23:48 09.10.2020
Իսլամիստ զինյալները տեսանյութ են պատրաստել՝ դիմելով Ադրբեջանում կռվող իրենց եղբայրներին․
«Այսօր շատ են խոսում այն մասին, որ նյութական նեղ կացության պատճառով թողնում են իրենց դիրքերն ու մեկնում Ադրբեջան: Ես որ այս պահին խոսում եմ, հնարավոր է՝ ես ամենաաղքատ մարդն եմ Սիրիայում, ամենաաղքատ զինյալն եմ, սակայն ես չեմ թողնի իմ դիրքն ու գնամ Ադրբեջան: Ո՞ւմ է պետք Ադրբեջանը: Ադրբեջանը մեր դատը չի, մեր կռիվը չի: Ո՛չ Լիբիան, ո՛չ Ադրբեջանը մեզ համար ոչ մի նշանակություն չունեն: Մեր մարգարեն ասել է, որ մենք պետք է պայքարենք ու կռվենք հանուն Դամասկոսի:
Դուք ասում եք, որ դժվար վիճակներում եք հայտնվել և գնում եք Ադրբեջան՝ պատերազմելու, մինչդեռ մեր մյուս զինյալ եղբայրները հարյուրավոր կիլոմետրեր են կտրել, որ պատերազմեն հանուն Դամասկոսի ազատագրման:
Այսօր լսել եմ, որ մեր եղբայրներից տասնյակ զինյալներ սպանվել են այդ ճակատում: Մենք ցավում ենք ձեզ համար, դրա համար ենք այս տեսանյութը պատրաստել և, հավատացեք, որ այստեղ ձեզ շատ են սպասողները, եկեք և միացեք մեզ, որովհետև մենք ունենք հազարավոր եղբայրներ, որ այսօր գաղթակայաններում են ու տուն պիտի վերադառնան: Դուք անպայման պիտի վերադառնաք, դա մեր պատերազմը չէ ի վերջո, Ադրբեջանի պատերազմը մեր պատերազմը չէ»:
Թուրքիայի կողմից Ադրբեջան փոխադրված ահաբեկիչ զինյալների խնդրի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։
17:20 15.01.2025
Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերելՀունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։ Հունվարի 10-ին՝ կեսգիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ 51-ամյա […] ...
17:14 15.01.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
17:10 15.01.2025
Յուրաքանչյուր խնդրի մասով ՀՀ-ն ունի առաջարկներ. Պաշտպանության նախարարը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնումՀայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիմքեր չի տեսնում տարածաշրջանում էսկալացիայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանը նման դիրքորոշում է հայտնել 2024-ն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու ագրեսիվ հայտարարություններին: «Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր: Իսկ ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի, […] ...
17:05 15.01.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից էլ տեղեկացնում են, որ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Թալինի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […] ...
17:00 15.01.2025
Երևանի որոշ թաղամասերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 9-14-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ չեն գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ ...
16:55 15.01.2025
Պապիկյանը լիահույս է, որ 2025–ին ավելի կամրանա հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական ոլորտումՊաշտպանության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ–ի համագործակցությունն ամբողջությամբ տեղավորվում է երկու երկրների միջև նոր ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024–ն ամփոփող ասուլիսում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով փաստաթղթի վերաբերյալ հարցին: Պապիկյանը նշեց՝ շատ ուրախ է, որ հայ–ամերիկյան համագործակցությունը հասել է այդ հանգրվանին: «Միևնույն ժամանակ, Պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի միջև […] ...