«Ժողովուրդը նախագահ ընտրելու իրավասությունը տվել է Հանրապետականին»․ Ծառուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+14.09 oC

«Ժողովուրդը նախագահ ընտրելու իրավասությունը տվել է Հանրապետականին»․ Ծառուկյան

10:52 16.01.2018

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունն է որոշելու, թե ով կդառնա հանրապետության նախագահ։ Այս մասին նա ԱԺ միջանցքում ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Լրագրող։ Ինչո՞ւ չաջակցեցիք «Ելքին» նախագահի թեկնաածու առաջադրելու հարցում։
Լրագրող։ Ասում են, որ կանաչ լույս եք վառել Հանրապետականի համար, երբ նախագահի թեկնածու չեք առաջադրում։

Գագիկ Ծառուկյան։ Գյումրիում այդ հարցին պատասխանել եմ։ Եթե մենք և «Ելքը» իրար հետ վերցված չի կազմում այն ցուցանիշը, որ կարողնանք հաղթել, ինչի՞ համար մասնակցենք։

Լրագրող։ Հնարավո՞ր է՝ աջակցեք Հանրապետականին։
Լրագրող։ Միգուցե Ձեր թեկնածուն ընդունելի լինի Հանրապետականի համար։

Գագիկ Ծառուկյան։ Ուրեմն ասեմ՝ ամեն ինչ հնարավոր է։ Մենք այսօր չգիտենք՝ թեկնածուն ով է։ Եթե այսօր մեր ժողովուրդը լիարժեք իրավունք է տվել՝ Հանրապետական կուսակցությանը՝ որոշելու, ներկայացնելու, ընտրելու առանց մեզ և առանց «Ելքի», ինչի՞ մասին է խոսքը։

Լրագրող։ Ասում եք՝ ամեն ինչ հնարավոր է։ Հնարավո՞ր է նաև կոալիցիայում լինեք Սերժ Սարգսյանի հետ։

Գագիկ Ծառուկյան։ Ուրեմն, եթեներով ես հարցին չեմ պատասխանում։ Տվյալ հարցի շուրջ մենք ոչ քննարկել ենք, ոչ խոսել ենք։

Լրագրող։ Ունե՞ք նախագահի ընդունելի թեկնածու Ձեզ համար։ Սերժ Սարգսյանը նշեց, որ պետք է ընդունելի լինի բոլորի համար։

Գագիկ Ծառուկյան։ Ուրեմն Ես ասեմ։ Նորից եմ ասում։ Այդ հնարավորությունը մեր հարգարժան ժողովուրդը այդ իրավունքը տվել է Հանրապետական կուսակցությանը, որը նրանք առանց մեզ, առանց «Ելքի» իրավասու են ներկայացնելու և հաղթելու։ Ինչի՞ մասին է խոսքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

BACK_TO_TOP