Հանրային խորհուրդը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի և գրասենյակի ղեկավար Դենիս Սոմֆի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Հանրային խորհուրդը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի և գրասենյակի ղեկավար Դենիս Սոմֆի հետ

19:44 23.10.2020

ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի, գրասենյակի ղեկավար Դենիս Սոմֆի և մի շարք ծրագրերի ղեկավարների հետ, որոնց թվում՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը, ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Իլոնա Տեր-Մինասյանը և ՄԱԿ-ի Խաղաղության և զարգացման հարցերով խորհրդական Նաիրա Սուլթանյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ ու Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական աջակցությամբ Արցախի չճանաչված Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիոն պատերազմն ու դրա արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, այն կանխելու ու Արցախի բնակչությանը պաշտպանելու հարցում միջազգային կառույցների պատասխանատվությունը, անելիքները, անգամ տեսանելի անկարողությունը։
Հանրային խորհրդի նախագահի և անդամների կողմից հստակ և հատուկ ներկայացվեց իրավիճակի ռազմական, միջազգային/հումանիտար իրավական, սոցիալական, առողջապահական և այլ դիտանկյունները, որոնց հակազդման և/կամ կանխարգելման հարցում միջազգային կառույցների, տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ի ու նրա կառույցների արձագանքը երբեմն անհասկանալի է, երբեմն ուշանում է, երբեմն էլ՝ անբավարար է։
Շնորհակալություն հայտնելով մինչև այժմ ՄԱԿ հայաստանյան գրասենյակի իրականացրած տարբեր ծրագրերի կապակցությամբ՝ այդուհանդերձ հնչած ելույթներում, անգամ սուր կամ էմոցիոնալ քննադատություններում, անբավարար ու կործանարար համարվեց այդ փոքրիկ, չճանաչված հանրապետության ու տարածաշրջանի՝ ֆիզիկական գոյության ու ցեղասպանությունից փրկվելու պայքար մղող բնակչության հանդեպ Միացյալ ազգերի կազմակերպության կողմից պարտավորությունների ու պատասխանատվության բացակայությունը, որը քողարկվում է «մանդատի բացակայություն» ձևակերպման ներքո։ Ըստ որում՝ դա այն դեպքում, երբ պատերազմի առաջին իսկ օրվանից արձանագրվում են Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի սարսափազդու խախտումներ, քաղաքացիական բնակչության հրթիռակոծություն ու հրետակոծություն Արցախի անխտիր բոլոր բնակավայրերում, այդ թվում՝ արգելված կասետային զենքերով, մահաբեր ԱԹՍ-ներով, որի դեմ անպաշտպան են երեխաներից մինչև կանայք, ծերեր ու խաղաղ բնակչություն, փաստվում են ռազմագերիների հետ վերաբերմունքի անմարդկային բազում դեպքեր, հումանիտար, այն է՝ դիերի փոխանակման նպատակով հրադադար հաստատելու մերժում, մշակութային, կրթական ու ուսումնական հաստատությունների ոչնչացում և այլն։
Խորհրդի անդամների կողմից հարց բարձրացվեց, թե ինչպե՞ս կարող է Միացյալ ազգերի կազմակերպությունը սահմանափակված լինել իր առաքելությունն Արցախում իրականացնելու հարցում, երբ այնտեղ մարդիկ են մահանում, որոնց թվում նաև խաղաղ բնակչությունը: Հանրային խորհրդից առաջարկություն-պահանջներ հնչեցին ՄԱԿ-ի ծրագրերը անհապաղ Արցախ հասցնելու վերաբերյալ՝ չնայելով Ադրբեջանի դիմադրությանը և ստեղծելով հատուկ մանդատ, կամ որպես նախադեպ օգտագործել Համաշխարհային փոստային միության կողմից Արցախը՝ որպես Հայաստանի Հանրապետության փոստային համակարգի մաս ճանաչելն ու փոստային առաքումներ իրականացնելը, ինչը հնարավորություն կտա նույն սկզբունքը տարածել Արցախում նաև ՄԱԿ առաքելության իրականացման համար:
ՄԱԿ գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփն ընդգծեց, որ ինքն ու իր գործընկերներն այսօր ստիպված են խոսել ներկաների հետ բավականին բարդ իրավիճակում, լիարժեք կիսում են հայ ազգի ապրումներն ու զգացմունքները, որովհետև ՄԱԿ հայաստանյան գրասենյակի՝ մոտ 300 աշխատակիցների հարազատների շրջանում ևս արդեն կան կորուստներ, ինչը ստիպում է զգալ իրավիճակի ամբողջ ծանրությունը: Նրա կողմից ընդգծվեց հատկապես այն փաստը (որը երկրորդեցին նաև ծրագրերի ղեկավարները), որ կան մանդատի տարածքային սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս իրենց մուտք գործել Արցախ և աշխատել ուղղակի հենց այնտեղից, սակայն պատրաստ են Հայաստանում համապատասխանեցնել իրենց գործունեության մասշտաբները ըստ առաջացած կարիքների: Մյուս կողմից, պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղում աշխատանքներն իրականացնելն անհնար է դառնում, սակայն գրասենյակն առավելագույնն է անում տեղեկատվությունը համապատասխան պաշտոնյաներին հասցնելու և որոշակի փոփոխությունների հասնելու համար:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև կորոնավիրուսային համավարակի և պատերազմի պայմաններում ՀՀ փաստացի տրանսպորտային շրջափակման մեջ գտնվելու, չթույլատրված զենքերի կիրառման արդյունքում խաղաղ բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների և բազմաթիվ այլ կարևոր հարցերի մասին: Մի շարք ելույթներ վերաբերում էին հայկական երկու պետությունների դեմ շրջափակում ու պատերազմ սանձազերծած երկրների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ ճնշումների ուժգնացմանը, ՄԱԿ-ի կողմից Արցախի անկախության ճանաչմանը՝ որպես այդ տարածաշրջանի ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանության ու Ադրբեջանի ձեռքում այլևս «պատերազմի տեղեկանքը» դարձած ՄԱԿ փաստաթղթերը (1993-94թթ․ ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը, որոնք Ադրբեջանի նախագահը շահարկում է իր այս ցեղասպանական պատերազմի միջազգային օրինականացման համար) որպես զենք չեզոքացնելու ծայրահեղ ու միակ արդյունավետ քայլ։
ՄԱԿ ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ այն բոլոր կարծիքներն ու փաստարկները, որ հնչել են հանդիպման ընթացքում, հավաքագրվելու և հասցեական ուղարկվելու են ՄԱԿ կենտրոնական գրասենյակի համապատասխան բոլոր պաշտոնյաներին և գերատեսչություններին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

20:10 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

Իրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...

BACK_TO_TOP