Հոկտեմբերի 18-ից Իրանը զենք գնելու և վաճառելու հնարավորություն ստացավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

Հոկտեմբերի 18-ից Իրանը զենք գնելու և վաճառելու հնարավորություն ստացավ

09:32 18.10.2020

 

Իրան  զենքի մատակարարումների, ինչպես նաև  երկրից սովորական զենքի արտահանման էմբարգոյի ժամկետը   լրացավ հոկտեմբերի 18-ին։ Ուղիղ հինգ տարի է անցել իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համար գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) ուժի մեջ մտնելուց ։Այս մասին հաղորդում է ТACC  գործակալությունը ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն` Իրանի դեմ զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է այսօր։Դեռ հոկտեմբերի 14-ին  Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել էր երկրի բնակչությանը զենքի էմբարգոյի ժամկետի ավարտի կապակցությամբ․

«Կիրակի օրը կվերանա տասը տարվա զենքի էմբարգոն: Մենք դրա շուրջ չորս տարի պայքարում էինք ԱՄՆ-ի դեմ: Չորս տարի շարունակ Միացյալ Նահանգներն արել է ամեն ինչ , որպեսզի դա տեղի չունենա, սակայն մի քանի օրից կգա այդ օրը: Դա մեր ժողովրդի դիմակայության շնորհիվ է: Դա մեր պաշտոնյաների և դիվանագետների ջանքերի շնորհիվ է: Սա «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի» առավելություններից մեկն է: Դրա շնորհիվ հանվում է զենքի էմբարգոն, և մենք կկարողանան զենք գնել՝ ումից ցանկանանք և զենք վաճառել՝ ում ցանկանանք», – ասել էր Ռոհանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

15:15 26.11.2024

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

15:12 26.11.2024

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

15:05 26.11.2024

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: ...

SHANTNEWS

15:00 26.11.2024

SHANTNEWS

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

14:55 26.11.2024

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ...

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի առաջին տուրում Լիրենն հաղթել է Գուկեշին

14:50 26.11.2024

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի առաջին տուրում Լիրենն հաղթել է Գուկեշին

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը հաղթանակով է սկսել տիտղոսի պաշտպանությունը։ Սինգապուրում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի առաջին տուրում չինացին սև ֆիգուրներով 42-րդ քայլին պարտության է մատնել 18-ամյա հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշին։ Հաջորդ պարտիան կայանալու է սյսօր։ Յուրաքանչյուր երեք մրցախաղից հետո նախատեսված է հանգստյան օր։ Մրցակիցները դասական շախմատի 14 պարտիա են անցկացնելու։ Այն շախմատիստը, որը […] ...

BACK_TO_TOP