«Տարածաշրջանի բոլոր խնդրահարույց իրավիճակներում Թուրքիան միշտ ներառված է, և դա խնդիր է». ԵԽԽՎ նիստը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

«Տարածաշրջանի բոլոր խնդրահարույց իրավիճակներում Թուրքիան միշտ ներառված է, և դա խնդիր է». ԵԽԽՎ նիստը շարունակվում է

19:13 12.10.2020

Հոկտեմբերի 12-ին և 13-ին, այնուհետև նաև հոկտեմբերի 22-ին և 23-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդլայնված նիստեր են նախատեսված` վիդեո-կոնֆերանսի ձևաչափով: Նիստերի հիմնական թեմաներն ընդգրկում են կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը և արհեստական բանականության մարտահրավերները:

Ըստ ԵԽԽՎ-ի կայքի՝ նիստի մասնակից անդամները խնդրել են ավելացնել ևս 2 թեմա, որոնցից մեկը վերաբերում է Թուրքիայում քաղաքական և սոցիալական ընդդիմության ճնշմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Իսկ երկրորդ թեման վերաբերում է Արցախի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությանը:

ԵԽԽՎ ընդլայնված նիստի առաջին բանախոսը եղել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Միլտիադիս Վարվիցիոտիսը: Ի թիվս այլ թեմաների՝ Հունաստանի ներկայացուցիչը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ հայտնելով, որ Հունաստանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է:

Ելույթից հետո Վարվիցիոտիսը պատասխանել է մի շարք հարցերի: Հունաստանի ներկայացուցչին հարց է ուղղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Մենք ԵԽԽՎ-ում շատ տարածաշրջաններ ենք քննարկում և տեսնում ենք Թուրքիայի ապակայունացնող, վտանգավոր դերը տարբեր շրջաններում, օրինակ՝ Սիրիայում, Լիբիայում, Միջերկրականում, այժմ էլ՝ Լեռնային Ղարաբաղում: Ձեր կարծիքով ի՞նչ կարող է անել Եվրոպայի խորհուրդը, նախարարների հանձնաժողովը, ԵԽԽՎ-ն Թուրքիայի բացասական դերին վերջ դնելու համար»,- հարցրել է Իգիթյանը:

«Տարածաշրջանի բոլոր խնդրահարույց իրավիճակներում՝ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում Թուրքիան միշտ ներառված է, և դա խնդիր է: Բայց ես կուզեի դա մի կողմ թողնել մեր այսօրվա քննարկումից: Ինչպես հասկանում եմ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ լարված է: Ես իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին: Մենք կոչ ենք անում, որ հրադադարն անմիջապես ուժի մեջ մտնի: Հրադադարը պետք է լինի առաջին նպատակն այս պահին, իսկ երկրորդը պետք է լինի բանակցություններին վերադառնալը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- նշել է Միլտիադիս Վարվիցիոտիսը:

https://www.youtube.com/watch?v=oDkDZesHkgk

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

12:34 26.11.2024

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող փորձագիտական և տեխնիկական աջակցության համար: Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է պատժողական քաղաքանակությունից […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:27 26.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության ու անձնական […] ...

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

12:20 26.11.2024

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ «Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

12:12 26.11.2024

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:05 26.11.2024

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

SHANTNEWS

12:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP