«Այսօր մենք բոլորս հայ ենք». Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները դատապարտել են Ադրբեջանի ռազմական գործողությունները Արցախի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

«Այսօր մենք բոլորս հայ ենք». Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները դատապարտել են Ադրբեջանի ռազմական գործողությունները Արցախի դեմ

21:41 05.10.2020

Լոս Անջելեսի քաղաքապետարանի առջև քաղաքային խորհրդի անդամները մամուլի ասուլիս են հրավիրել՝ ԱՄՆ-ի իշխանություններին կոչ անելով անհապաղ գործողություններ ձեռնարկել Արցախի Հանրապետություն Ադրբեջանի դաժան, չհրահրված ներխուժումը կանգնեցնելու համար: Քաղաքական գործիչները նաև կոչ են արել դատապարտել Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից սիրիացի և լիբիացի ահաբեկիչներին հակամարտությունում ներգրավելը:

Քաղաքական գործիչներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և Արցախին, ինչպես նաև ԱՄՆ-ի հայ համայնքին: Միջոցառման նախաձեռնողներից է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը:

«Այսօր Լոս Անջելեսում մենք բոլորս հայ ենք: Ոչ միայն այն պատճառով, որ Լոս Անջելեսն ունի այդքան նշանակալի ամերիկահայ համայնք: Այսօր մենք բոլորս հայ ենք, որովհետև մենք մեր համերաշխությունն ենք հայտնում ագրեսիայի զոհերին: Այսօր մենք բոլորս հայ ենք, որովհետև կանգնած ենք նրանց կողքին, ովքեր ողբում են իրենց ընկերների և հարազատների կորուստը: Այսօր մենք բոլորս հայ ենք, որովհետև երբ միջազգային հանրության մեկ անդամ ագրեսիայի զոհ է դառնում, մենք բոլորս ենք ագրեսիայի զոհ դառնում: Զարմանալի չէ, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումները սկսվել են անցյալ շաբաթ, որովհետև աշխարհում այս պահին տարբեր ճգնաժամեր կան: Ագրեսորները մտածեցին, որ բոլորը չափազանց զբաղված են, և աչք կփակեն դրա վրա: Ագրեսորները մտածեցին, որ գործողություններ չեն ձեռնարկվի, էական միջամտություն չի լինի, ոչ ոք նրանց չի կանգնեցնի: Ցավոք, այդ կանխատեսումներն այնքան էլ սխալ չեն եղել, այդ պատճառով մենք այսօր կանգնած ենք այստեղ… Որտե՞ղ է Միացյալ Նահանգները: Մենք չենք կարող աչք փակել, մենք համաշխարհային բեմում առաջնորդներ ենք, և ժամանակն է, որ մեզ դրան համապատասխան պահենք: Եվ երբ կան տեղեկություններ, որ Թուրքիան, հնարավոր է, օգտագործել է F-16 կործանիչներ, որոնք մենք ենք վաճառել Թուրքիային, մենք պետք է հետաքննենք դա, և եթե դա ճիշտ է, դա պետք է լուրջ հետևանքներ ունենա Թուրքիայի կառավարությանը տրվող մեր ապագա ռազմական օգնության վրա»,- ասել է Լոս Անջելեսի քաղաքային Փաստաբան Մայք Ֆյուերը:

Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտել են մեկ տասնյակից ավելի քաղաքական գործիչներ:

https://www.facebook.com/krekorian/videos/827942224648633

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կեղծել էին ստորագրությունը, յուրացրել թոշակը. Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

14:35 26.11.2024

Կեղծել էին ստորագրությունը, յուրացրել թոշակը. Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: ...

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

14:27 26.11.2024

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

Եվրոպացիները պարտավոր են կատարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ, հակառակ դեպքում դա կլինի եվրոպական երկակի ստանդարտների դրսեւորում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով դեկտեմբերի 1-ին թոշակի է անցնում։ «ՄՔԴ օրդերն այլընտրանք չէ, դա պարտավորություն է»,- ասել է Բորելը: Նա ընդգծել է, որ ԵՄ երկրները «չեն […] ...

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

14:16 26.11.2024

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։ Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ […] ...

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

14:04 26.11.2024

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: ...

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

13:53 26.11.2024

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ «Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։ ...

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

13:48 26.11.2024

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

Վրաստանում խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է դեկտեմբերի 14-ին, իսկ նախագահի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Որոշմանը հավանություն են տվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները 80 կողմ ձայներով։ Ընտրությունների երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նույնպես տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի, և որ նախագահի պաշտոնավարման ժամկետը […] ...

BACK_TO_TOP