17:39 22.06.2018
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը չեղարկել է պաշտոնական այցը Բաքու: Այդ մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց հրապարկումները հաստատել է նաև պաշտոնական Թել Ավիվը:
Ըստ իսրայելական հաղորդագրության՝ Ավիգդոր Լիբերմանը Ադրբեջան չի մեկնելու, քանի որ հունիսի 28-ին Բաքվում է լինելու նաև Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին: Երկու հակառակորդ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումից ու հնարավոր բախումից խուսափելու համար Իսրայելի ՊՆ-ն չեղարկել է այցը:
Իսրայելցի քաղաքական վերլուծաբան Արյե Գութը, որը հայտնի է ադրբեջանամետ կեցվածքով, հայտարարել է, որ Ադրբեջանը չպետք է Լիբերմանի այցի չեղարկումը ցավով ընդունի, քանի որ Իսրայելի պաշտպանության նախարարը միշտ աչքի է ընկել Ադրբեջանի նկատմամբ իր հատուկ դրական վերաբերմունքով:
Իսրայելցի քաղաքագետը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում մանրամասնեց, որ Ավիգդոր Լիբերմանը Բաքու պետք է մեկներ՝ մասնակցելու Ադրբեջանի անկախության հռչակման 100-ամյակին նվիրված ռազմական շքերթին, սակայն հաշվի առնելով, որ նույն օրը նույն վայրում լինելու է նաև Իրանի պաշտպանության նախարարը, որոշել է հրաժարվել այցից: Միաժամանակ, իսրայելցի քաղաքագետը վստահեցրեց, որ դա չի կարող ստվեր գցել Ադրբեջանի և Իսրայելի քաղաքական և ռազմական հարաբերությունների վրա, քանի որ երկու երկրների ղեկավարները ունեն փոխադարձ ամուր շահեր:
Հիշեցնենք, որ խոսքը ոչ այնքան Իսրայելի իշխանության, որքան այդ իշխանության մաս կազմող Ավիգդոր Լիբերմանի մասին է, որը տարիներ շարունակ մաս է կազմում Ադրբեջանի հետ ռազմական բիզնես գործարքներ կնքելուն: Լիբերմանի անունը Իսրայելում կապված է մի շարք կոռուպցիոն սկանդալների հետ, մանավանդ 2017-ի ամռանը բացահայտված դեպքի ժամանակ, երբ պարզ դարձավ, որ տարիներ շարունակ Իսրայելից գնված զենքի մեծ մասը Ադրբեջանը դիվանագիտական բեռի անվան տակ մատակարարել է Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներին:
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...