10:50 25.10.2020
Ամուր թիկունք, ամուր սահման: Հենց այս նշանաբանով էլ շարունակվում է թիկունքից առաջնագիծ ուղարկվող առաջին անհրաժեշտության իրերի ու պարագաների տեղափոխումը: Նույն ոգևորությամբ քաղաքացիներից յուրաքaնչյուրը մեծ նվիրումով իր ներդրումն է ունենում թիկունքում կազմակերպված տարաբնույթ նախաձեռնություններին: Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սեպտեմբերի 27 ից մինչ օրս հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով. այժմ զինվորների ու կամավորականների համար գործում են բրդյա գուլպաներ ու գլխարկներ:
«Մեր աշխատակազմը մեծ ոգևորությամբ է այս աշխատանքը կատարում: Հենց հիմա էլ մենք նստած գուլպաներ ենք գործում դիրքերում գտնվող մեր տղաների համար: Բոլոր 40 մանկավարժներն էլ մինչև ուշ գիշեր մեքենաների մոտ նստած գուլպա ու գլխարկներ են գործում ու կարում: Բոլորս էլ գիտակցում ենք, որ այս պատերազմական իրավիճակում սա կարևոր նախաձեռնություն է, գիտենք, որ մեր բանակի ու մեր տղաների համար է, որ ոչ մի բանի կարիք չունենան, լավ կռվեն ու հաղթանակով վերադառնան»-նախաձեռնության մասին է պատմում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրենի տեղակալ Սվետա Պետրոսյանը:
Սվետա Պետրոսյանը SHANTNEWS.am-ին փոխանցեց, որ կենտրոնի մանկավարժներն աշխատում են ազատ գրաֆիկով. առցանց դասերից հետո բոլորն էլ շտապում են արտադրամասեր ու մասնակցում նախաձեռնություններին: Ռիսկային խմբում գտնվող աշխատակիցներն էլ գուլպա ու գլխարկ գործում են տանը:
«Մեկը կտրում է, մյուսը կարում, մեկ ուրիշն էլ գործում. համախմբված աշխատում ենք հանուն մեր հայրենիքի: Նաև մեր բարձր խմբերում սովորող ուսանողներին ենք ընդգրկել այս գործընթացում. նրանք էլ են ակտիվ մասնակցում. սա ևս դաստիարակչական բնույթ է կրում: Մեր աշխատակիցներից մի քանիսն էլ այս պահին գտնվում են զորամասերում ու առաջնագծում»-նշում է կենտրոնի փոխտնօրենը:
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի աշխատակիցներից շատերի զավակները, ամուսիններն ու հարազատներն են մարտական դիրքերում գտնվում. ընկճվելու փոխարեն մանկավարժներն ավելի մեծ ոգևորությամբ են աշխատանքը կատարում՝ գիտակցելով, որ եթե նույնիսկ գլխարկներն ու գուլպաները չհասնեն իրենց հարազատներին, ապա միևնույն է՝ դրանք կկրեն հերոսական մարտեր վարող տղաներից յուրաքանչյուրն ու կլինեն ավելի պաշտպանված:
«Արդեն 200 գլխարկ են գործել, մոտ 100 զույգ տաք գուլպաներ, նաև կսկսենք տաք ծածկոցներ կարել մեր տղաների համար: Հիմա արդեն նաև պաշտպանիչ ցանցեր ենք սկսել գործել: Հումքը ձեռք ենք բերում մեր կենտրոնի ու աշխատակիցների միջոցներով: Աշխատանքը դժվար է, բայց հանուն մեր բանակի բոլոր դժվարություններն էլ հաղթահարում ենք, մեր թիկունքում առկա դժվարությունը սահմանին կանգնած զինվորների ու սպաների, կամավորականների ու երկրապահների կրած դժվարությունների դիմաց նվազագույնն է»- ասում է տիկին Պետրոսյանը:
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը նաև կազմակերպում է Արցախից Գյումրի տեղափոխված ընտանիքների երեխաների արտադպրոցական առօրյան: Այս գործում համագործակցում են թիվ 4 արհեստագործական ուսումնարանի աշխատակազմի հետ:
Չնայած արցախցի դեռահասների հոգեբանական ծանր վիճակին՝ նրանք ոգևորությամբ են ներգրավվել կենտրոնի մարդասիրական նախաձեռնությանը։ Երեխաներն ըստ նախասիրությունների հաճախում են տարբեր խմբակներ, իսկ մանկավարժները մեծ սիրով կազմակերպում են նրանց ուսուցումը:
14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով15:40 24.11.2024
Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավարՈւզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...
15:20 24.11.2024
Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...
15:00 24.11.2024
Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջՀորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...
14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանովԵրևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...
14:20 24.11.2024
Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համարՌուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...
14:00 24.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...