Կօգնի՞ արդյոք այսօրվա խաղը Մխիթարյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Կօգնի՞ արդյոք այսօրվա խաղը Մխիթարյանին

17:53 15.01.2018

Այսօր՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կմեկնարկի Անգլիայի պրեմիեր լիգայի 23-րդ մրցափուլի «Մանչեստեր Յունայթեդ» – «Սթոք Սիթի» հանդիպումը:   «Մանչեստեր Յունայթեդի»  հայտացուցակում  է նաև Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ավագի համար այս խաղը կարող է լինել շատ կարևոր, եթե իհարկե նա դուրս գա խաղադաշտ:   Դրա հավանականությունը մեծ է՝ հաշվի առնելով, որ նախորդ խաղում մանչեստերյան թիմի գլխավոր մարզիչը գոհ էր մնացել Մխիթարյանից,  թեև փոխարինել էր նրան առաջին խաղակեսից հետո:  Մխիթարյանի այս կամ այն ակումբ տեղափոխվելու մասին  հրապարակումները  ռեկորդային են դարձել, թե թվի, թե բազմազանության իմաստով:  

 

                  Ամեն ինչ կախված է Մոուրինյոյի՞ց

Միջազգային մարզական մամուլում Հենրիխ Մխիթարյանի  հնարավոր տրանսֆերի թեման մնում է ամենաքննարկվողներից մեկը: Մխիթարյանի մասին գրում են անընդհատ, շատ ավելի, քան այն ժամանակ, երբ նա փայլում էր խաղադաշտում: Ինտրիգը նրա անվան շուրջ հիմա ավելին է, քան երբևէ: Ինչքան շատ է, սակայն, անդրադարձը Մխիթարյանին, այնքան քիչ է հստակությունը  նրա տրանսֆերի հարցում: Հակառակը, այն տպավորությունն է, որ ամեն մի հրապարակումից հետո իրավիճակը Մխիթարյանի շուրջ  ավելի է խճճվում և այդ գործում  ամենակարևոր դերակատարը «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է: Մխիթարյանին տևական ժամանակ քննադատելուց և բազմաթիվ ածականներով բնորոշելուց հետո, Մոուրինյոն   կարծես կրկին սկսեց վստահել նրան: Ավելին, վերջին խաղից հետո նույնիսկ ներողություն խնդրեց նրան փոխարինելու համար, ասելով որ Մխիթարյանը դինամիկա էր հաղորդում «Դերբիի» հետ խաղում: Եվ ահա պորտուգալացի մարզիչը հերթական անգամ անդրադառնում է Մխիթարյանի այլ ակումբ տեղափոխվել-չտեղափոխվելու հարցին, բայց շատ ավելի դրական տոնայնությամբ, քան վերջին մի քանի ամիսներին էր:   

 

 

 «Յուրաքանչյուր խաղացող իր արժեքն ունի:  Կույր է նա, ով այլ կերպ է կարծում: Երբ տրանսֆերային շուկան բաց է, Հենրիխն էլ բաց է ցանկացած ակումբի համար, որը հետաքրքրվում է նրանով:  Ամեն ինչ կախված է մեզանից:  Մենք ենք, ի վերջո, որոշում կայացնելու՝ վաճառե՞նք նրան, թե ոչ:  Եվ եթե պետք է վաճառենք, ապա միայն ճիշտ գնով:  Մխիթարյանը խաղացել է Անգլիայի գավաթի խաղարկության վերջին հանդիպմանը և հավանաբար կխաղա նաև հաջորդ խաղում՝ «Սթոք Սիթիի» դեմ: Նա առայժմ մեր խաղացողն է և շատ լավ խաղացող է»,- ասել է Մոուրինյոն՝ պատասխանելով Մխիթարյանի տրանսֆերի մասին հարցին: 

Ուշադրություն դարձրեք Մոուրինյոյի հատկապես վերջին խոսքերին: «Մխիթարյանը, ոչ թե լավ, այլ շատ լավ խաղացող է:»  Նման կարծիքը   կոնֆլիկտային պորտուգալացուց,  բազմաթիվ քննադատություններից   հետո անսպասելի էր:    Մյուս կողմից սակայն հայտնի է, որ Մոուրինյոն հենց այնպես ոչինչ չի ասում և նրա ցանկացած խոսքից հետո նոր թափով, երբեմն էլ    նոր ուղղությամբ   են իրադարձությունները զարգանում: 

                        Ովքե՞ր են Մխիթարյանի երկրպագուները

Մխիթարյանի երկրպագուները կիսվել են երկու բանակի:  Առաջինում իսկական երկրպագուներն են, որոնց համար մեկ կամ մի քանի չստացված խաղերը կարծիք փոխելու,առավել ևս Մխիթարյանին վարկաբեկելու առիթ չեն տալիս: Մյուս բանակում ավելի շատ մանչեստերյան ակումբի երկրպագուներն են, ովքեր ոչ միայն Մխիթարյանին, այլև  ցանկացած ֆուտբոլիստի    կարող են հողին հավասարեցնել ընդամենը մեկ սայթաքումից հետո:  Առաջին բանակը, որ Մոուրինյոյին «սև ամպ է» անվանել, ենթադրաբար շատ ավելի մեծ է: Նույնքան մեծ է շատերի ցանկությունը, որ Մխիթարյանը վերջապես հեռանա «Մանչեստեր Յունայթեդից» և սկսի շնչել և անել այն, ինչ իրականում կարող է: Երկրպագուների մի զգալի հատված պարզապես համոզված է, որ ցանկացած այլ ակումբում Մխիթարյանը փայլելու է: Այդպիսի համոզմունք ունեն նաև հայտնի ֆուտբոլային շատ փորձագետներ: 

 

 «Կարծում եմ,  որ Սանչեսի վաճառքը «Մանչեստեր Յունայթեդին» և Մխիթարյանի ձեռք բերումը հրաշալի գործարք կլինի «Արսենալի» համար:  Մխիթարյանը  «Մանչեստեր   Յունայթեդում»  կորցրել է ինքնավստահությունը: Եթե «Արսենալում» նա խաղա այնպես ինչպես խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում», ապա կկարողանանք ասել, որ «Արսենալը» ձեռք է բերել  Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներից մեկին»,- ասել է լոնդոնյան «Արսենալի» նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը, ով, ի դեպ,   առաջին անգամ չէ, որ դրական է արտահայտվում Մխիթարյանի մասին և քննադատում Մոուրինյոյին:   

                                          Մխիթարյանը Սանչեսի դիմա՞ց, թե՞ …

Ի՞նչ է սպավում Մխիթարյանին դեռ հայտնի չէ: Վերջերս ավելի շատ խոսվում է Ալեքսիս Սանչեսին Մխիթարյանի հետ փոխանակելու մասին: Չիլիացու պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, դրան զուգահեռ նվազում է արժեքը տրանսֆերային շուկայում: Ըստ որոշ հրապարակումների, Մոուրինյոն կտա Մխիթարյանին Սանչեսի դիմաց, եթե «Արսենալը» հավելավճար կատարի: Ստացվում է՝ այսօրվա դրությամբ Մխիթարյանը թանկ է Սանչեսից: «Արսենալի» մարզչի՝ Արսեն Վենգերի խոսքերով Սանչեսի հարցը կլուծվի առաջիկա 48 ժամվա ընթացքում, սակայն դա չի նշանակում, որ Մխիթարյանի հարցն էլ կլուծվի նույնքան արագ և դա կախված կլինի Սանչեսի վաճառքից, առավել ևս այսօր տարածված այն տեղեկությունից հետո, որ Արսենալը պատրաստվում է 60 միլիոն եվրոյով գնել Օբամեյանգին:   

Այս դեպքում Մխիթարյանի հարցը վերածվում է ավելի մեծ թնջուկի: Համենայնդեպս, եթե Մխիթարյանի վաճառքի հարցը մեկ-երկու ամիս առաջ կասկած չէր հարուցում, ապա հիմա չի բացառվում, որ Մխիթարյանը որքան էլ նրան շատ սիրող երկրպագուները չուզենան, մնա «Մանչեստեր Յունայթեդում»: Հիմա նույնիսկ այս հարցն է դարձել խաղադրույքի թեմա: Որոշ բուքմեյքերական  ընկերություններ նաև գործակից են սահմանել: Ըստ այդմ, հավանականությունը, որ Մխիթարյանը չի գնա մանչեստերյան ակումբից   ձմեռային տրանսֆերի շրջանում, հիմա ավելացել է և կազմում է 30 տոկոս:   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP