10:16 06.10.2020
Նիկոլա Ազնավուրը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին.
«Հարգելի՛ պարոն նախագահ, Սիրելի՛ բարեկամ, հայ ժողովրդի հավատարի՛մ
աջակից,
Վերջին օրերը ցավով ու խոր անհանգստությամբ էին լի ողջ հայ ազգի համար։ Հայ ժողովրդին դարձյալ վտանգ է սպառնում, եւ, ինչպես 1915-ին, այսօր էլ նա ստիպված է պայքար մղել իր գոյության համար։ Հայ դիրքապահները քաջաբար պահում են երկրի սահմանները, սակայն մարտերը թեժ են, եւ զոհերը՝ բազմաթիվ։ Ես եւս մեկ անգամ դիմում եմ Ձեզ՝ որպես մի մարդու եւ առաջնորդի, որը չի վախենում
ճշմարտությունն ասել, եւ որի համար մարդկային արժեքները գերակա են: Դուք սա ապացուցել եք Ձեր ղեկավարման այս ողջ ընթացքում։ Ձեր վերջին ելույթներում Դուք եւս մեկ անգամ հիշեցրիք հայերին եւ աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ այդ դահիճների դեմ հանդիման։ Դուք համարձակորեն դատապարտեցիք Թուրքիայի կեղծավորությունն ու ցինիզմը եւ նրա մեղսակցությունը Բաքվի հանցագործություններին: Այս հակամարտության ընթացքում սիրիացի ջիհադիստների՝ վարձկան-ահաբեկիչների ներգրավումը եւս մեկ անգամ ցույց է տալիս այդ կառավարությունների անբարո ձեռագիրը եւ գուժում ահաբեկչական սպառնալիքի մասին, որը Թուրքիայի ձեռամբ հասնում է Եվրոպայի եւ Ռուսաստանի մատույցներին: Բաքուն թիրախավորում է խաղաղ բնակիչներին եւ լրագրողներին՝ օգտագործելով արգելված զինամթերք, խախտելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները։
Ձեր եւ ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն անչափ կարեւոր է մեզ համար:
Խնդրում եմ Ձեզ գործուն քայլերի դիմել՝ հանուն մեր ժողովրդի փրկության – ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն, որը կկարողանա օգտվել միջազգային իրավունքի դրույթներից, խնդրում եմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ՝ նրանց գործած հանցագործությունների համար, ինչպես նաեւ ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա՝ տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու մեխանիզմներ գործի դնելու նպատակով։
Ես հավատում եմ Ձեզ ու Ձեր սկզբունքայնությանը, լիահույս եմ, որ մարդասիրական եւ ժողովրդավարական մեր արժեքները հաղթանակ կտանեն բռնապետության ու ոճրագործության դեմ, որոնց շարժիչ ուժը ագահությունն է եւ իշխանության ծարավը: Հայաստանը քաղաքակրթության բերդամրոցն է, որը պետք է պաշտպանել:
Նիկոլա Ազնավուր
«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ»:
11:09 20.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 20-ին10:34 20.04.2025
Բժիշկը բացատրել է մեկ րոպե սթրեսի հետևանքները11:22 21.04.2025
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանին. քննարկվել է Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցըԱպրիլի 15-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստի շրջանակում Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը: Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ Մելսիկ Շիրվանյանը: Մելսիկ Շիրվանյանը զեկուցել է […] ...
11:10 21.04.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 424 դեպք, որից 119-ը՝ արտակարգԱպրիլի 14-20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 424 դեպք, որից 119-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման՝ 2-ական, հեղեղման, դարափուլի, մերկասառույցի, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման՝ 7, թունավորման, վայրի կենդանիների հարձակման, կեղծ ահազանգի, օձի նկատման՝ 4-ական, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 38, ինչպես […] ...
11:04 21.04.2025
Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից․ Ծանրամարտի ֆեդերացիաԵվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Երևանի ժամանակով 14:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային կանայք: Հայաստանն այս քաշում կներկայացնեն Ջուլիետա Ավանեսյանն ու Մերի Թումասյանը: Եվ Եվրոպայի առաջնությունը կեզրափակվի գերծանր տղամարդկանց պայքարով, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Այստեղ Հայաստանը կներկայացնի Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը: ...
10:41 21.04.2025
Շարունակվում է շարժասանդուղքների արդիականացումը մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։ «Սասունցի Դավիթ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։ Նոր շարժասանդուղքները գործարկվել են և արդեն սպասարկում են ուղևորներին՝ ապահովելով սահուն և անխափան մուտք ու ելք կայարան։ Միաժամանակ, «Զորավար Անդրանիկ» կայարանում մեկնարկել են հին շարժասանդուղքների ապամոնտաժման աշխատանքները՝ նախապատրաստելով դրանք նոր շարժասանդուղքներով փոխարինելուն։ Այս […] ...
10:28 21.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
10:20 21.04.2025
Հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածը։ Տավուշի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 36.5կմ է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։ Նախորդ տարի տեղադրվել է 10կմ ասֆալտբետոնե երկշերտ պատվածք, կառուցվել են արհեստական կառուվածքները։ 2025 թվականին հողային, ասֆալտբետոնե շերտի տեղադրման և այլ աշխատանքներ շարունակվում են։ ...