ԱՀԿ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի դեպքերի աճով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

ԱՀԿ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի դեպքերի աճով

15:55 22.10.2020

Լեռնային Ղարաբաղում և մոտակա շրջաններում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի տարածման և դրանով պայմանավորված հիվանդությունների կտրուկ աճին։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեի տարածած հայտարարության մեջ։

«Սեպտեմբերի վերջից Լեռնային Ղարաբաղում բռնությունների պատճառով տասնյակ հազարավոր քաղաքացիներ են տեղահանվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, շատերը՝ սպանվել։ Մենք ցավակցում ենք հակամարտությունից տուժած յուրաքանչյուր ընտանիքի և բնակչի։ Ռազմական գործողություններն արդեն իրենց ազդեցությունն են թողնում COVID-19-ի տարածման կտրուկ աճի վրա։ Բռնությունների շարունակումը և դրանց հետևանքով մարդկանց տեղահանումն է՛լ ավելի կխորացնեն արդեն իսկ վտանգավոր իրավիճակը առողջապահության ոլորտի համար»,- նշված է հայտարարության մեջ։

Բյուրոյի տնօրենն ընդգծել է, որ ռազմական գործողությունները լրացուցիչ բեռ են դառնում առանց այդ էլ գերծանրաբեռնված առողջապահական համակարգի վրա։

ԱՀԿ-ի ներկայացուցիչը նաև հակամարտության կողմերին կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց և բուժհաստատությունները, որոնք օգնություն են տրամադրում հիվանդներին և վիրավորներին՝ միջազգային հումանիտար իրավունքի դրույթներին համապատասխան։

Հանս Կլյուգեն նաև շեշտել է, որ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը որոշիչ նշանակություն ունի առողջապահական ծառայությունների հասանելիության համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:27 26.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության ու անձնական […] ...

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

12:20 26.11.2024

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ «Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

12:12 26.11.2024

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:05 26.11.2024

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

SHANTNEWS

12:00 26.11.2024

SHANTNEWS

ՀՀ վարչապետը որոշ պարզաբանումներ է ներկայացրել վերջին նշանակումների առիթով

11:58 26.11.2024

ՀՀ վարչապետը որոշ պարզաբանումներ է ներկայացրել վերջին նշանակումների առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝ քանի որ իր վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում է որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով: «Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխական թիմի այնպիսի անդամ […] ...

BACK_TO_TOP