Լեռնային Ղարաբաղի կռիվները մեծացնում են մահացու էսկալացիայի սպառնալիքը. Associated Press-ի հերթական անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

Լեռնային Ղարաբաղի կռիվները մեծացնում են մահացու էսկալացիայի սպառնալիքը. Associated Press-ի հերթական անդրադարձը

15:35 14.10.2020

Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունների վերաբերյալ հերթական հոդվածում Associated Press գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը որևէ արդյունք չի տվել: Ըստ պարբերականի՝ մարտերի էսկալացիան մտավախություն է առաջացնում, որ հակամարտությունն ավելի կընդլայնվի և կարող է ներքաշել Ռուսաստանին և Թուրքիային, ինչպես նաև սպառնալ Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների արտահանումներին:

Այնուհետև գործակալությունը հակիրճ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը և գրում, որ Հայաստանի և Ադրբեջանի զինվածության մակարդակը մեծապես տարբերվում է. Ադրբեջանը լիովին նորացրել է իր զինանոցը ժամանակակից հարվածային ԱԹՍ-ներով և հզոր բարձր հեռահարության հրթիռային համակարգերով, որոնք տրամադրում է նրա հարևան և դաշնակից Թուրքիան:

Associated Press-ը նաև անդրադառնում է հակամարտությունում «Թուրքիայի նոր դերին»:

«Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների նախորդ բռնկումների՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը սերտ էթնիկական, մշակութային և պատմական կապեր ունի Ադրբեջանի հետ, ավելի հեռուն գնաց և խոստացավ օգնել Ադրբեջանին վերադարձնել իր տարածքը: Թուրքիայի նոր պարտադրողական դերն արտացոլում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունները ՝ ընդլայնելու իր ազգի ազդեցությունը: Հայաստանի իշխանություններն ասում են, որ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է հակամարտության մեջ և սիրիացի վարձկանների է ուղարկում՝ Ադրբեջանի կողմից կռվելու: Թուրքիան հերքել է, որ տարածաշրջանում զինյալների է տեղակայել, սակայն Սիրիայի պատերազմի մոնիթորինգով զբաղվող կազմակերպությունը և Սիրիայում գտնվող ընդդիմադիր ակտիվիստները հաստատել են, որ Թուրքիան հարյուրավոր սիրիացի ընդդիմադիր զինյալների է ուղարկել՝ Լեռնային Ղարաբաղում կռվելու»,- գրված է հոդվածում:

Գործակալությունը նաև գրում է, որ իրավիճակի սրումը մեծ մարտահրավեր է Ռուսաստանի համար, որը ռազմաբազա ունի Հայաստանում, սակայն միևնույն ժամանակ փորձում է լավ հարաբերություններ պահպանել Ադրբեջանի հետ և խուսափել Թուրքիայի հետ բախումից:

Associated Press-ը նաև գրում է, որ Հայաստանը, որը երեք տասնամյակ շրջափակման մեջ է գտնվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, չունի համապատասխան ռեսուրսներ երկարաժամկետ պատերազմ վարելու համար, սակայն չի կարելի ակնկալել, որ Հայաստանը կտրվի ճնշումների:

«Հայրենասիրական տրամադրությունները բարձր են, և տարբեր մասնագիտությունների ու տարիքի հայերը կամավոր մեկնել են առաջնագիծ»,- նշում է հոդվածի հեղինակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:40 26.11.2024

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

12:34 26.11.2024

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող փորձագիտական և տեխնիկական աջակցության համար: Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է պատժողական քաղաքանակությունից […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:27 26.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության ու անձնական […] ...

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

12:20 26.11.2024

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ «Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

12:12 26.11.2024

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:05 26.11.2024

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

BACK_TO_TOP