«Ամեն օր մի նոր շարասյուն է մեկնում». սիրիացի զինյալները The National-ին պատմել են Թուրքիայի կողմից հավաքագրվելու և Ադրբեջան մեկնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

«Ամեն օր մի նոր շարասյուն է մեկնում». սիրիացի զինյալները The National-ին պատմել են Թուրքիայի կողմից հավաքագրվելու և Ադրբեջան մեկնելու մասին

13:57 12.10.2020

Արաբական Միացյալ Էմիրություններում լույս տեսնող The National պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող սիրիացի զինյալներին և հատվածներ ներկայացրել նրանց հետ զրույցից:

Հոդվածը վերնագրված է այսպես՝ «Լեռնային Ղարաբաղում գտնվող Թուրքիայի սիրիացի զինյալները հարցնում են. ինչո՞ւ ենք մենք այստեղ»:

Պարբերականը հայտնում է, որ զինյալները կռվի են եկել՝ հանուն գումարի, սակայն հարվածների տարափը նրանց ստիպում է մտածել միայն Սիրիայում գտնվող իրենց ընտանիքների մասին:

The National-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ծավալումից անմիջապես հետո Թուրքիան հազարավոր սիրիացիների է ուղարկել՝ Ադրբեջանի կողմից կռվելու:

«Ես ձեզ հետ խոսում եմ ստորգետնյա բունկերից, ուր ստիպված էինք փախչել»,- պարբերականին հաղորդել է 24-ամյա Իբրահիմը, որը, ըստ հոդվածագրի, «սարսափած ձայնով էր խոսում»:

«Մեզ ծանր հարված են հասցրել: Մենք այնքան մարդ ենք կորցրել, որ նույնիսկ հաշվել չեմ կարող: Չգիտեմ՝ ինչ ենք անում այստեղ: Նույնիսկ գումարը  պատճառ չէ այս սարսափ ֆիլմում գտնվելու համար: Թուրքերը մեզ այնպիսի իրավիճակի մեջ են դրել, որ չենք կարող այստեղից փախչել»,- ասել է սիրիացի վարձկանը:

Երեք երեխաների հայր Իբրահիմը The National-ին պատմել է, որ ադրբեջանական զորքերը, որոնց կողքին իրենք պետք է կռվեին, իրենցից մի քանի կիլոմետր ետ են, և իրենց խմբին աջակցում են միայն թուրքական ԱԹՍ-ները:

«Սուլթան Մուրադի բրիգադ» խմբավորման անդամ Իբրահիմը գտնվում է անմիջապես առաջնագծում՝ Իրանի սահմանի մոտ: Նա պատմել է, որ երեք շաբաթ առաջ զինյալների սպաներից մեկը կամավորների է հավաքագրել «Ադրբեջանում թուրքական գործողությունների համար»:

«Մեզնից շատերը հրաժարվեցին, քանի որ տեսել էին, թե ինչ է տեղի ունեցել Լիբիայում Թուրքիայի միջամտությունից հետո: Բայց ես մտածեցի, որ կարող եմ գումար վաստակել և մինչև ձմեռ ընտանիքս հանել ծանր դրությունից», – ասել է Իբրահիմը:

Իբրահիմին առաջարկել են պայմանագիր կնքել 3 ամսով, ամսական 1300 դոլար աշխատավարձով: Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ ռազմական գործողությունների սկսվելուց 3 օր առաջ: Ըստ սիրիացի վարձկանի հաշվարկների՝ Ղարաբաղում մոտ 3 000 սիրիացի զինյալ է կռվում:

«Միայն ուրբաթ օրը 6 զոհ ունեցանք և 30 վիրավոր, որոնց ստիպված էին Բաքու տեղափոխել»,- ասել է Իբրահիմը:

Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի՝ վերջին 2 շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում մահացել է առնվազն 107 սիրիացի վարձկան, ավելի քան 30-ը վիրավորվել է:

Մեկ այլ սիրիացի՝ Համիդը, պատմել է, որ սեպտեմբերի 18-ից Լեռնային Ղարաբաղ է ուղարկել իր մարդկանցից 15-ին: Ըստ նրա՝ վարձկանները հիմնականում «Սուլթան Մուրադի բրիգադ» և «Ալ Համզա դիվիզիա» կոչվող սիրիական ընդդիմադիր զինված խմբերից են, սակայն շատերը դեռ միանում են, և ամեն օր մի նոր շարասյուն է մեկնում:

Ըստ Համիդի՝ կամավորների պակաս չկա: Թուրքիայի իշխանությունները գրանցել են արդեն մի քանի հազար հոգու:

Երեք երեխաների հայր 28-ամյա Մոհամմեդը Բաքու է ժամանել հոկտեմբերի 2-ին:

«Երբ մենք իջանք ինքնաթիռից, մեզ զինվորական շարասյունով բերեցին առաջնագիծ, որտեղ մենք թուրքական բազայում ենք գտնվում: Ցուրտ է, մենք լեզուն չենք հասկանում: Սպաները մեզ թույլ են տալիս ինտերնետից օգտվել միայն մեր ընտանիքներին տեղեկացնելու համար»,- պարբերականին հայտնել է Մոհամմեդը:

Չնայած այս ամենին՝ Ադրբեջանը հերքում է վարձկանների օգտագործելու մասին տեղեկությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

12:34 26.11.2024

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող փորձագիտական և տեխնիկական աջակցության համար: Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է պատժողական քաղաքանակությունից […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:27 26.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության ու անձնական […] ...

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

12:20 26.11.2024

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ «Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

12:12 26.11.2024

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:05 26.11.2024

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

SHANTNEWS

12:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP