում, այստեղ հաշվարկված են նաև Ազերի-Չիրագ-Գյունեշ վիճելի հանքերի պաշարները:

Ազերի-Չիրագ-Գյունեշ նավթահանքերը դեռևս 1990-ից հակամարտության առարկա են Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև: Խորհրդային Միության փլուզումից հետո ադրբեջանական նավերն առաջինը տիրացան Կասպից ծովի խոշորագույններից համարվող այդ հանքերին, թեև իրավականորեն դրանք պատկանում են Թուրքմենստանին: Փոխադարձ սպառնալիքները 90-ականների վերջերին քիչ էր մնում վերածվեին ռազմական դիմակայության, սակայն ՌԴ-ի ակտիվ ջանքերով բախում տեղի չունեցավ: Երբ 2000-ականների կեսին Ադրբեջանի իշխանությունը «դարի պայմանագիր» կնքեց բրիտանական վերազգային կորպորացիայի հետ, հնարավոր եղավ թուրքմեններին համոզել (ստիպել)՝ դադարեցնել Ադրբեջանի նկատմամբ պահանջները, սակայն BP-ն ևս չշտապեց զբաղվել Ազերի-Չիրագ-Գյունեշ նավթահանքերի շահագործմամբ:

Այժմ այդ նավթահանքերի ընդամենը 5-6%-ն է օգտագործվում, իսկ նորվեգական Statoil-ի՝ Ադրբեջանից վերջնական հեռանալուց հետո միջազգային հետաքրքրությունը այդ նավթահանքերի նկատմամբ էականորեն նվազել է: BP-ն ևս զգալիորեն հրաժարվել է իր ակտիվներից՝ պատճառաբանելով, որ 2012-ից հետո ադրբեջանական նավթի արդյունահանման ծավալները չեն բավարարում իրեն, և մնում է Ադրբեջանում զուտ այն պատճառով, որ չկորցնի տարածաշրջանի նկատմամբ տնտեսական հսկողությունը:

Հաշվի առնելով, որ Ազերի-Չիրագ-Գյունեշ նավթահանքերն ամբողջությամբ չեն շահագործվում, իսկ Թուրքմենստանը մտադիր չէ հաշտվել դրանք կորցնելու մտքի հետ, BP-ն էլ չի պատրաստվում ներդրումներ անել այդ նավթահանքերի վրա, ապա ադրբեջանական նավթագազային ռեսուրսները ավելի պակաս են, քան նշվեց վերևում, հետևաբար՝ դրանք արտահանման համար կբավարարեն ոչ թե 30-35 տարի, այլ առավելագույնը 10 տարի:

Ադրբեջանցի տնտեսագետ Նատիգ Ջաֆարլիի խոսքով, 2020 թվականից հետո Ադրբեջանի եկամտի հիմնական աղբյուրը կլինի գազը՝ տարեկան 16-17 մլրդ խմ  արտահանման ծավալներով: 

Ինչ վերաբերում է նավթին, ապա դրա արդյունահանումը կատարվում է միայն «Շահ-դենիզ-2» նավթահանքից, որի պաշարները սպառվում են օր օրի: Մինչև 2025 թվականը նավթի արդյունահանումից Ադրբեջանը կստանա առավելագույնը 45 մլրդ դոլարի եկամուտ, ինչը նավթարդյունահանող երկրի համար մեծ գումար չէ 7 տարվա կտրվածքով: Դա էլ այն դեպքում, եթե նավթի գները չընկնեն, ինչպես տեղի ունեցավ 2012-2016 թվականներին: Կա վտանգ, որ նավթի գինը առաջիկա տարիներին կհասնի նվազագույնին և չի բարձրանա 50-55 դոլարից (մեկ բարելի դիմաց):

Եթե Ադրբեջանի ներկա նավթագազային ռեսուրսները հայտարարված առավելագույն ծավալներով համեմատենք միջազգային հարթակներում եղած այլ տվյալների հետ, ապա կստացվի հետևյալ պատկերը:

Ըստ միջազգային Global Firepower հետազոտական կազմակերպության տվյալների՝ աշխարհի խոշորագույն նավթային ռեսուրսներ ունեցող երկրներն են.

Վենեսուելա՝ 300 մլրդ բարել

Սաուդյան Արաբիա՝ 269 մլրդ բարել

Կանադա՝ 171 մլրդ բարել

Իրան՝ 157.8 մլրդ բարել

Իրաք՝ 143 մլրդ բարել

Ռուսաստան՝ 80 մլրդ բարել

ԱՄՆ՝ 36.5 մլրդ բարել

Ղազախստան՝ 30 մլրդ բարել 

Չինաստան՝ 25 մլրդ բարել 

Ադրբեջանը մոտ 7 մլրդ բարելնավթային պաշարներով 20-րդ տեղում է, ինչը Սաուդյան Արաբիայի, Իրանի կամ Ռուսաստանի նման նավթային գերտերությունների համեմատությամբ փոքր ցուցանիշ է:

Այս ցուցանիշները հաշվի առնելով՝ ադրբեջանցի տնտեսագետները ահազանգում են, որ տարեցտարի գրեթե երկրաչափական պրոգրեսիայով նվազող նավթային պաշարները առաջիկա տարիներին ամբողջությամբ կսպառվեն՝ Ադրբեջանը դարձնելով անմրցունակ երկիր: Դա կարող է տնտեսական խոր ճգնաժամի հանգեցնել, քանի որ բացի նավթային արդյունաբերությունից, Ադրբեջանում զարգացած չէ տնտեսության որևէ այլ ճյուղ: Այդ պարագայում կոռուպցիայի մեջ թաթախված Ադրբեջանը, միջազգային հանրության կողմից ճանաչված լինելով որպես ոչ ազատ և ագրեսիվ պետություն, նավթային պաշարներից ու նավթադոլարներից զրկվելով՝ կարող է կանգնել քաղաքացիական պատերազմների և նույնիսկ պետականությունը վտանգելու փաստի առաջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

10:57 23.11.2024

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել դատախազ Ջեք Սմիթի թիմի բոլոր անդամներին, որոնք ղեկավարել են հանրապետականի դեմ քրեական գործը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, աշխատանքից կազատվեն տասնյակ իրավաբաններ։ Պարզ չէ, թե որքան շուտ Թրամփը կարող է հեռացնել նրանց: Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ […] ...

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

10:45 23.11.2024

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...

Աշխարհում առաջին անգամ թոքերի  կրկնակի փոխպատվաստում է  կատարվել ռոբոտի միջոցով

10:36 23.11.2024

Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցով

Մանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […] ...

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

10:25 23.11.2024

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր: Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, […] ...

Ջեյք Փոլին առաջարկվել է մենամարտ անցկացնել WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ

10:15 23.11.2024

Ջեյք Փոլին առաջարկվել է մենամարտ անցկացնել WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյային պատկանող Golden Boy Promotions ընկերությունը հանրահայտ ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլին առաջարկել է մենամարտ անցկացնել առաջին ծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ: «Ջեյք, եթե պատրաստ ես հանդիպել «Զուրդոյի» հետ, ապա արի կազմակերպենք այդ մենամարտը: Նա քեզ նոկաուտի […] ...

Թրամփն ընտրել է Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին որպես ֆինանսների նախարար

10:03 23.11.2024

Թրամփն ընտրել է Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին որպես ֆինանսների նախարար

Ամերիկացի ներդրող Սքոթ Բեսենտը կարող է զբաղեցնել ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնը նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմում: Նորընտիր նախագահն այս պաշտոնում Բեսենտի ընտրության մասին հայտարարել է ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, Truth սոցիալական ցանցի իր էջում։ Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ Բեսենտը «հարգված է որպես աշխարհի առաջատար միջազգային ներդրողներից և աշխարհաքաղաքական ու տնտեսական ստրատեգներից մեկը»։ «Սքոթը կաջակցի իմ […] ...

BACK_TO_TOP