20:49 14.10.2020
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Պոմպեոն երկու երկրներին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: ԱՄՆ պետքարտուղարը, պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձել է նաև Թուրքիայի գործոնին:
«Ես նախագահ Թրամփի հետ կարճ խոսել եմ այդ մասին հենց այսօր առավոտյան: Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ: Մենք միացել ենք մեր եվրոպական գործընկերներին և բազմաթիվ երկրների, որոնք ասում են, որ այս հակամարտության լուծման սկիզբը հրադադարն է: Մենք ստանում ենք տեղեկություններ քաղաքացիական անձանց շրջանում մահվան դեպքերի մասին, մենք տեսնում ենք, որ Թուրքիան սկսել է օժանդակել Ադրբեջանին: Մենք բոլոր միջազգային դերակատարներին խնդրել ենք հեռու մնալ այդ տարածաշրջանից, ոչ թե շարունակել անախորժություններ պատճառել: Մենք աշխատում ենք այդ ուղերձը տեղ հասցնել: Մենք օգտագործում ենք մեր դիվանագիտական գործիքակազմը՝ փորձելով հասնել մի արդյունքի, որով հրադադարը կգործի, մի արդյունքի, որը կհանդիսանա լուծում՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Մենք կենտրոնացած ենք այդ հարցի վրա, մենք բավական մեծ ուշադրություն ենք դարձնում դրան: Անկեղծ ասած, մենք արել ենք աշխատանք, որը մեծացնում է իմ մատնանշած նպատակների իրագործման հավանականությունը», – ասել է Մայք Պոմպեոն:
12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության ու անձնական […] ...
12:20 26.11.2024
Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարանՏոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ «Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...
12:12 26.11.2024
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքինԴատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...
12:05 26.11.2024
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
11:58 26.11.2024
ՀՀ վարչապետը որոշ պարզաբանումներ է ներկայացրել վերջին նշանակումների առիթովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝ քանի որ իր վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում է որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով: «Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխական թիմի այնպիսի անդամ […] ...