Ի՞նչ քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի փաստի առիթով. պարզաբանում է դատախազը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+1.09 oC

Ի՞նչ քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի փաստի առիթով. պարզաբանում է դատախազը

15:37 19.10.2020

«Հարուցվել են մի շարք քրեական գործեր հուլիսյան դեպքերի ժամանակ Տավուշի շուրջ 8 բնակավայրերը գնդակոծելու, բնակիչներին առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական նորմերի խախտումների փաստերով: Առանձին քրեական գործեր են հարուցվել նաև սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի, միջազգային ահաբեկչության ու վարձկանների ներգրավման ու օգտագործման փաստերով: Բացի դրանից՝ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել  են ՀՀ տարածքը, Գեղարքունիքի  ու Սյունիքի մարզերը, թիրախավորել են խաղաղ  բնակչությանը, ինչը ևս մեր ներպետական և միջազգային իրավունքներով մարդասիրական նորմերի կոպտագույն խախտում է»,- ասել է ՀՀ զինվորական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը:

«Նշված քրեական գործերով դեռ ընթանում են քննչական և դատավարական գործողություններ, բոլոր դրվագներին հնարավորինս ինտենսիվ արձագանք կտրվի, առկա փաստական տվյալները հետագայում կներկայացվեն միջազգային ատյաններին»,- ասել է դատախազը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Բալահովիտ գյուղում

08:46 27.11.2024

Հրդեհ Բալահովիտ գյուղում

Նոյեմբերի 27-ին, ժամը 05:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է մանկապարտեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող մանկապարտեզում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:23-ին, մարվել` 08:17-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ […] ...

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

08:40 27.11.2024

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշերտը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Նա ասել է, որ համաձայնագիրը մեկնարկային կետ է կարևոր գործընթացի համար, որը հիմնված է ՄԱԿ-ի 1701 բանաձևի ամբողջական իրականացման վրա՝ նպատակ ունենալով վերականգնել անվտանգությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին Լիբանանի և Իսրայելի սահմանի երկու կողմերում: «Որպեսզի համաձայնագիրը երկարաժամկետ լինի, անհրաժեշտ […] ...

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

08:30 27.11.2024

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին. «Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:25 27.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

08:20 27.11.2024

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

Սպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

08:15 27.11.2024

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 04:00-ին՝ ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության համաձայն։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն, իր հերթին, աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։ Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է […] ...

BACK_TO_TOP