Իմ հողն այնտեղ է,իմ տունն ու դպրոցն այնտեղ է,պատերազմից հետո գնալու եմ Արցախ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Իմ հողն այնտեղ է,իմ տունն ու դպրոցն այնտեղ է,պատերազմից հետո գնալու եմ Արցախ

20:10 10.10.2020

Արցախում թշնամու նշանառության տակ  են գտնվում նաև  բնակավայրերն ու խաղաղ բնակչությունը։ Գյուղերի ու քաղաքների բնակիչների մեծ մասը չի լքել  ծննդավայրը , պատսպարվում   է ապաստարաններում։Կանայք  ,երեխաներն  ու տարեցները    ժամանակավոր տեղափոխվել  են Հայաստանի  տարբեր բնակավայրեր՝ մարտական գործողությունների ավարտից հետո  անպայման  վերադառնալու վճռականությամբ։

Քանի դեռ  գտնվում են  Հայաստանում,դպրոցահասակ երեխաները  այստեղ կշարունակեն դպրոց գնալ ։Շիրակի մարզի մի քանի  դպրոցներ  արդեն ընդունել են  արցախցի  աշակերտներին։Ալիսան  մի քանի օր է նոր միջավայրում է։

Հադրութի շրջանի Այգեստան գյուղից կրակահերթերի ու հրթիռակոծությունների տակ  մի կերպ  կարողացել  են դուրս գալ, իրենց հետ  տնից  ոչինչ վերցնել  չեն հասցրել։

«Առավոտյան ժամը 8-ին  սկսվեց,մենք շորերս էինք հագնում,հետո  կրակեցին,դուրս եկանք  պատուհաններով,էլի շարունակում էին կրակել,փախանք գնացինք ուրիշ տեղ թաքնվեցինք»,- պատմում է  Ալիսա Մայիլյանը։

Մի քանի ժամ մնացել են թաքստոցում,հետո Ստեփանակերտից  եկած պապիկի օգնութամբ կարողացել են գյուղից դուրս գալ:Մեկ շաբաթ է, որ Գյումրիում են :Իր արցախյան առօրյայի մասին պատմում է նաև նոր  դասընկերներին:Ավելի անկաշկանդ զրուցելու , իրար հասկանալու  համար  տարբերակ  գտել են , Ղարաբաղի կամ գյումրվա բարբառների փոխարեն  խոսում են  գրական ։

«Գրական ենք իրար հետ խոսում ու հասկանում ենք իրար։Ալիսան Ղարաբաղի բարբառով չի խոսում,մենք էլ այնպես ենք անում,որ կարողանանք  իր լեզուն հասկանանք, ինքն էլ՝ մերը»,-ասում է Ալիսայի համադասարանցի Միլենան։

Դպրոցական է նաև Ալիսայի կրտսեր եղբայրը՝ Արամը:Սովորում է երրորդ դասարանում:Շատ խոսել չի սիրում,լուռ է ու մտախոհ:Իսկ պատճառը հայրիկն է,նա հիմա  Արցախում է ,իրենց տան ու դռանը ,գյուղին տեր կանգնելու համար:Արամը նրա բացակայությունից շատ է տխրում:

«Հայրիկիս եմ շատ կարոտել ու մեր քաղաքը։Հայրիկս  վիրահատված էր,մեզ հետ չեկավ,հիմա էնտեղ  է մնացել»,-պատմում է  Արամը։

Հայրիկի հետ այս ընթացքում  մեկ  անգամ է  խոսել :Ասել է՝ դպրոցում  լավ կսովորես:

 

Այստեղ Արամի, Ալիսայի ու նրանց ընտանիքի  համար  ապրելն անվտանգ է, բայց  երբ կրակոցները դադարեն  վերադառնալու են իրենց գյուղ, վերականգնելու են ռմբակոծված տունն ու շարունակելու են  ապրել այնտեղ։

«Մեր հայրենիքն է,մենք թշնամուն ոչ մի բան չունենք տալու,որովհետև իրենք վատն են։Էստեղ մենք ժամանակավոր ենք ,անհամբեր սպասում ենք,որ պատերազմը ավարտվի,մենք էլ գնանք մեր գյուղը»,-ասում է Արամի քույրը՝ Ալիսան։

Ամեն օր լավ լուրի  են սպասում ծննդավայր Արցախից։ Աչքերը ճամփին է, թե երբ է արցախյան ու ապրիլյան պատերազմների մասնակից հայրիկը գալու  Գյումրի ու իրենց հետ վերադառնա հայրենի տուն ։Ուզում են, որ  իրենց տանից  հեռանալու պատճառ  այլևս   չլինի ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

BACK_TO_TOP