Ի՞նչ հիվանդություններ ունի Մանվել Գրիգորյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Ի՞նչ հիվանդություններ ունի Մանվել Գրիգորյանը

13:04 22.06.2018

Երկու ամսով կալանավորված Մանվել Գրիգորյանի՝ ԵԿՄ վարչության նախագահի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը կրկին հայտարարեց այն մասին, որ իր պաշտպանյալը ունի կալանավորման հետ անհամատեղելի հիվանդություններ: SHANTNEWS.am-ը խնդրեց հստակեցնել՝ ի՞նչ հիվանդությունների մասին է խոսքը:

«Մարդը բարձրագույն արժեք է՝ անկախ իր կերպարից, ռասայից, կարգավիճակից: Ե՛վ Սահմանադրությունը, և՛ Եվրոպական կոնվենցիան, նախադեպային որոշումները ասում են՝ անձը, երբ հայտարարում է, որ ինքը տառապում է հիվանդությամբ, պետական լիազոր մարմինը ուղղակի պարտավոր է ստուգել վերջինիս ասածի իսկությունը: Նա, ըստ էության, տառապում է այնպիսի երկու հիվանդությամբ, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ, որով անհամատեղելի է վերջինիս արգելանքի տակ վերցնել, այսինքն՝ կալանավորել»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ փաստաբանը կարծում է, որ իր պաշտպանյալը նման հիվանդություններով է տառապո՞ւմ, թե՞ փաստեր կան, Բաղդասարյանը պատասխանեց, որ երբ ասում է «կարծում եմ», «գտնում եմ», իրավական հարթության վրա դա էթիկայի նորմ է, իրավական դիրքորոշում, իսկ գնահատական տվողը տվյալ դեպքում դատարանն է: Փաստաբանն ընդգծեց՝ եթե հաստատապես չի ասվում, պետք չէ հասկանալ, որ դա այդպես չէ:

«Չունեմ հատուկ գիտելիքներ, որ մանրամասն հիվանդությունների անուններ ասեմ, բայց համոզված եմ՝ հիվանդությունները, որոնցով նա տառապում է, մասնավորապես դա քաղցկեղի ինչ-որ աստիճանն էր, և շաքարային դիաբետի ինչ-որ աստիճանը, այս պահին դժվարանում եմ ասել, դա բավարար է, որպեսզի անձը կալանքի հետ կապված ունենա որոշակի խնդիրներ»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...

BACK_TO_TOP