097-77-72-70 հեռախոսահամարից կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով․ ԱԱԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
9:14:56
Ամսաթիվ
18 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+20.09 oC

097-77-72-70 հեռախոսահամարից կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով․ ԱԱԾ

09:38 02.10.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝  ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։

Միաժամանակ, շրջանառվում է նաև ձայնային հաղորդագրություն՝ կեղծ լուրեր տարածելով  Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի, գաղտնի քարտեզներ անհետանալու, զոհերի և տեղի բնակչության փախուստի վերաբերյալ:

Բացի այդ, հիշյալ հեռախոսահամարից, ոչ գրագետ հայերենով, հաղորդագրություններ են ուղարկվել բաժանորդներին և Ազգային անվտանգության ծառայության անունից խնդրել ցանկացած կասկածելի երևույթ նկատելու դեպքում զանգահարել այդ հեռախոսահամարով։

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ երևույթներին, չպատասխանել նման կասկածելի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Խարբերդում ապօրինի զենք է հայտնաբերվել

13:04 18.03.2025

Նոր Խարբերդում ապօրինի զենք է հայտնաբերվել

Մարտի 17-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի բնակիչներից մեկը բակում ապօրինի պահում է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն: Ստուգման նպատակով մեկնած ոստիկաններին սեփականատերը հայտնել է, որ տան վերջնամասում գտնվող կիսաքանդ շինության ներսում` փոսի մեջ, զենք կա: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննությամբ հայտնաբերվել է հիշյալ հրացանը: Կազմված փաստաթղթերն […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ վարչապետին

12:55 18.03.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Կանադայի վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները ձևավորվել են փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության միջավայրում։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս վերընթաց զարգացում ապրող երկկողմ հարաբերություններին: Վստահ եմ, […] ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Գազային Իսրայելի օդային հարվածներին

12:50 18.03.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Գազային Իսրայելի օդային հարվածներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «ցնցված է» Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածներից, ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ։ «Գլխավոր քարտուղարը ցնցված է Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածներից, որոնք հանգեցրել են զգալի քաղաքացիական զոհերի»,- ասվում է փաստաթղթում։ Գուտերեշը կոչ է անում հարգել հրադադարը, անարգել վերականգնել մարդասիրական օգնությունը, իսկ մնացած պատանդներին անվերապահորեն ազատ արձակել։ ...

«Բարսելոնան» կբողոքարկի RFEF-ի որոշումը

12:46 18.03.2025

«Բարսելոնան» կբողոքարկի RFEF-ի որոշումը

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) որոշել է Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Օսասունա» խաղը նշանակել մարտի 27-ին, հաղորդում է Marca-ն: Երկու ակումբներն էլ դժգոհ են որոշումից և մտավախություն ունեն, որ ոչ բոլոր ֆուտբոլիստները կհասցնեն վերադառնալ ազգային հավաքականներից: «Բարսելոնան» կբողոքարկի որոշումը, իսկ Լա լիգան կողմ է, որ խաղն անցկացվի մարտի 27-ին: Հանդիպումը պետք է կայանար […] ...

Հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց․ ՀՀ ՊՆ

12:39 18.03.2025

Հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց․ ՀՀ ՊՆ

Լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղվում: «ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն և բացառապես բանակային օրակարգի շրջանակում են: Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 17-18-ը

12:32 18.03.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 17-18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 17-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 52, թմրանյութի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 6, […] ...

BACK_TO_TOP