Թուրքիայի իշխանություններն իրենց ազդեցությունը չէին օգտագործում իրավիճակը հանդարտեցնելու համար. ԵԽԽՎ պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

Թուրքիայի իշխանություններն իրենց ազդեցությունը չէին օգտագործում իրավիճակը հանդարտեցնելու համար. ԵԽԽՎ պատգամավոր

21:12 12.10.2020

Ստրասբուրգում ընթանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստը` վիդեո-կոնֆերանսի ձևաչափով: Այսօրվա և հաջորդող 3 նիստերի հիմնական թեմաներն ընդգրկում են կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը և արհեստական բանականության մարտահրավերները:

Ըստ ԵԽԽՎ-ի կայքի՝ նիստի մասնակից անդամները խնդրել են ավելացնել ևս 2 թեմա, որոնցից մեկը վերաբերում է Թուրքիայում քաղաքական և սոցիալական ընդդիմության ճնշմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Իսկ երկրորդ թեման վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումը բացել է Դանիայի ներկայացուցիչ Մայքլ Յենսենը:՛ Նա շեշտել է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունները մեզ բոլորիս համար մեծ մտահոգության առարկա են: Գուցե մենք ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը չենք, բայց երբ Եվրոպայի խորհրդի 2 անդամ պետություն միմյանց դեմ զինված հակամարտության մեջ են ներգրավված, դա պետք է վերաբերի մեր վեհաժողովի յուրաքանչյուր անդամի: Ցանկացած անդամ պետության պարտավորությունն է առկա տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով և խուսափել ուժի օգտագործումից: Ես ուրախ եմ, որ ուրբաթ երեկոյան ՌԴ-ի միջնորդությամբ պետությունները համաձայնել են հրադադարի: Չնայած այն բանին, որ մենք, ցավոք, լսում ենք, որ հրադադարի ռեժիմը լիովին չի պահպանվում, այն միևնույն ժամանակ հույսեր է արթնացնում: Ես դատապարտում եմ այն փաստը, որ Թուրքիայի իշխանությունները, որոնք մեծ ազդեցություն ունեն Ադրբեջանի կառավարության վրա, այդ ազդեցությունը չէին օգտագործում իրավիճակը հանդարտեցնելու և կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար, այլ հակառակը, բացահայտ խրախուսում էին և հրահրում Ադրբեջանի ռազմական գործողությունները»,- ասել է ԵԽԽՎ դանիացի պատգամավոր Մայքլ Յենսենը:

https://www.youtube.com/watch?v=oDkDZesHkgk

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

12:12 26.11.2024

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:05 26.11.2024

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

SHANTNEWS

12:00 26.11.2024

SHANTNEWS

ՀՀ վարչապետը որոշ պարզաբանումներ է ներկայացրել վերջին նշանակումների առիթով

11:58 26.11.2024

ՀՀ վարչապետը որոշ պարզաբանումներ է ներկայացրել վերջին նշանակումների առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝ քանի որ իր վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում է որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով: «Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխական թիմի այնպիսի անդամ […] ...

Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

11:55 26.11.2024

Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 25-ին, ժամը 19.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա Աշոտ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Նոյեմբերի 26-ի առավոտյան հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ

11:44 26.11.2024

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք երթեւեկել ձմեռային անվադողերով»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP