«Թուրքիայի կառավարությունն Ադրբեջան է ուղարկել 400 հոգանոց ևս մեկ խումբ». իրավապաշտպաններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

«Թուրքիայի կառավարությունն Ադրբեջան է ուղարկել 400 հոգանոց ևս մեկ խումբ». իրավապաշտպաններ

12:20 19.10.2020

Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը հերթական տեղեկություններն է հրապարակել Ադրբեջանի բանակի կազմում կռվող սիրիացի զինյալների մասին։

Ըստ կազմակերպության աղբյուրների՝ Թուրքիայի կառավարությունն Ադրբեջան է ուղարկել 400-հոգանոց ևս մեկ խումբ, որի կազմում են եղել «Սուլթան Մուրադի բրիգադի», «Ալ Համզաթ դիվիզիայի» և մի շարք այլ խմբավորումների զինյալներ։ Նրանք պետք է ավելի վաղ մեկնեին, սակայն գործընթացը դանդաղել էր հրադադարի մասին պայմանագրի կնքման պատճառով։

Ըստ կազմակերպության՝ Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկանների թիվը հասել է 2050-ի։

«Մեր աղբյուրներից մեկի պնդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ծավալված մարտերն այն աստիճանի կատաղի բնույթ են կրում, որ առաջնագծում գտնվող սիրիացի վարձկանները հայտնվել են լուրջ ճնշման տակ, սթրեսային վիճակում։ Հուսալի աղբյուրների տեղեկացմամբ՝ որոշ զինյալներ, փախչելով կատաղի մարտերից, հրաժարվել են իրենց հասանելիք գումարից և վերադարձել Սիրիա», – գրված է կազմակերպության հրապարակած հոդվածում։

Ըստ կենտրոնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ներգրավված սիրիացի վարձկանների շրջանում զոհերի թիվը գնալով աճում է, քանի որ Թուրքիայի կառավարությունը նրանց ուղարկում է առաջնագիծ։ Այսպիսով, հայկական ուժերի դեմ մարտական գործողությունների ընթացքում զոհված սիրիացի զինյալների թիվը հոկտեմբերի 18-ի դրությամբ հասել է 143-ի։ Զոհված սիրիացիներից 92-ի մարմինները վերադարձվել են Սիրիա, իսկ մնացած դիերը դեռ Ադրբեջանում են։

Ըստ կազմակերպության՝ թուրքական կառավարությունը և հետախուզական ծառայությունները շարունակում են սիրիացի վարձկանների հավաքագրել՝ հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի կողքին կռվելու համար։

«Զինյալների հավաքագրման գործողություններն իրականացվում են կատարյալ գաղտնիության պայմաններում՝ խուսափելու միջազգային հանրության հնարավոր արձագանքից՝ կապված վարձկանների հավաքագրման մասին օրենքի հետ», – հայտնել են աղբյուրները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

12:34 26.11.2024

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող փորձագիտական և տեխնիկական աջակցության համար: Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է պատժողական քաղաքանակությունից […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:27 26.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության ու անձնական […] ...

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

12:20 26.11.2024

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ «Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

12:12 26.11.2024

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:05 26.11.2024

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

SHANTNEWS

12:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP